Ռունետ (ռուսալեզու համացանց, ռուսական համացանց), համացանցի կայքերի մի մասը, որոնց բովանդակությունը հիմնականում ռուսերեն է։ Տարածված է բոլոր մայրցամաքներում, այդ թվում նաև Անտարկտիդայում, սակայն հիմնականում կենտրոնացած է ԱՊՀ-ում և մասնավորապես Ռուսաստանում և Ուկրաինայում։ 2018 թվականի փետրվարի դրությամբ, համաձայն W3Techs ընկերության անցկացրած հետազոտության, աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելով 10 մլն կայքերի 6,8 %-ն օգտագործում է ռուսերենը։ 2013 թվականից ռուսերենը համարվում է երկրորդ ամենատարածված լեզում համացանցում անգելերենից հետո (51,3 %)[1]։

Ռուսախոսներ, որոնք օգտվում են ռուսալեզու համացանցից

Ըստ Յանդեքսի տվյալների՝ ռուսերենը ռուսական կայքերի 91%-ի հիմնական լեզուն է (Յանդեքսի ցուցակից)։ 2009 թվականի աշնանը Ռունետը պարունակել է շուրջ 15 միլիոն կայք (կազմում է ամբողջ ինտերենետի մոտավորապես 6,5 տոկոսը)[2]։

Ռուսերեն առավել շատ են օգտագործում հետևյալ դոմենները՝ .su, .ru, .рф, .рус, .дети, .ua, .by, .kz, .com, .org։ Ռուսերենով կարող են գրանցվել դոմենների հասցեներ (IDN), օրինակ՝ մասամբ .su և .com դոմեններում և ամբողջովին .рф դոմենում։ Ոչ բոլոր ռուսալեզու հայտնի կայքերն են տեղակայված ԱՊՀ երկրների դոմեններում։ Օրինակ՝ ՎԿ սոցիալական ցանցն օգտագործում է vk.com դոմենը, իսկ Ռուսերեն Վիքիպեդիան՝ ru.wiki.x.io։

Ռուսերենն օգտագործվում է ru դոմենի կայքերի 89.8%-ում և նախկին Խորհրդային Միության տիրույթի դոմենի՝ .su, 88.7%-ում։ Այն օգտագործվում է նաև նախկին ԽՍՀՄ-ի մաս կազմող մի քանի երկրներում` 79.0% Ուկրաինայում, 86.9% Բելառուսում, 84.0% Ղազախստանում, 79.6% Ուզբեկստանում, 75.9% Ղրղզստանում և 81.8% Տաջիկստանում[3]։

Վիճակագրություն

խմբագրել

Ինտերնետից օգտվողների 59,7 միլիոն ռուսաստանցի օգտատերերը ներկայացնում են համացանցի համաշխարհային օգտագործողների 3% -ը։ Ռուսաստանը աշխարհում 9-րդն է տեղն է զբաղեցնում օգտատերերի քանակով, իսկ ռուսալեզուների շարքում` 4-րդ տեղը (4.8%)[4]:

2011 թվականի սեպտեմբերին որպես Եվրոպայի խոշորագույն ինտերնետ շուկա՝ Ռուսաստանը գերազանցել է Գերմանիային՝ ունենալով 50.8 միլիոն օգտատեր[5]։

2013 թվականի մարտին հայտարարվել է, որ ռուսերենն ինտերնետում 2-րդ ամենատարածված լեզուն է[3]։

Ուսումնասիրություններ

խմբագրել

Հարվարդի համալսարանի Բերքման կենտրոնը պարբերաբար ուսումնասիրում է ռուսական վեբ կայքեր, որոնք օգտագործում են կիրիլիցայով կոդավորում[6]։ Մասնավորապես, գոյություն ունեն «Ռուսական Twitter-ի արտապատկերում»[7], «RuNet քաղաքականության և կենտրոնացման արտապատկերում»[8] և «RuNet Echo» փաստաթղթեր[9]։ Կան ռուսալեզու համացանցին նվիրված թերթեր, որոնցից են՝ TheRunet, Runetologia և այլն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Usage Statistics and Market Share of Content Languages for Websites, February 2018
  2. Контент Рунета. Company.yandex.ru.
  3. 3,0 3,1 Russian is now the second most used language on the web. W3techs.com.
  4. Usage Statistics of Content Languages for Websites, April 2012. W3techs.com.
  5. Russian internet biggest in Europe; will earnings follow? | beyondbrics. Blogs.ft.com (14 November 2011).
  6. «Impact of the Internet on Russian Politics, Media, and Society - Berkman Klein Center». cyber.law.harvard.edu.
  7. «Mapping Russian Twitter - Berkman Klein Center». cyber.law.harvard.edu.
  8. «Public Discourse in the Russian Blogosphere: Mapping RuNet Politics and Mobilization - Berkman Klein Center». cyber.law.harvard.edu.
  9. «Global Voices · Citizen media stories from RuNet Echo».

Արտաքին հղումներ

խմբագրել