Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (ռուս.՝ Заслуженный деятель искусств Российской Федерации), պատվավոր կոչում, որը ներառված է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակների համակարգում։

Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ
ռուս.՝ Заслуженный деятель искусств Российской Федерации
Երկիր Ռուսաստան
Տեսակպատվավոր կոչում և Ռուսաստանի Դաշնության պատվավոր կոչում
Ում է տրվումճարտարապետներին, բալետմայստերներին, դիզայներներին, դրամատուրգներին, արվեստաբաններին, կոմպոզիտորներին, ռեժիսորներին, կինոօպերատորներին, խմբավարներին, նկարիչներին, ստեղծագործական արհեստանոցների աշխատողներին
Կարգավիճակշնորհվում է
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվդեկտեմբերի 30, 1995
Առաջին պարգևատրում1996
Հերթականություն

Շնորհման հիմքերը

խմբագրել

«Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումը շնորհվում է բարձր արհեստավարժություն ունեցող ճարտարապետներին, բալետմայստերներին, դիզայներներին, դրամատուրգներին, արվեստաբաններին, կոմպոզիտորներին, ռեժիսորներին, կինոօպերատորներին, խմբավարներին, նկարիչներին, ստեղծագործական արհեստանոցների աշխատողներին և այլ արվեստագետներին՝ հատուկ անձնական արժանիքների համար.

  • բարձր գեղարվեստական պատկերների, ներկայացումների, կինոնկարների և հեռուստատեսային ֆիլմերի, համերգային, կրկեսային ծրագրերի, երաժշտական, հեռուստատեսային և ռադիոարդադրությունների, գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի և մոնումենտալ արվեստի ստեղծագործությունների ստեղծման գործում, որոնք լայն ճանաչում են ստացել հանրության և մասնագիտական հանրության կողմից․
  • ռուսական գեղարվեստական մշակույթի և արվեստի ուսումնասիրության, պահպանման, զարգացման և հանրահռչակման համար․
  • Ռուսաստանում և արտերկրում սոցիալապես նշանակալի համերգների, ներկայացումների, ցուցահանդեսների և մշակութային այլ միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը ակտիվ մասնակցության համար, որոնք կապված են երիտասարդ սերնդի բարոյական դաստիարակության, ռուսական մշակույթի հանրահռչակման և բարեգործական գործունեության իրականացման հետ․
  • ստեղծագործական կադրերի կրթության և վերապատրաստման համար։

«Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչումը, որպես կանոն, շնորհվում է ստեղծագործական գործունեության մեկնարկից ոչ շուտ, քան 20 տարի հետո, և եթե մրցանակի համար ներկայացված անձը պարգևներ (խրախուսանքներ) ունի դաշնային պետական մարմինների կամ Ռուսաստանի Դաշնության բաղկացուցիչ սուբյեկտների պետական մարմինների կողմից։

Շնորհման կարգը

խմբագրել

Ռուսաստանի Դաշնության պատվավոր կոչումները շնորհվում են Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրամանագրերով՝ նրան ներկայացված դիմումների հիման վրա `պարգևատրման հայտի քննարկման արդյունքների և պետական պարգևների համար Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր պետական պարգևների հանձնաժողովի առաջարկության հիման վրա։

Կոչման պատմություն

խմբագրել

«Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումը սահմանվել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի 1995 թվականի դեկտեմբերի 30-ի[1] № 1341 «Ռուսաստանի Դաշնության պատվավոր կոչումներ հաստատելու, Ռուսաստանի Դաշնության պատվավոր կոչումների վերաբերյալ կանոնակարգերի հաստատման և Ռուսաստանի Դաշնության պատվավոր կոչումների կրծքանշանի նկարագրության մասին» հրամանագրով[2]։ Նույն հրամանագրով հաստատվել է պատվավոր կոչման մասին կանոնակարգի բնօրինակը, որտեղ ասվում էր.

«Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումը շնորհվում է բարձր արհեստավարժություն ունեցող ռեժիսորներին, բալետմայստերներին, դիրիժորներին, խմբավարներին, կոմպոզիտորներին, դրամատուրգներին, արվեստագետներին, ճարտարապետներին, դիզայներներին, արվեստաբաններին և այլ արվեստագետներին, ովքեր նշանակալի ավանդ ունեն մշակույթի զարգացման գործում և արվեստի զարգացման գործում, ստեղծագործական կադրերի կրթության և պատրաստման, գիտական աշխատանքների ստեղծման և արվեստի բնագավառում 15 և ավելի տարի աշխատելու գործում ունեցած մեծ վաստակի համար։

Իր ներկայիս տեսքով պատվավոր կոչման մասին կանոնակարգը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի 2010 թվականի սեպտեմբերի 7-ի № 1099 «Ռուսաստանի Դաշնության պետական պարգևատրման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրով[3]։

Կրծքանշանը

խմբագրել

Կրծքանշանն ունի Ռուսաստանի Դաշնության պատվավոր կոչումների միասնական ձև և պատրաստված է արծաթից՝ 40 մմ բարձրությամբ և 30 մմ լայնությամբ։ Այն ունի դափնու և կաղնու ճյուղերից կազմված օվալաձև ծաղկեպսակի ձև։ Ներքևում խաչված ճյուղերի ծայրերը կապված են ժապավենակապով։ Ծաղկեպսակի վերին մասում Ռուսաստանի Դաշնության պետական զինանշանն է։ Ճակատային կողմում՝ կենտրոնական մասում, ծաղկեպսակի վրա դրված է մակագրություն՝ պատվավոր կոչման անվանումը։

Հետևի կողմում դրված է կրծքանշանը հագուստին ամրացնելու համար նախատեսված քորոց։ Կրծքանշանը կրում են կրծքի աջ կողմում։

Անցումային շրջան

խմբագրել

Ռուսաստանում, մինչև Ռուսաստանի Դաշնության Նախագահի 1995 թվականի դեկտեմբերի 30-ի № 1341 հրամանագրի ընդունումը, գործում էին ՌՍՖՍՀ-ի պատվավոր կոչումներ սահմանելու մասին իրավական ակտերը։ Բոլոր պատվավոր կոչումների անվանումներում պետության անվանումը «Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն»-ից «Ռուսաստանի Դաշնություն» (ՌՍՖՍՀ 1991 թվականի դեկտեմբերի 25-ի № 2094-I «Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության պետության անվանումը փոխելու մասին» օրենք) փոխելուց հետո[4] «ՌՍՖՍՀ» անվանումը փոխարինվել է «Ռուսաստանի Դաշնություն» բառերով, այսպիսով, 1992 թվականից մինչև 1996 թվականի մարտի 30-ը ՌՍՖՍՀ-ի նույն տիպի պատվավոր կոչումը, որը գոյություն ուներ 1931 թվականից, շնորհվում էր նույնական ժամանակակից անունով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ուժի մեջ է մտել 1996 թվականի ապրիլի 1-ից։
  2. «Указ Президента Российской Федерации от 30 декабря 1995 года № 1341 «Об установлении почётных званий Российской Федерации, утверждении положений о почётных званиях и описания нагрудного знака к почётным званиям Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 7 сентября 2010 года № 1099 «О мерах по совершенствованию государственной наградной системы Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.Արխիվացված 2015-05-12 Wayback Machine
  4. «Закон РСФСР от 25 декабря 1991 года № 2094-I «Об изменении наименования государства Российская Советская Федеративная Социалистическая Республика»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.Արխիվացված 2015-05-12 Wayback Machine

Գրականություն

խմբագրել
  • Щеголев К.А. Современные награды России. Традиции и преемственность. — М.: Вече, 2009. — С. 348. — (История наград). — ISBN 978-5-9533-3696-3
  • Винокуров В. А. Система государственных наград Российской Федерации: история, современность и перспективы развития. — М.: Дело, 2012. — 243 с. — ISBN 978-5-7749-0725-0
  • Гончаров А. И. Наградная система Российской Федерации. — М.: Посев, 2010. — 254 с.