Ռուբեն Ղուկասովիչ (Լուկյանովիչ) Ռուբենով (Մկրտչյան)[1](հունիսի 5, 1893(1893-06-05), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 27, 1937(1937-11-27), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հեղափոխական, կուսակցական և պետական գործիչ։ Ադրբեջանի բոլշևիկյան համամիութենական կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար (02/07/1933 - 12/10/1933)։

Ռուբեն Ռուբենով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 5, 1893(1893-06-05)
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանի օր նոյեմբերի 27, 1937(1937-11-27) (44 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Թաղված Բուտովոյի հրաձգարան
Քաղաքացիություն  ԽՍՀՄ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1893 թվականին Թիֆլիսում, հայ աշխատավորի ընտանիքում։ 1914 թվականին անդամագրվել է ՌՍԴԲԿ-ին։ Ցարական ռեժիմի օրոք բազմիցս ձերբակալվել է։ Եղել է Հարավային Կովկասում խորհրդային իշխանության համար պայքարի կազմակերպիչներից։ 1918 թվականից զբաղվել է կուսակցական և պետական աշխատանքով, ղեկավարել է հակահեղափոխության ուժերի ջախջախումը Անդրկովկասում։ 1933 թվականին եղել է Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար և պաշտոնավարել է մինչև նույն տարվա դեկտեմբերի 10-ը, երբ նրան փոխարինել է Միր Ջաֆար Բաղիրովը[2]։ 1934 թվականին նշանակվել է Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության) Կիևի մարզի Կուսակցական Վերահսկիչ Կոմիտեի լիազոր ներկայացուցիչ[3]։

1937 թվականի սեպտեմբերի 15-ին ձերբակալվել է «տրոցկիստական ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու» մեղադրանքով։ Նոյեմբերի 27-ին Գերագույն դատարանի զինվորական կոլեգիան նրան մահապատժի է դատապարտել, նույն օրը նրան գնդակահարել են Բուտովոյի հրաձգարանում։

1954 թվականի նոյեմբերի 17-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի որոշմամբ հետմահու ռեաբիլիտացիայի է ենթարկվել։ 1956 թվականին ԽՄԿԿ Թբիլիսիի մարզային կոմիտեն վերականգնել է կուսակցության շարքերում։ Երևանի փողոցներից մեկը կոչվել է Ռուբեն Ռուբենովի անունը (ներկայումս՝ Փավստոս Բյուզանդի փողոց

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Реабилитация: как это было. Документы Президиума ЦК КПСС и другие материалы. В 3-х томах. Том 1. Март 1953 - февраль 1956.. — М.: МФД, 2000. — С. 452.
  2. «Azerbaijan SSR». Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին.
  3. Davies, Robert William (2003). Stalin-Kaganovich correspondence, 1931-1936. Yale University Press. էջ 408. ISBN 0-300-09367-5. Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Կուսակցությունից զբաղեցրած քաղաքական պաշտոններ
Նախորդող՝
Վլադիմիր Պոլոնսկի
Ադրբեջանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար
1933–1933
Հաջորդող՝
Միր Ջաֆար Բաղիրով