Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

«Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ», պատվավոր կոչում, որը ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության պետական պարգևների համակարգի մեջ։

Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
Երկիր Ռուսաստան
Տեսակպատվավոր կոչում, Ռուսաստանի Դաշնության պատվավոր կոչում և պարգև
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվդեկտեմբերի 25, 1991
Հերթականություն
Ավագ պարգևՌուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ
 Honored Artists of the Russian Federation Վիքիպահեստում

Յուրացման հիմունքներ

խմբագրել

«Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» կոչումը շնորհվում է բարձրաստիճան պրոֆեսիոնալ արտիստներին, բալետմաստերներին, դիրիժորներին, կոմպոզիտորներին, ռեժիսորներին, խմբավարներին և երաժշտական կատարածուներին՝ անձնական վաստակի համար․

  • բարձր գեղարվեստական պատկերների, ներկայացումների, կինոնկարների և հեռուստաֆիլմերի, համերգների, կրկեսային ծրագրերի, երաժշտական, հեռուստատեսության և ռադիոյի արտադրությունների ստեղծման գործում, որոնք լայն ճանաչում են գտել հասարակության և պրոֆեսիոնալ միությունների կողմից,
  • ազգային արտիստական դպրոցների և հայրենական մշակույթի դասական գեղարվեստական կերպարների պահպանման և զարգացման գործում,
  • Ռուսաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս սոցիալական նշանակություն ունեցող համերգներին, ներկայացումներին և այլ մշակութային միջոցառումներին ակտիվ մասնակցության, որոնք կապված են մատաղ սերնդի բարոյական դաստիարակության, ռուսական մշակույթի հանրահռչակման և բարեգործական գործունեության իրականացման հետ,
  • համերգային, թատերական բեղմնավոր գործունեության, ներկայացումների, հասարակական լայն ճանաչում բերած կրկեսային ծրագրերի ներկայացման, ինչպես նաև միջազգային տարբեր խոշոր մրցույթների և փառատոների ժամանակ Ռուսաստանին արժանավայել ներկայացնելու համար։

«Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչումը, որպես կանոն, շնորհվում է ստեղծագործական գործունեության սկզբից ոչ շուտ, քան 20 տարի անց, եթե մրցանակին առաջադրված անձը ունի ճյուղային կառավարման մարմինների կամ Ռուսաստանի Դաշնության հիմնադիր մարմինների կառավարման արդյունաբերական մրցանակներ։

Շնորհման կարգ

խմբագրել

Ռուսաստանի Դաշնության պատվավոր կոչումները շնորհվում են Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրերով՝ ըստ ներկայացված հայտերի, պարգևատրման մասին դիմումի քննարկման արդյունքների և Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր պետական պարգևների հանձնաժողովի առաջարկի հիման վրա։

Կոչման պատմություն

խմբագրել

«Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչումը սահմանվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի 1995 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1341 հրամանագրով[1]՝ «Ռուսաստանի Դաշնության պատվավոր կոչումների հաստատման, պատվավոր կոչումների և Ռուսաստանի Դաշնության պատվավոր կոչումների համար կրծքանշանի նկարագրության դրույթների հաստատման մասին»[2]։ Նույն հրամանագրով հաստատվել է պատվավոր կոչման նախնական դրույթը, որում ասվել է․

«Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչումը շնորհվում է բարձր պրոֆեսիոնալ արտիստներին, ռեժիսորներին, բալետմեյստերներին, դիրիժորներին, խմբավարներին, երաժշտական կատարածուներին, որոնք ստեղծել են բարձրարվեստ կերպարներ, ներկայացումներ, կինոֆիլմեր, հեռուստաֆիլմեր, համերգային, էստրադային և կրկեսային ծրագրեր, երաժշտական և հեռուստատեսային համարներ, ռադիոաշխատանքներ, որոնք ստացել են հանրային ճանաչում և աշխատել են արվեստի բնագավառում 10 և ավելի տարի։

Այս ձևով պատվավոր կոչման մասին դրույթը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի 2010 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 1099՝ «Ռուսաստանի Դաշնության պետական պարգևատրման համակարգի կատարելագործման միջոցառումների մասին» հրամանագրով[3]։

Կրծքանշան

խմբագրել

Կրծքանշանն ունի Ռուսաստանի Դաշնության պատվավոր կոչումների համար միասնական ձև և պատրաստվում է 40 մմ բարձրությամբ և 30 մմ լայնությամբ արծաթից։ Այն օվալաձև է և ձևավորվում է դափնու և կաղնու ճյուղերով։ Ներքևում խաչված ճյուղերի ծայրերը կապակցվում են ծիածանով։ Պսակի գագաթին Ռուսաստանի Դաշնության Պետական զինանշանն է։ Առջևում՝ կենտրոնական մասում, ծաղկեպսակի վրա դրված է պատվավոր կոչումի անուն-մակագիր քարտը։

Հակառակ կողմում կա հագուստի կրծքանշանն ամրացնելու համար քորոց։ Կրծքանշան կրում են կրծքավանդակի աջ կողմում։

Անցումային շրջան

խմբագրել

Անցումային շրջանը տևել է 4 տարի` 1992 թվականի մայիսի 16-ից մինչև 1996 թվականի ապրիլի 1-ը։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը փոխարինվել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» կոչման, երբ «Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն»-ը վերափոխվել է «Ռուսաստանի Դաշնության» (տե՛ս ՌԽՖՍՀ 1991 թվականի դեկտեմբերի 25-ի № 2094-I օրենքը[4] և Ռուսաստանի Դաշնության 1992 թվականի ապրիլի 21-ի № 2708-I օրենքը[5])։ Բոլոր պատվավոր կոչումների անվանումներում «ՌԽՖՍՀ» պետության անվանումը փոխարինվել է «Ռուսաստանի Դաշնություն» բառերով, սակայն միայն 1995 թվականին է հաստատվել «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» կոչումը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի 1995 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1341 հրամանագրով (ուժի մեջ է մտել 1996 թվականի ապրիլի 1-ին), իսկ մինչև հրամանագրի ուժի մեջ մտնելը գործել են ՌԽՖՍՀ պատվավոր կոչումների սահմանման մասին իրավական ակտեր։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Вступил в силу 1 апреля 1996 г.
  2. «Указ Президента Российской Федерации от 30 декабря 1995 года № 1341 «Об установлении почётных званий Российской Федерации, утверждении положений о почётных званиях и описания нагрудного знака к почётным званиям Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  3. Указ Президента Российской Федерации от 7 сентября 2010 года № 1099 «О мерах по совершенствованию государственной наградной системы Российской Федерации» Արխիվացված 2015-05-12 Wayback Machine
  4. Закон РСФСР от 25 декабря 1991 года № 2094-I «Об изменении наименования государства Российская Советская Федеративная Социалистическая Республика» Արխիվացված 2013-10-16 Wayback Machine
  5. Закон Российской Федерации от 21 апреля 1992 года № 2708-I «Об изменениях и дополнениях Конституции (Основного Закона) Российской Советской Федеративной Социалистической Республики». Данный закон вступил в силу с момента опубликования в Российской газете 16 мая 1992 года.

Գրականություն

խմբագրել
  • Щеголев К. А. Современные награды России. Традиции и преемственность. — М.: Вече, 2009. — С. 347. — (История наград). — ISBN 978-5-9533-3696-3
  • Винокуров В. А. Система государственных наград Российской Федерации: история, современность и перспективы развития. — М.: Дело, 2012. — 243 с. — ISBN 978-5-7749-0725-0
  • Гончаров А. И. Наградная система Российской Федерации. — М.: Посев, 2010. — 254 с.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» հոդվածին։