Ռուսլան Բաղդասարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուսլան Շահենի Բաղդասարյան (հունիսի 28, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), [1] հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար (2012-2018)[2]։
Ռուսլան Բաղդասարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 28, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (2001) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (2015) |
Մասնագիտություն | տնտեսագետ, կառավարիչ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել1987-1997 թթ.-ին ընդունվել և ավարտել է Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։
2001 թ.-ին ավարտել է համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան։
2015 թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի Պետական և մունիցիպալ կառավարում բաժինը, շնորհվել է կառավարման մագիստրոսի աստիճան։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել2002 թ.-ին ընտրվել է Դավթաշեն համայնքի ավագանու անդամ և գործունեություն է ծավալել ավագանու կազմում մինչև 2005 թ.։ 2005-2006 թթ. եղել է Դավթաշենի թաղապետի տեղակալ։ 2006-2007 թթ. եղել է Դավթաշենի թաղապետի խորհրդական։ 2008 թ. ընտրվել է Դավթաշեն համայնքի ավագանու անդամ։ 2009 թ. ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։ Ավագանու կազմում գործունեություն է ծավալել մինչև 2012 թ.։ 2010-2012 թթ. աշխատել է ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։ Սկզբում՝ որպես Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման ընդհանուր բաժնի պետ, այնուհետև՝ որպես Արաբկիր սպասարկման գրասենյակի պետի տեղակալ։
2012 թ.-ի մայիսի 22-ին նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։
Պարգևներ
խմբագրելՀասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգևատրվել է.
- ՀՀ Նախագահի կողմից` «Անանիա Շիրակացի» մեդալով (2016 թ.):
- ՀՀ Երևանի քաղաքապետի կողմից՝ Ոսկե մեդալով (2015 թ.)
- ՀՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով (2015 թ.)
- ՀՀ Երկրապահ կամավորականների միության կողմից՝ «Երկրապահ 25 տարի» հոբելյանական մեդալով (2015 թ.)
- ՀՀ Երկրապահ կամավորականների միության կողմից՝ «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալով (2014 թ.)
- ՀՀ Երկրապահ կամավորականների միության կողմից՝ «ԵԿՄ» մեդալով (2013 թ.)
- ՀՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» մեդալով (2011 թ.)
- 2014, 2015 թթ.-ին արժանացել է «Տարվա վարչական շրջանի լավագույն ղեկավար» անվանակոչմանը Համազգային վստահություն խորհրդի կողմից[3][4]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի 3 դուստր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կենսագրություն
- ↑ "Դավթաշենը նոր թաղապետ ունի"], lragir.am, 22.05.12. Նշանակում
- ↑ «Վարչական շրջանի տարվա լավագույն ղեկավար»- Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյան, "«Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2014» "], «Համազգային վստահություն» խորհուրդ, 9 окт. 2014 г.
- ↑ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը արժանացել է «Տարվա վարչական շրջանի ղեկավար» անվանակոչմանը,"«Տարվա վարչական շրջանի ղեկավար» ", Գործարար ձեռագիր, 20 окт. 2015 г.