Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Կարապետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Դրաստամատի Կարապետյան (ապրիլի 10, 1950(1950-04-10), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), մարզական աշխատող, ըմբշամարտի պատանիների աշխարհի չեմպիոն, ՀՀ սպորտի վաստակավոր աշխատող (2002

Ռուբեն Կարապետյան
Ծնվել էապրիլի 10, 1950(1950-04-10) (74 տարեկան)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1974)
Մասնագիտությունդիվանագետ

Գործունեություն

խմբագրել

1969 թվականին ավարտել է Էջմիածին քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը, 1974 թվականին՝ Հայկական պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը՝ մարզիչ-մանկավարժի որակավորմամբ։

1971-1977 թվականներին եղել է "Աշխատանք" կամավոր մարզական ընկերության հունա-հռոմեական ըմբշամարտի մարզիչ,

1977-1995 թվականներին՝ Էջմիածին քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն,

1995-1997 թվականներին՝ Էջմիածնի քաղաքային խորհրդի սպորտկոմիտեի նախագահ,

1997-2002 թվականներին՝ Էջմիածնի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության միացյալ տնօրինության գլխավոր տնօրեն։

1962 թվականից զբաղվել է հունա-հռոմեական ըմբշամարտով։ Երեք տարի եղել է ԽՍՀՄ հունա-հռոմեական ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ։

Մարզական նվաճումներ

խմբագրել
  • 1967-1970 թվականներին մասնակցել է հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնություններին և դարձել բազմակի չեմպիոն։
  • 1969 թվականին Ծաղկաձորում մասնակցել է ԽՍՀՄ պատանիների առաջնությանը և դարձել չեմպիոն։
  • 1969 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է պատանիների աշխարհի անդրանիկ առաջնությանը և 70 կիլոգրամ քաշային կարգում դարձել աշխարհի չեմպիոն։
  • 1970 թվականին Ռումինիայի Կոստանցա քաղաքում մասնակցել է "Օլիմպիական հույսեր" միջազգային մրցումներին։