Ռուբեն Միրոյան
Ռուբեն Խաչիկի Միրոյան (հոկտեմբերի 19, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 1999, Երևան, Հայաստան), հայ կուսակցական և պետական գործիչ, ՀԺԿ վարչության քարտուղար, ՀՀ ԱԺ փոխնախագահ (1999):
Ռուբեն Խաչիկի Միրոյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1939 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 27, 1999 (60 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1939 թվականի նոյեմբերի 19-ին Երևանում[1]։
Կրթություն
խմբագրել- 1959-1964 թթ. - Երևանի պետական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ։
- 1985 թ. ավարտել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդրին առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիան՝ ստանալով տնտեսագետի որակավորում[1]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1965-1971 թթ.-ին եղել է ՀԼԿԵՄ Երևանի 26 կոմիսարների շրջկոմի առաջին քարտուղար։ 1971-1974 թթ.-ին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում։ 1974 թվականից եղել է Երևանի 26 կոմիսարների շրջխորհրդի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ, 1985-1991 թթ.-ին եղել է ՀԿԿ Կենտկոմի տեսուչ, Երևանի Լենինյան շրջխորհրդի գործկոմի նախագահ, ՀԿԿ Երևանի 26 կոմիսարների շրջկոմի առաջին քարտուղար։ 1992-1999 թթ.-ին աշխատել է ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարության համակարգում[1]։
Քաղաքական գործունեություն
խմբագրել1999 թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ 1999 թ. հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ ՀԺԿ վարչության քարտուղար։ Հետմահու Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի մեդալով»[1]։
Մահ
խմբագրելԶոհվել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստի ժամանակ կատարված ահաբեկչության ժամանակ[1]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած էր, ուներ երկու երեխա[1]։