Ռուդոլֆ Գաբրիելյան
սրտաբան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուդոլֆ Սեմյոնի Գաբրիելյան (օգոստոսի 24, 1943[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (2009):
Ծնվել է | օգոստոսի 24, 1943[1] (81 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | սրտաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Աշխատավայր | Սրտաբանության ինստիտուտ |
Կենսագրություն
խմբագրելՌուդոլֆ Գաբրիելյանը ծնվել է 1943 թվականին Երևանում։ 1969 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1976-1980 թվականներին եղել է Երևանի սրտաբանության ԳՀԻ սրտամկանի ինֆարկտի բաժանմունքի վարիչ, 1980-1990 թվականներին՝ ԳՀԻ գլխավոր բժիշկ, սրտի իշեմիկ հիվանդության բաժանմունքի ավագ գիտաշխատող։ 1990-1991 թվականներին՝ ՀՀ առողջապահության փոխնախարար։ 1991 թվականից՝ Սրտաբանության ԳՀԻ սրտի իշեմիկ հիվանդության բաժնի գիտական ղեկավար[2][3][4]։
Աշխատանքները վերաբերում են սուր ինֆարկտի և սրտի իշեմիկ հիվանդության, սուր պսակային համախտանիշի վաղ ախտորոշման և բուժման հարցերին[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2259
- ↑ «Սրտի իշեմիկ հիվանդությունների բաժանմունք | Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտ». cardiology.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Rudolf Gabrielyan». www.med-practic.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Ղեկավար կազմ | Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտ». cardiology.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.