Ռուսական ռուբլու խորհրդանիշ
Ռուսական ռուբլու նշանը կամ խորհրդանիշը (₽), տպագրական խորհրդանիշ, որը մտնում է «Արժույթի նշանների» (անգլ. Currency Symbols) յունիկոդ ստանդարտի մեջ և կոչվում է «Ռուբլու նշան» (անգլ. Ruble sign), կոդը՝ U+20BD։ Հիմնականում օգտագործվում է Ռուսաստանի Դաշնության ազգային արժույթը՝ ռուբլին ներկայացնելու համար։
Ռուսական ռուբլու նշան | |
---|---|
Տեսակ | արժույթի նշան |
Հաստատված է | Ռուսաստանի կենտրոնական բանկ[1] |
Բնութագրող նշաններ, որոնք կատարում են նույն գործառույթը․ р. • руб. • ₽։ Բացի այդ, ռուսական ռուբլին կարճ ներկայացնելու համար օգտագործում են ISO 4217 ստանդարտի կոդեր, 1998 թվականից RUB և 643, իսկ ավելի վաղ RUR և 810։
Գծագրում
խմբագրել«₽» նշանը՝ որպես ռուսական ռուբլու պաշտոնական խորհրդանիշ հաստատվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի տնօրենների խորհրդի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 11-ին։ Ինչպես նշված է եղել Ռուսաստանի Բանկի խորհրդանիշն հաստատելու պաշտոնական հաղորդագրության մեջ, «գրաֆիկորեն ռուբլու նշանն իրենից ներկայացնում է կիրիլիցյան այբուբենի մեծատառ «Р»-ն, ներքևի մասում ավելացվել է հորիզոնական գիծ, որը ստեղծում է երկու զուգահեռ գծերի տպավորություն, ինչը խորհրդանշում է ռուսական ռուբլու կայուն դիրքը»։
Նշանի ծագում
խմբագրելՈչ պաշտոնական մրցույթներ ու նախաձեռնություններ
խմբագրելՄինչև նշանի պաշտոնական հաստատումը, նրա կրճատ ներկայացման համար օգտագործում էին «р.» և «руб.» ձևերը։ Ռուսական տնտեսության համաշխարհային (20-րդ դարի 90-ականներ) և ներքին շրջանառությունում օգտագործվող օտար արժույթների (նախ դոլլարի, որն ունի սեփական ճանաչելի նշանը) ինտեգրման սկզբում բազմիցս առաջարկվում էր հատուկ նշան ստեղծել նաև ռուբլու համար։ Եվրոյի հայտնվելու և նրա նշանի հաստատումից հետո, այդպիսի պահանջները սկսեցին ավելի հաճախ հնչել և սկսեցին անցկացվել` ռուբլու նշանի ստեղծման մի քանի ոչ պաշտոնական մրցույթներ, ակցիաներ և նախաձեռնություններ։
Առաջին հայտնի մրցույթը եղել է 1997 թվականին, որն անցկացրել է «Ֆինանսիստ» ամսագիրը, որին մասնակցել է մոտ 300 աշխատանք (գաղափարի հեղինակը Անդրեյ Երեմենկոն էր)[2]։
Երկրորդը, ըստ ժամանակի, եղել է «Ռուբլու նշան» ակցիան, որը 1999 թվականից 2000 թվականներին անցկացրել է «Գումարներ» ամսագիրը և «Պորտֆոլիո» գրաֆիկական դիզայներների ակումբը (գաղափարի հեղինակներն են՝ Յուրի Կալաշնովը և Պյոտր Բնակով)։ Դրան մասնակցել են 300 հեղինակներ, ընդհանուր առաջարկելով ռուբլու նշանի շուրջ 1000 տարբերակ։ Այդ ակցիայի կարևոր առանձնահատկությունն այն է եղել, որ դրա ընթացքում պատմության մեջ առաջին անգամ գտնվել են վկայականներ XVII—XIX դարերի ռուբլու նշանով։ Ընդ որում, 1000 մարդու հարց է տրվել, «Արդյո՞ք ռուսական ռուբլուն հարկավոր է նշան, նման դոլարի, եվրոյի, ֆունտ ստերլինգի և այլ արժությների նշաններին»։ Դրական են պատասխանել ավելի քան 85 տոկոսը։ Հարցին՝ «Պատրաստ են արդյո՞ք ժամանակակիցները դիտարկել բառամիջյան «р» և «у» տառերը, որպես ռուբլու նշան», ստացվել է հետևյալ արդյունքը. 73 % կողմ, 23 % դեմ[3]։
Երրորդը եղել է «Նկարիր ռուբլու խորհրդանիշը» մրցույթը, անցկացվել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թաերթի կողմից, 2005-ից 2006 թվականներին։ Մրցույթը ներկայացված հայտերի թվով եղել է առավել զանգվածային, խմբագրությունը ստացել է ավելի քան 5000 էսքիզ[4]։
Չորրորդ մրցույթ. «Մտածեք ռուբլու նշանը», անցկացվել է Ռիա Նովոստիի կողմից 2006 թվականին։ Կազմակերպիչները ստացել են ավելի քան 300 առաջարկություններ, լավագույնները փոխանցել են Կենտրոնական բանկին և Պետական դումային[5]։
2007 թվականի մարտի 14-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկի աշխատանքային խումբը երաշխավորել է ռուբլու նշանի ստեղծման պահանջները։ Ստեղծման աշխատանքային խմբում մասնակցել են Պետական դումայի կոմիտեի ղեկավարը, ըստ Պավել Կրաշենիննիկովի օրենսդրության, որը և փոխանցել է այդ պահանջները լրատվամիջոցներին[6]․
Ռուբլու նշանը․․․․․ «պետք է ճանաչելի լինի տարբեր տառատեսակներով գրելիս», իսկ ամենակարևորը` «պարզ գրելաձևով»։ Դա նշանակում է, որ այն հավասարապես հեշտ կլինի ձեռքով պատկերել համակարգչում․․․ նշանի լայնությունը պետք է հավասար լինի երկարությանը, և իր տեսքով այն չպետք է կտրուկ տարբերվի այլ դրամական արժույթներից․․․Մյուս պահանջս կյանում է նրանում, որ նշանը պետք է ամուր ասոցացնի մեր արժույթը և նաև Ռուսաստանը։ Քանզի «р» տառը ամենուրեք կա, նշել է Կրաշենինիկովը։ Եվ վերջապես, կրոնական հայացքների և քաղաքական համոզմունքների ոչ մի ակնարկներ չպետք է լինեն[7]։ - «Ֆինանսական իզվեստիա» 16.03.2007թ։
|
Պաշտոնական հաստատում
խմբագրել2013 թվականի նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 5-ը Ռոսիա Բանկը իր կայքում անցկացրեց անանուն հարցում, համացանցի օգտատերերը, ովքեր հաստատում էին, որ լրացել է իրենց 18 տարեկանը, կարող էր քվեարկել, ընտրելով ռուբլու հինգ նշաններից մեկը, որը նրանց դուր էր գալիս, նաև քվեարկել բոլորին դեմ և նշել թերությունները։ Հարցման արդյունքում արձանագրվել է շուրջ 280 հազար քվեարկում, որոնք բաշխվել են հետևյալ կերպ․
առաջին տեղ – ավելի քան 61 %
երկրորդ տեղ – ավելի քան 19 %
երրորդ տեղ - ավելի քան 5․5 %
չորրորդ տեղ – ավելի քան 1․9 %
հինգերորդ տեղ – 1․9 %
դեմ բոլորին – 8 %-ից քիչ։
Ընդ որում առաջատար տարբերակները չեն ասվել։ Քանի որ հարցումն անանուն էր և չէր պահանջել նույնիսկ գրանցում կայքում, հաշվառման և ընտրման մեթոդիկան Ռոսիա Բանկը չի պարզաբանել։ Բայց հասկանալ, թե որ նշանն է ավելի շատ ձայներ հավաքել դժվար չի եղել, քանի որ այլ կայքերում, օրինակ ՝ Ռուսական թերթի կայքում նույնպես անցկացվել է հարցում, և ավելի շատ ձայներ հավաքել է «Р» նշանը։
Դեռ առաջին օրը Ռոսիա բանկի աշխատակիցներից մեկը «Իզվեստիա» թերթի խմբագիրներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ, հայտնել է, որ այնքան կարևորը չէ քվեարկությունների քանակը, քան կարծիքները և մեկնաբանությունները։ Ձայները առանց արված տեքստային մեկնաբնությունների չեն ընտրվել։
Քննարկման նպատակն է եղել բացահայտել ինչ-որ նրբություններ, օրինակ, խորհրդանիշներից մեկը վիրավորանք չի լինի ինչ-որ կրոնական հայացների համար։ Որոշ ընտրված մեկնաբանություններ Ռոսիա բանկը սկսեց հրապարակել նոյեմբերի 18-ից սկսած։ Ինչպես ասել է բանկի մամլո ծառայությունը, այդ մեկնաբանություները ՝ ներկայացված հինգ նշաններից յուրաքանչյուրին բնորոշ բնութագրերն են։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Пресс-релиз ЦБ РФ Об утверждении графического обозначения рубля (символ рубля) — Central Bank of Russia, 2013.
- ↑ Анонс конкурса эскизов символа российского рубля // Журнал «Финансист» сентябрь 1997 (№ 9). Хроника конкурса журнала «Финансист». Արխիվացված 2010-07-06 Wayback Machine
- ↑ Народная акция «Знак рубля». Каталог выставки.(չաշխատող հղում) — М., 2000.
- ↑ Нарисуй символ рубля! // Газета «Комсомольская правда», 16.03.2006.
- ↑ Стартовал конкурс «Придумай знак рубля» // РИА «Новости», 26.05.2006. Измайлова А. Рубль в ожидании знака Արխիվացված 2018-09-06 Wayback Machine // Журнал «Водяной знак», июль-август 2006 (№ 7—8).
- ↑ 86-ФЗ от 10.07.2002. — Ст. 4, п. 2.1.
- ↑ Шишкунова Е. Рубль будет отдельной кнопкой на клавиатуре // Газета «Финансовые известия», 16.03.2007.
Արտաքին հղումներ
խմբագրելԿենտրոնաան Բանկի հարցումը (նոյեմբեր—դեկտեմբեր 2013 թվական)
խմբագրելԱռանձին նշաններ
խմբագրել- Դիզայներական աշխատանքների ժամանակ օգտագործված օրինակներ
- «Ֆինանսիստ» ամսագրի մրցույթի ֆինալիստները(չաշխատող հղում)
- «Ռուբլու նշան» ակցիային առաջադրված նշանների օրինակները Արխիվացված 2009-06-28 Wayback Machine
- «Նկարիր ռուբլու նշանը» ակցիայի ֆինալսիստները
- «Մտածիր ռուբլու» նշանը ակցիայի ֆինալսիստները
- Նշաններ, որոնք ըստ «Իզվեստիա» ամսագրի արժանացել են հատուկ ուշադրության
- Տագիր Սաֆաևայի տարբերակը Արխիվացված 2016-04-23 Wayback Machine
- Վլադիմիր Եֆիմովի նշանը Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Ռուբլու նշան
- Ռուբոլու նշանը, օգտագործող սոֆթ արտադրող միջազգային ընկերություններ (Microsoft, IBM, Google
- Ալեքսանդր Շոխինի նշանը Արխիվացված 2012-12-23 Wayback Machine
- Յանուս Նեվցտրուևի տարբերակը Արխիվացված 2012-08-14 Wayback Machine
- Բոլոր տարբերակները
Ցուցադրություն
խմբագրել- Ցուցահանդես «Ռուբոլու նշան» Սանկտ Պետերբուրգում (2005 թվական, նոյեմբեր) Արխիվացված 2016-05-05 Wayback Machine
Այլ հղումներ
խմբագրել- Կենտրոնական բանկի թռուցիկներ, ինֆորմացիա
- Unicode Utilities: ₽
- graphemica.com: ₽
- symbl.cc: ₽
- Pinterest: Ruble Sign (Official)
- Pinterest: Ruble Sign (Caricatures)
- Pinterest: Ruble Sign & Keh
- Pinterest: Ruble Sign & Chi Rho
- Pinterest: Ruble Sign & Pansexuality
- Pinterest: Ruble Sign & Powder or Pulvis
- Pinterest: Ruble Sign & Ankh
- Pinterest: Ruble Sign & Peercoin (PPcoin)
- Pinterest: Ruble Sign & Paleogene
- Pinterest: Ruble Sign & Per
- Pinterest: Ruble Sign & Peso Sign
- Pinterest: Ruble Sign & …
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռուսական ռուբլու խորհրդանիշ կատեգորիայում։ |