Ռուբեն Գևորգյանց
Ռուբեն Ստեփանի Գևորգյանց (Կևորկով) (նոյեմբերի 30, 1945, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 23, 2017[1], Երևան, Հայաստան[2]), հայ կինոռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982), ՀՀ ժողովրդական արտիստ (2006)։
Ռուբեն Ստեփանի Գևորգյանց | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1945 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 23, 2017[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և ռեժիսոր |
Պարգևներ | ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982) ՀՀ ժողովրդական արտիստ (2006) |
IMDb | ID ID 0315370 |
Ստեփան Կևորկովի որդին է, Գեորգի Կևորկովի եղբայրը, ռեժիսոր Վահե Գևորգյանցի հայրը։
Կենսագրություն
խմբագրել1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1971 թվականին աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում՝ որպես ռեժիսոր։ 1982-1989 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը։ 1989 թվականից փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է։ 2004 թվականից՝ Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահ, 2005 թվականից՝ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ։
1995-1998 թվականներին դասավանդել է ՀՊՄԻ-ում, 1998 թվականից՝ ԵԹԿՊԻ-ում, պրոֆեսոր՝ 2003 թվականից։ Հեղինակ է «Անձրևների ժամանակը», «Արդարացման ժամանակը», «Ժամանակ չկա» գրքերի[3][4][5]։
2016 թվականի փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ[6]։
Կինոնկարներ
խմբագրել- «Ներսիսյանցիները» (1968)
- «Մի լուսանկարի հետքերով» (1970)
- «Ներշնչանք» (1972)
- «Վերադարձի ճամփան» (1977)
- «Ամենալավ մարդը» («Վերադարձի ուղին» նովել, 1979)
- «Աշխարհումս» (1979-1989)
- «Բարի հետք» (1980, Օբերհաուզենի կինոփառատոնի գլխավոր մրցանակ՝ 1981)
- «Հայկական աչքեր» (1980)
- «Գիշերվա մեջ առկայծող կրակը» (1983, Գեորգի Կևորկովի հետ)
- «Սպասում» (1984)
- «Քանի դեռ ապրում ենք» (1986, Գեորգի Կևորկովի հետ)
- «Կղզիներ» (1987)
- «Սպիտակ ոսկոր» (1988)
- «Ռեքվիեմ» (1989)
- «Քույրիկը Լոս Անջելեսից» (1994)
- «Գողը» (1995)
- «Փարաջանով. վերջին կոլաժ» (1995)
- «Մեր Կոմանդոսը» (2000)
- «Հիշողություն» (2000)
- «Քարեր ժողովելու ժամանակը» (2002)
- «Հրաշագործի աշունը» (2008)
- «Բիթլիսցի Վիլյամ Սարոյանը» (2008)[7]
Մրցանակներ
խմբագրել- ՀՀ ժողովրդական արտիստ (2006)
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982)
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=797
- ↑ Technologies, Peyotto. «Մահացել է Ռուբեն Գևորգյանցը». 168 Ժամ. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Ռուբեն Գևորգյանցի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ «Ռուբեն Գևորգյանց. «Վավերագրական կինոն չի հանդուրժում սուտը»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ՆԿ-36-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Հայկական կինո, Գևորգյանց Ռուբեն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Գևորգյանց» հոդվածին։ |