Ռութ Բելվիլ (անգլ.՝ Ruth Belville, ի ծնե՝ անգլ.՝ Elizabeth Ruth Naomi Belville, որը հայտնի է նաև որպես անգլ.՝ Greenwich Time Lady, մարտի 5, 1854(1854-03-05)[1], Գրինվիչ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - դեկտեմբերի 7, 1943(1943-12-07)[1], Բեդինգթոն[1]), լոնդոնցի կին գործարար, որն իր հաճախորդներին ժամանակ էր վաճառում։ Կնոջ աշխատանքի բնույթը հետևյալն էր. նա ամեն օր իր ժամանակագրիչն ուղղում էր Գրինվիչի աստղադիտարանի ժամացույցով, այնուհետև այդ ժամանակագրիչով ուղղում էր իր ծառայություններին բաժանորդագրված հաճախորդների ժամացույցները։

Ռութ Բելվիլ
անգլ.՝ Ruth Belville
Դիմանկար
Ծնվել էմարտի 5, 1854(1854-03-05)[1]
ԾննդավայրԳրինվիչ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Մահացել էդեկտեմբերի 7, 1943(1943-12-07)[1] (89 տարեկան)
Մահվան վայրԲեդինգթոն[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգործարար, horologist և վաճառական
Ծնողներհայր՝ Ջոն Բելվիլ[1]
 Ruth Belville Վիքիպահեստում
Գրինվիչի թագավորական աստղադիտարանը 1902 թվականին

Բիզնեսը

խմբագրել
 
Մարիա Բելվիլը 1892 թվականին

Ժամանակ վաճառելու գործը Ռութ Բելվիլին է անցել ծնողներից։ Նրա հայրը՝ Ջոն Հենրին, 1836 թվականին ուներ մոտ 200 հաճախորդ։ Ամեն առավոտ նա գնում էր Գրինվիչի աստղադիտարանի մոտ և իր ժամացույցն ուղղում Գրինվիչի ժամանակով։ Այնուհետև նա գնում էր իր հաճախորդների մոտ և ուղղում նրանց ժամացույցները։

Հենրին իր աշխատանքը շարունակել է մինչև իր մահը՝ 1856 թվականը։ Նրա այրին՝ Մարիա Էլիզաբեթը, շարունակեց ամուսնու գործը մինչև 1892 թվականը, երբ մոտ 80 տարեկան հասակում այդ գործը հանձնեց դստերը։ Ռութ Բելվիլն ընդունեց ընտանեկան բիզնեսը՝ ամեն երկուշաբթի ստուգելով իր ժամանակագրիչը գրինվիչյան ժամացույցով և ուղղելով հաճախորդների ժամացույցները։ Ժամանակի փոխանցման ճշտությունը մոտ 10 վայրկյան էր։

XX դարի սկզբում Բելվիլը մրցակից ունեցավ։ «Standard Time» ընկերության նախագահ Ջոն Վինը ևս սկսեց նման ծառայություն մատուցել, սակայն հեռագրասարքի միջոցով։ Քաղաքային «United Wards Club» ակումբում ունեցած ելույթում նա նախատում էր Ռութին, որ վերջինս աշխատում է հնացած եղանակով՝ ենթադրելով, որ իր գործն առաջ տանելու համար նա օգտագործում է իր կանացիությունը։

Այդ ելույթը տպագրվեց «Թայմսում», սակայն չէր նշվել այն հանգամանքը, որ հեղինակը Ռութի անմիջական մրցակիցն է։ Հրապարակումից հետո Ռութին սկսեցին այցելել լրագրողները, որոնք հետաքրքվում էին նրա բիզնեսով, ինչպես նաև մեծ աղմուկ բարձրացնում հոդվածում տեղ գտած ակնարկների վերաբերյալ։ Սակայն լայն ճանաչումը միայն հանգեցրեց վաճառքի ավելացմանը. չէ՞ որ ոչ բոլորն էին ի վիճակի տանը կամ գրասենյակում ունենալու հեռագրասարք։ Ռութը նույնիսկ ասաց, որ այն ամենը, ինչ հաջողվեց անել Վինին, իր անվճար գովազդն էր։

1926-ին հայտնվեց ավելի լուրջ մրցակից, երբ BBC ռադիոկայանը սկսեց հաղորդել ճշգրիտ ժամանակի ազդանշանները։ Հաճախորդներից շատերը հրաժարվեցին Բելվիլի ծառայություններից, բայց նա շարունակեց աշխատել մինչև 1940 թվականը, և Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուն պես դադարեցրեց իր գործը։ 86 տարեկանում նա արդեն դժվարանում էր կատարել իր ամենօրյա ուղերթերը՝ հաղթահարելով 12 մղոն և աստղադիտարանի մոտ լինելով առավոտյան ժամը 9-ին։

Ժամացույցը

խմբագրել

Աշխատանքի համար Բելվիլն օգտագործում էր գրպանի № 485/786 «Arnold» անվանական ժամանակագրիչը, որը պատրաստել էր անգլիացի հայտնի ժամագործ Առնոլդ Ջոնը։ Ռութի մահից հետո ժամացույցը հանձնվեց ժամագործների միության թանգարանին։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • David Rooney, Ruth Belville։ The Greenwich Time Lady, Լոնդոն, «National Maritime Museum» — 192, էջեր 192 — 192 էջ, ISBN 0948065974։

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Lienhard, John H. «No. 2070։ TIME & RUTH BELVILLE». University of Houston։ Engines of Our Ingenuity. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 05.04.2012-ին.
  • Mendham, Trevor. «The Greenwich Time Lady». Horology Stuff. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 05.04.2012-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռութ Բելվիլ» հոդվածին։