Ռուդոլֆ Հաուսներ
Ռուդոլֆ Հաուսներ (գերմ.՝ Rudolf Hausner, դեկտեմբերի 4, 1914[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - փետրվարի 25, 1995[5][3][6][…], Մյոդլինգ, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի նկարիչ, փորագրանկարիչ, քանդակագործ։ Ֆանտաստիկ ռեալիզմի ներկայացուցիչ է։
Ռուդոլֆ Հաուսներ գերմ.՝ Rudolf Hausner | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1914[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանվել է | փետրվարի 25, 1995[5][3][6][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Մյոդլինգ, Ստորին Ավստրիա, Ավստրիա |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և քանդակագործ |
Պարգևներ | |
Զավակներ | Քսենյա Հաուսներ, Ջեսիկա Հաուզներ և Տանյա Հաուսներ |
Rudolf Hausner Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՌուդոլֆ Հաուսները ծնվել է Վիեննայում։ 1931-1936 թվականներին սովորել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում։ Այն բանից հետո, երբ նրա արվեստը համարել են դեգեներատիվ արվեստի դրսևորում, նրա աշխատանքների ցուցադրությունը Գերմանիայում արգելվել է[8]։ Մինչպատերազմյան տարիներին նրա աշխատանքները հիմնականում եղել են էքսպրեսիոնիզմի ազդեցության տակ։ Չհասցնելով իրեն դրսևորել արվեստում` Հաուսները 1941 թվականին զորակոչվել է բանակ և Վերմախտի շարքերում անցել ողջ պատերազմը[9]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա աշխատանքի է նշանակվել հակաօդային պաշտպանության բաժանմունքում[10][11]։
Հետպատերազմյան տարիներին նկարիչը տարվել է սյուրռեալիզմով և Մաքս Էռնսթի արվեստով։ Իր սեփական ոճի որոնումները հանգեցնում էն Էռնստ Ֆուկսի, Էդգար Ժենեի և Վոլֆգանգ Հուտերի հետ սյուրռեալիստ նկարիչների խումբ ստեղծելուն[12]։ Հաուսները մտնում է Արտ-ակումբ և կազմակերպում իր առաջին անհատական ցուցահանդեսը Վիեննայի համերգասրահում։
Հաուսների նշանավոր նկարը` «Ոդիսևսի տապանը» ավարտին է հասցվել 1956 թվականին վեց տարվա աշխատանքից հետո[8]։ Այդ նկարը նախորդել է Ադամին նվիրված նկարաշարքին։ «Ոդիսևսի տապանում» նկարիչն իրեն պատկերել է «Իթաքեի» նավաստիներից մեկի կերպարում` դրանով նշելով Ոդիսևսի դեգերումների նպատակը։
Իր կերպարներին հեղինակը հաղորդել է իր կերպարանքի նմանություն` կարծես իր վրա փորձելով նրանց դերերը և երբեմն ստեղծելով հեգնական ու գրոտեսկային ինքնադիմանկարներ։ Հաուսների գեղարվեստական տեխնիկան մոտ է հին վարպետների գեղանկարչությանը, հիմնվում է վառ լուսապատկերային գույների և իր աշխատանքներում նկարչության պուանտիլիստական ոճի կիրառման վրա (առանձին կետիկների կամ մանր խորանարդիկների կիրառում)։ Գույնի վերջնական տպավորությունը ձևավորվում է միայն թափանցիկ ներկի մի քանի շերտերի համադրությամբ։
1957 թվականին Հաուսները նկարում է իր` Ադամի առաջին նկարը, որ նրա սիրելի կերպարներից էր։ Նա կոնֆլիկտի մեջ է մտնում օրթոդոքսալ սյուրռեալիստների հետ, ովքեր մեղադրում էին նրան` հերետիկոսություն համարելով արվեստում բանական ու անբանական կերպարների հավասարեցումը։ Այս կոնֆլիկտը հանգեցնում է այն բանին, որ Հաուսները իր հին համախոհների` Էռնստ Ֆուկսի և Անտոն Լեմբենի հետ հիմնում է ֆանտաստիկ ռեալիզմի վիեննական դպրոցը։ Իր արվեստում նկարիչները հենվում էին գերմանական վերածննդի ավանդույթների, նրա միստիկ-կրոնական հիմքերի վրա։
1966 թվականից Ռուդոլֆ Հաուսները եղել է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, իսկ 1968 թվականից` Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։
Ամուսնացած է եղել չորս անգամ, ունեցել է երեք դուստր[13]։
Հաուսների ստեղծագործությունը էական դեր է խաղացել ֆանտաստիկ ռեալիզմի զարգացման գործում, որը 1950-1960-ական թվականների Ավստրիայի գեղարվեստական կյանքի առավել նշանակալից շարժումներից էր։ Ռուդոլֆ Հաուսների արվեստը շաղախված է անտիկ ու աստվածաշնչյան սյուժեների վերաիմաստավորմամբ ու նրանց մոդեռնացմամբ։
Ավստրիական փոստի ու ՄԱԿ-ի փոստային ադմինիստրացիայի համար Հաուսները նախագծել է փոստային նամականիշեր[13][14]։
1970 թվականին Ռուդոլֆ Հաուսներն արժանացել է գեղանկարչության ոլորտում Ավստրիայի պետական մրցանակի։
Որոշ աշխատանքներ
խմբագրել- Porträt einer alten Frau, 1935
- Selbstporträt mit blauem Hut, 1936
- Zwei Gassenbuben, 1937
- Gassteg, 1938
- Aporisches Ballett, 1946
- Unter blauem Himmerl, 1946
- Anima, 1946
- Forum der einwärtsgewendeten Optik, 1948
- Die Arche des Odysseus («Ոդիսևսի տապանը»), 1948-1956
- Penelope (Пенелопа), 1952
- Adam unterwegs, 1963
- Adam und sein Maschinist, 1963
- Adam, warum zitterst du?, 1964
- Adam gib acht!, 1966
- Adam Bei Sich, 1969
- Laokoon in der Umlaufbahn («Լաոոկոնը ուղեծրում»), 1969 - 1977
- Aufruf zur Verteidigung der persönlichen Freiheit, 1971
- Adam maßstäblich I, 1971
- Adam Massiv, 1972
- Eva Fundamental, 1973 (վիմագրություն)
- Adam ist das Maß, 1978
- Erschrockener Europäer, 1980
- Erinnerung («Հիշողություն»), 1987
- Bunter Narrenhut, 1987
- Meine Mutter, 1989
- Annes Paravent, 1990
- Adams Kinderbildnis, 1990
- Labyrinth («Լաբիրինթոս»), 1991
- Vor dem Fenster nach innen, 1992
- Vor dem großen Tor, 1992
- Vater und Sohn, 1993
- Adam in Damengesellschaft, 1994
- Adam Bigamist, 1994
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/36509
- ↑ 2,0 2,1 Rudolf Hausner (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11854716X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://www.wien.gv.at/kultur/abteilung/ehrungen/preise/preistraeger.html#bild
- ↑ 8,0 8,1 Art Tour - Rudolf Hausner
- ↑ «Фантастический реализм». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Rudolf Hausner(չաշխատող հղում)
- ↑ «History of Art: Rudolf Hausner». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Фантастический реализм Рудольфа Хауснера
- ↑ 13,0 13,1 Hausner, Rudolf
- ↑ Moderne Kunst - Rudolf Hausner
Գրականություն
խմբագրել- W. Schmied, R. Hausner, 1970
- H. T. Flemming, R. Hausner, 1976
- H. Holländer, R. Hausner, 1985
- R. Hausner, Werkverzeichnis, 2 Bände, 1975/94
- W. Schurian, Adam: Eine Entwicklung, in: W. Schurian, (Hg.) „Kunstpsychologie heute“, 1993
- R. Kassal-Mikula (Redaktion), Adam und Anima, Ausstellungskatalog, Historisches Museum der Stadt Wien, 1994
- W. Schurian, Rudolf Hausner, 1982-1994, Werkmonographie 2, 1994
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռուդոլֆ Հաուսների համառոտ կենսագրությունը
- Ռուդոլֆ Հաուսների աշխատանքների պատկերասրահ
- Ռուդոլֆ Հաուսների արվեստի պատմություն Արխիվացված 2011-07-05 Wayback Machine
- Ռուդոլֆ Հաուսներ։ Որոշ աշխատանքների պատկերասրահ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Հաուսներ» հոդվածին։ |