Ռոքհեմփթոն
Ռոքհեմփթոն (անգլ.՝ Rockhampton), ավստրալիական Քվինսլենդ նահանգի արևելյան հատվածի քաղաք, համանուն տարածաշրջանի տեղի ինքնակառավարման կենտրոնը։ Ըստ 2006 թվականի մարդահամարի՝ բնակչությունը կազմում էր մոտավորապես 69 հազար[3], իսկ ողջ տարածաշրջանի բնակչությունը՝ 111,5 համար մարդ (2008 թվական)[4]։ Մոտակա մեծ քաղաքը Գլադսթոնն է (տեղակայված է 100 կմ հարավ-արևելք)։ Առանձնանում է նաև հարակից տարածաշրջանը, որի անունը Այծեղջյուրի ափ է[5]։
Բնակավայր | ||
---|---|---|
Ռոքհեմփթոն | ||
Երկիր | Ավստրալիա | |
Համայնք | Քվինսլենդ և Rockhampton Region? | |
Հիմնադրված է | 1858 թ. | |
ԲԾՄ | 13 մետր | |
Բնակչություն | 63 151 մարդ (օգոստոսի 10, 2021)[1][2] | |
Փոստային դասիչ | 4700 | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՌոքհեմփթոն նահանգի արևելյան և հյուսիսային սահմանները ողողում են Կորալյան ծովի ջրերը։ Կենտրոնական մասով հոսում է նահանգի գլխավոր գետը՝ Ֆիցրոյը, որի երկարությունը կազմում է 480 կմ[6]։ Գետի հովտում կան հողագրոծության ու անասնապահության համար պիտանի պտղաբեր հողեր։ Ռոքհեմփթոնը տեղակայված է գետաբերանից 40 կմ՝ իսկզբանե ստեղծվելով որպես գետային նավահանգիստ քաղաք։
Ռոքհեմփթոն նահանգից 90 կմ հեռավորությունից սկսվում են Մեծ արգելախութի կղզիները։
Պատմություն
խմբագրելՆախքան եվրոպացիների՝ Ռոքհեմփթոն նահանգ ժամանելն այստեղ բնակվում էին դարումբալ (անգլ.՝ Darumbal) ցեղի ավստրիալական աբորիգենները։
Այս նահանգի եվրոպական պատմությունն սկսվում է 1853 թվականից, երբ նահանգ, որը հետագայում անվանելու էին «Ռոքհեմփթոն», արոտավայրերի փնտրտուքներով եկան Չարլզ և Ուիլիամ Արչեր եղբայրները։ 1854 թվականին Նոր Հարավային Ուելսի կառավարությունը ստեղծեց Լեյհգարդթ (անգլ.՝ Leichhardt) նոր նահանգը, որն ընդգրկում էր Ֆրիցոյ գետի շրջակայքը։
Գետի միջոցով հեշտ էր իրականացնել նահանգի ներքին տարածքային տարբեր ապրանքների տեղափոխությունները ափ։ Վայրում, որտեղ գետի վրա կար նավերի շարժին խոչընդոտող գոյացություն, կազմավորվեց առաջին հնագույն համանուն՝ «Ռոքհեմփթոն» (англ. Rockhampton rock՝ քար և hamper՝ շարժումը դժվարեցներ բառերից)։
Ռոքհեմփթոն բնակավայրի պաշտոնական ծնունդի օրը համարվում է 1858 թվականի հոկտեմբերի 25-ը։
Ինչպես ավստրիալական շատ քաղաքները, Ռոքհեմփթոնն սկսեց ակտիվորեն զարգանալ շնորհիվ հարակից տարածքներում ոսկու հանքերի բացման։ Աստիճանաբար այն դառնում է ողջ Հյուսիսային Քվինսլենդի մայրաքաղաքը։ Քաղաքի կենտրոնում սկսվում են կառուցվել նոր շենքեր, որոնցից մեծամասնությունն այսօր պահպանվում է, օրինակ՝ բանկի (1888 թվական), հյուրանոցի (1889 թվական), փոստային բաժանմունքի (1892 թվական) կառույցները։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի մոտակայքում տեղակայված էր ԱՄՆ-ի ռազմական բազան։ Բազան ներառում էր 70000 զինվորական և համարվում էր միջանկյալ կետ զորքը տեղափոխելու համար Խաղաղ օվկիանոսի և Նոր Գվինեիայի նահանգներ ռազմական գործողությունների համար[7]։ Ներա ժամանակ էլ քաղաքից հյուսիս՝ Շոուլուոթեր-Բեյ (անգլ.՝ Shoalwater Bay) նահանգում, տեղակայված է Ավստրիալիայի Պաշտպանության ուժերի (անգլ.՝ Shoalwater Bay Military Training Area) զինվորական պատրաստվածության ցամաքային և օդային մարզական հրաձգարան։
Ենթակառուցվածք
խմբագրելՋուր
խմբագրելՔվինսլենդ նահանգի ողջ տարածքում մեծ ջրամբարների բացակայության հետևանքով Ռոքհեմփթոն նահանգում լինում է քաղցրահամ ջրի անբարարարություն։ Քաղցրահամ ջրի հիմնական աղբյուրը Ֆիցրոյ գետն է, որի մակերեսը մոտ 142664 կմ² է։ Գետի վրա կառուցված են մի շարք ամբարտակներ, որոնք առանձնացնում են ոռոգման աղի ջուրը քաղցրահամից և այնպիսի ամբարտակներ, որոնք ստեղծում են քաղցրահամ ջրի արհեստական ջրամբարներ։ Ամառային անձրևների շրջանում ջրամբարը լցվում է ջրով, որն օգտագործվում է ողջ տարի գյուղատնտեսության, բնակչության և արտադրական ձեռնարկությունների կարիքների համար։ Ամենամեծ ամբարտակը (անգլ.՝ Fitzroy River Barrage) շահագործման ենթարկվեց 1971 թվականին։ Այն սկսվում է քաղաքի սահմանագծում և ներառում է 60 կմ երկարությամբ լիճ[8]։
Էներգետիկա
խմբագրելՌոքհեմփթոն քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք գտնվում է Քվինսլենդի երեք ամենամեծ էլեկտրակայաններից մեկը՝ Սթենուել էլեկտրակայանը (անգլ.՝ Stanwell)։ Այն շահագործման է հանձնվել 1993 թվականին։ Սարքավորված է չորս շոգետուրբիններով, էլեկտրական հզորությունը 1400 Վտ է, որպես վառելիք օգտագործվում է ածուխ։
Տրանսպորտ
խմբագրելՌոքհեմփթոն համարվում է Քվինսլենդի կենտրոնական հատվածի կարևոր տրանսպորտային օղակը։ Դրանով են անցնում հիմնական ավտոմայրուղին, երկաթուղային ճանապարհը, քաղաքի մոտակայքում կա տեղի նշանակության օդանավակայան։
«Բրյուս (անգլ.՝ Bruce Highway) ավտոմայրուղին գնում է Քվինսլենտ նահանգի կողքով և խաչվում է Ռոքհեմփթոնի հետ հարավից հյուսիս։ Դրանով դեպի հարավ շարժվելով՝ կարելի է հասնել Բրիսբեն նահանգի մայրաքաղաք 7,5 ժամում, իսկ դեպի հյուսիս շարժվելով՝ կարելի է հայտնվել Քվինսլենդի ամենահյուսիսային Քերնս քաղաքը։
Քաղաքի հասարակական տրանսպորտը ներառում է ավտոբուսային կապ քաղաքի բոլոր շրջանների, ափամերձ գոտիների և հարևան քաղաքների միջև, ինչպես նաև հնարավոր է օգտվել տաքսի ծառայությունից։ Ռոքհեմփթոն-Բրիսբեն երկաթուղային ճանապարհով (անգլ.՝ North Coast railway line) շաբաթական 6 օր անցնում է էքսպրեսս գնացք։ Ռոքհեմփթոնով անցնում է նաև Բրիսբենից դեպի Քերնս գնացքը։
Ռոքհեմփթոնի օդանավակայանը տեղի տուրիստական բիզնեսի համար ունի կարևոր նշանակություն։ Տեղակայված լինելով քաղաքի հարավ-արևմուտքում՝ այն համարվում է քաղաքի 12-րդ ներքին օդանավակայանը՝ ըստ ուղևորների քանակի։ Օդանավակայանը առաջարկում է թռիչքներ դեպի Ավստրալիայի խոշոր քաղաքներ, ինչպիսին են՝ Բրիսբենը, Սիդնեյը, Քերնսը, Թաունսվիլը, Մաքայը, Գլադսթոնը և Մելբուռնը։ Օդանավակայանը համարվում է «Թռչող բժիշկ» (անգլ.՝ Flying Doctor Service) ծառայության բազա և այստեղ հավաքվում են փրկարարական ուղղաթիռներ։ Մոտական միջազգային օդանավակայանը Բրիսբենի օդանավակայնն է։
Բեռնափոխադրման նավահանգիստ
խմբագրելՓորթ-Ալմա (անգլ.՝ Port Alma Shipping Terminal) բեռնման տերմինալը մտնում է Գլադսթոն-Փորթ (անգլ.՝ Gladstone Ports Corporation) կազմակերպության կազմի մեջ։ Տեղակայված է Ռոքհեմփթոնից 45 կմ հարավ-արևմուտք՝ Ֆրիցոյ գետի վտակի հարավային վերջամասում։ Փորթ-Ալման ընդունում և ուղարկում է արտահանման ինչպես սովորական, այնպես էլ հատուկ բեռները՝ ներառյալ ամոնիակային բորակը, պայթյունավտանգ նյութերը, մետաղական թափոնները, աղը, սառեցված կովի միսն ու յուղը[9]։ Բեռնման տերմինալի մոտ տեղակայված է Cheetham Salt ընկերության «աղե դաշտերը», որտեղ ծովի ջրերից արդյունահանում են աղ[10]։
Տուրիզմ
խմբագրելՏարվա մեջ 300 արևոտ օրերը, սուբտրոպիկական կլիման, ծովին մոտ գտնվելը և տեղի տեսարժան վայրերի մեծ քանակությունը թույլ են տալիս, որպեսզի մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ այցելեն Ռոքհեմփթոն ողջ տարի[11]։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Քաղաքային ճարտարապետություն, քաղաքի կենտրոնը պահպանել է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի մեծ քանակությամբ հին կառույցներ։ Այստեղ հնարավոր է գտնել անգլիական «գաղութային» ճարտարապետության օրինակներ․ բարձր առաստաղներով և լայն վերանդաներով կառույցներ, որոնք օգնում են տրոպիկական տապի դեմ պայքարում։ Այդ ոճը տիպիկ է այնպիսի կառույցների համար, որոնք կառուցվել են Կալկաթայից մինչև Սինգապուր ընկած ժամանակաշրջանում։
- Հանգիստ ծովափում, զբոսաշրջիկների հանգստի ամենասիրելի վայրը համարվում են ծովափերը, որոնք սփռված են Կորալյան ծովի ափի երկյանքով, հանգստյան քաղաքներ Յեփփունի (անգլ.՝ Yeppoon) և Իմյու-Փարկի (անգլ.՝ Emu Park) արանքում, ինչպես նաև Գրեյթ-Քեփփել (անգլ.՝ Great Keppel Island) կղզիների ծովափերը։ Այդ նահանգն ունի Կափրիկորն ծովափ (անգլ.՝ Capricorn Coast) անվանումը։
- Բուսաբանական այգի (անգլ.՝ Rockhampton Botanic Gardens), հիմնադրվել է 1869 թվականին, տեղակայված է Սփենսեր-սթրիթի (англ. Spencer Street) վրա քաղաքի հարավայի հատվածում։ Բուսաբանական այգում կարելի է տեսնել արմավենիների, պտերների և այլ հազվագյուտ բույսերի հազվադեպ տեսակներ։
- Կենդանաբանական այգի (անգլ.՝ Rockhampton Zoo), տեղակավյած ե Բուսաբանական այգու դիմաց։ Այստեղ ներկայացված են Ավստրլիայի թռչուններն ու կենդանիները՝ ներառյալ կոալաները, շիմպանզեն, կատարավոր կոկորդիլոսը, Ավստրալիական նեղադունչ կոկորդիլոսը, կարմիր կենգուրուն և հազվագյուտ կազուարները։
- Քերշոու այգի ( անգլ.՝ Kershaw Gardens), հասարակական այգի, որը գտնվում է «Բրյուս» մայրուղու վրա՝ քաղաքի հյուսիսային հատվածում։ Այգին պաշտոնապես բացվեց 1988 թվականին։ Այգու բոլոր բույսերը տեղական ծագման են, հյուսիսային հատվածում կա արհեստական ջրվեժ։
- Արվեստի պատկերասրահ (անգլ.՝ Rockhampton Art Gallery), գտնվում է Պիլբիմ թատրոնի (անգլ.՝ Pilbeam Theatre) դիմաց։ Պատկերասրահը պատկանում է Ռոքհեմփթոնի կառավարությանը, որտեղ հիմնականում ցուցադրված են 1940-1970-ական թվականների ավստրիալական նկարիչների աշխատանքները։
- Արչեր-Պարկ երկաթուղային տրանսպորտի թանգարան (անգլ.՝ Archer Park Steam Tram Museum), տեղակայված է Արչեր-Պարկ քաղաքի երկաթուղային կայանի հարևանությամբ (կառուցվել է 1899 թվականին)։ Թանգարանը նվիրված է երկաթուղային թանգարանին, այստեղ ներկայացված են երկաթուղային տեխնիկայի հազվադեպ նմուշներ։
- Հերիթեժ գյուղ (անգլ.՝ Rockhampton Heritage Village), իրական գյուղ-թանգարան։ Այստեղ այցելուները հայտնվում են հին Ռոքհեմփթոն քաղաքում, երբ չկար էլեկտրականություն, կարող են տեսնել հին ավտոմեքենաների, գյուղատնտեսական տեխնիկայի և այլ ցուցադրանմուշներ։
- Արչեր-լեռան ազգային այգի (անգլ.՝ Mt Archer National Park), գտնվում է Արչեր լեռան վրա Ռոքհեմփթոնի հյուսիս-արևերլյան արվարձանում։ Լեռան բարձրությունը կազմում է 604 մետր, այնտեղից դեպի քաղաք բացվում է հիանալի տեսարան
- Կափրիկորնի քարանձավներ (անգլ.՝ Capricorn Caves), Կափրիկորն քարանձավների համակարգը տեղակայված է Ռոքհեմփթոնից 23 կմ դեպի հյուսիս։ Քարանձավներն առաջին անգամ բացվել են 1882 թվականին, և անմիջապես վերածվեցին հայտնի ատրակցիոն։ Ներա ժամանակ Կափրիկորն քարանձավները համարվում են Քվինսլենդի ամենահին տեսարժան վայրը։
Կլիմա
խմբագրելՌոքհեմփթոնը գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտում՝ ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման[12]։ Քաղաքով է անցնում Հարավային արևադարձը (անգլ.՝ Tropic of Capricorn)։ Այդ փաստը թույլ է տալիս, որպեսզի նահանգի տարբեր հատվածներն անվանեն «Կափրիկորն»։
Հիմնականում կլիման կարելի է բնութագրել որպես հարմարավետ։ Մինչև քաղաք հյուսիսից չեն հասնում ոչ արևադարձային մուսսոնները, ոչ էլ հարավից ավելի սառը օդային զանգվածներ։ Տարվա մեջ այստեղ կարելի է առանձնացնել երկու տեսակի ժամանակաշրջան՝ անձրևների շրջան, որը տևում է նոյեմբերից մարտ և չոր սեզոն, որը տևում է ապրիլից հոկտեմբեր, տարվա մեջ միջինում տեղումների քանակը 800 մմ է։ Ամռանը՝ օրվա ընթացքում ջերմաստիճանը կարող է գերազանցել 32 °C, իսկ գիշերվա ընթացքում՝ իջնել մինչև 21 °C։ Ձմռան ընթացքում ցերեկային ջերմաստիճանը տատանվում է 24 °C, գիշերային միջին ջերմաստիճանը՝ 10 °C։
Չնայած չափավոր տեղումների քանակին՝ անձրևային սեզոնում Ֆրիցոյ գետը կարող է վարարել։ Ամենաուժեղ ջրհեղեը գրանցվել է 1918 թվականի հունվարին, ջուրը բարձրացել էր 10 մետր։ Վերջին երկու ուժեղ ջրհեղեղները տեղի են ունեցել 2008 թվականի հունվարին և մարտին[13]։
Ամենահզոր ջրհեղեղը վերջին 90 տարվա ընթացքում տեղի է ունեցել 2011 թվականի հունվարին։ Ջրի նորմալ մակարդակը բարձրացել էր 9,2 մետր[14]։ Ջրի տակն էին անցել բոլոր հիմնական ավտոմայրուղիները, քաղաքային օդանավակայանը, քաղաքային թաղամասերի զգալի մասը։
Ցուցանիշները | Հունվ․ | Փետրվ․ | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոս․ | Սեպտ․ | Հոկտ․ | Նոյեմ․ | Դեկտ․ | Տարի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միջին աեավելագույն, °C | 31,9 | 31,3 | 30,5 | 28,8 | 26,0 | 23,5 | 23,1 | 24,7 | 27,3 | 29,6 | 31,2 | 32,1 | 28,3 |
Միջին նվազագույն, °C | 22,1 | 22,1 | 20,8 | 17,8 | 14,2 | 10,9 | 9,5 | 10,6 | 13,6 | 17,0 | 19,5 | 21,2 | 16,6 |
Տեղումների քանակը, մմ | 127,6 | 143,0 | 96,5 | 44,4 | 48,1 | 39,0 | 29,6 | 27,6 | 23,1 | 50,2 | 69,8 | 101,4 | 799,9 |
Աղբյուր։ http://www.bom.gov.au/climate/averages/tables/cw_039083.shtml |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Rockhampton // QuickStats — ABS.
- ↑ https://www.abs.gov.au/census/find-census-data/quickstats/2021/UCL311004
- ↑ Australian Bureau of Statistics: Rockhampton (QLD) (Statistical District)(չաշխատող հղում)
- ↑ «Australian Bureau of Statistics: Regional Population Growth, Australia, 2007-08». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Побережье Козерога Արխիվացված 2016-10-21 Wayback Machine (անգլ.) на сайте sydney-australia.biz
- ↑ «Fitzroy River (Qld)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Catholic Leader online». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Fitzroy River Water». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Gladstone Ports Corporation». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Cheetham Salt Արխիվացված 2022-03-30 Wayback Machine/
- ↑ «Lifestyle in Rockhampton». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Australian climate zones Արխիվացված 2009-05-07 Wayback Machine
- ↑ «Climate of Rockhampton». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Rockhampton floodwaters 'peak'». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Rockhampton Regional Council — Региональный совет Рокгемптона(անգլ.)
- Tourism & Business InformationԱրխիվացված 2009-04-14 Wayback Machine — туристическая и деловая информация района Рокгемптон(անգլ.)
- Rockhampton Airport — информация аэропорта Рокгемптон(անգլ.)
- Capricorn Coast — курортное побережье Каприкорн(անգլ.)
- Capricorn Caves — пещера Каприкорн(անգլ.)
- Steam Tram Museum — музей истории железнодорожного транспорта(անգլ.)
- SunWater Storage Levels — уровень воды в водохранилищах Квинсленда.(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոքհեմփթոն» հոդվածին։ |