Ռոքուել Քենտ
Քենտ Ռոքուել (անգլ.՝ Rockwell Kent, հունիսի 21, 1882[1][2][3][…], Թառիթաուն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - մարտի 13, 1971[4][1][3][…], Փլաթսբուրգ, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկացի նկարիչ, գրող, հասարակական գործիչ։
Ռոքուել Քենտ Rockwell Kent | |
---|---|
Ի ծնե | Ռոքուել Քենտ |
Ծնվել է | հունիսի 21, 1882[1][2][3][…] |
Ծննդավայր | Թառիթաուն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] |
Վախճանվել է | մարտի 13, 1971[4][1][3][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Փլաթսբուրգ, Նյու Յորք, ԱՄՆ[6] |
Ազգություն | ամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Փարսոնս դիզայնի դպրոց, Հորաս Մաննի դպրոց, Columbia Graduate School of Architecture, Planning and Preservation?, Cheshire Academy? և Shinnecock Hills summer school? |
Մասնագիտություն | նկարիչ, գրող, նկարիչ-փորագրող, նկարազարդող և արձակագիր |
Ժանր | բնանկար |
Ակտիվ շրջան | նկարիչ |
Ներշնչվել է | Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր և Ռոբերտ Հենրի |
Պարգևներ | |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Rockwell Kent Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԳեղանկարչություն սովորել է Ռ․ Հենրիի մոտ։ Աշխատել է որպես ձկնորս, ատաղձագործ, բազմիցս ճանապարհորդել է, ապրել ԱՄՆ–ի հյուսիսում, Նյուֆաունդլենդում, Գրենլանդիայում։ Զարգացնելով ամերիկական ռեալիստական արվեստի ավանդական դրույթները՝ ստեղծել է բազմաթիվ նկարներ, գծանկարներ, փորագրանկարներ, վիմագրանկարներ, որոնցում վառ կերպով պատկերված է հս․ երկրների խստաշունչ բնությունը, հասարակ մարդկանց կյանքը («Ծովի աշխատավորները», 1907, Նյու Բրետենի թանգարան, «Գարնանային եռուզեռ», 1908, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ Հակաֆաշիստական պլակատների և ծաղրանկարների, գրքերի, այդ թվում նաև սեփական երկերի պատկերազարդումների հեղինակ է։
Քենտի արվեստին բնորոշ է կերպարների առնական ոգեշնչվածությունը, հստակ գծանկարը, հնչեղ կոլորիտը։ 1960 թվականին Քենտի սովետական ժողովրդին նվիրել է իր գործերից 900-ից ավելին, որոնցից 14-ը՝ Հայաստանի պետական պատկերասրահին։ Որպես գրող հանդես է եկել 1920 թվականին, Ալյասկայի մասին «Ամայի երկրամաս» գրքով։ «Ուղղությունը արևելքով՝ հյուսիս» (1930), «Մալամինա» (1935) և «Գրենլանդական օրագիր» (1962) Քենտի գրքերում նկարագրել է էսկիմոսների կյանքը, տվել Հյուսիսի պատկերը։ «Սա իմ սեփականն է» (1940) և «Սա ես եմ, Տեր Աստված» (1955) ինքնակենսագրական գործերը 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսերը ԱՄՆ–ի համայնապատկերն են։
«Մարդկանց և լեռների մասին» գրքի (1959) հիմնական մասը 1958 թվականին ԽՍՀՄ–ում կատարած ճամփորդության տպավորություններն են։ Նա երկու անգամ այցելել է Խորհրդային Հայաստան, ջերմ տողեր նվիրել Հայաստանին ու հայ ժողովրդին։ Հետագայում, (1962) թվականին Ռ.Քենտը ստացել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Պատվավոր անդամի կոչում, այնուհետև 1967 թվականին՝ «Հանուն ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» Լենինյան մրցանակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Rockwell Kent (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Rockwell Kent — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Кент Рокуэлл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.cdbaby.com/cd/ruminators2
- ↑ 6,0 6,1 6,2 http://home.nps.gov/kefj/historyculture/upload/Rockwell-Kent.pdf
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոքուել Քենտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |