Սաբիր Ստեփանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սաբիր Նիկոլայի Ստեփանյան (1933, Ղազախ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ՀԽՍՀ հասարակական-պետական գործիչ, տնտեսության գործիչ, երկրաբան։
Սաբիր Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | 1933 |
Ծննդավայր | Ղազախ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջանական ԽՍՀ |
Կրթություն | Վորոնեժի պետական համալսարան (1962) |
Մասնագիտություն | երկրաբան |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- Ծնվել է ծառայողի ընտանիքում։
- 1951 թ. ավարտել է Երևանի լեռնամետալուրգիական տեխնիկումը։
- 1962 թ. ավարտել է Վորոնեժի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1951-1954 թթ. աշխատել է Քաջարանի երկրաբանա-հետախուզական խմբում որպես պաշարների հաշվարկման խմբի երկրաբան, ապա փորման երկրաբան, ապա տեղամասի պետ։
- 1954-1955 թթ. - Փխրուտի երկրաբանա-հետախուզական խմբի պետ։
- 1955-1957 թթ. - Ագարակի երկրաբանա-հետախուզական խմբի պետ։
- 1957-1958 թթ. - Հոկտեմբերյանի նավթի և գազի փնտրման և հետախուզման խորը փորման խմբի պետ։
- 1962-1964 թթ. - Վայոց ձորի երկրաբանա-փնտրողական արշավախմբի պետ։
- 1964-1967 թթ. - Էջմիածնի շրջանի խմելու ջրի ջրաերկրաբանական արշավախմբի պետ։
- 1967-1971 թթ. - Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն։
- 1971-1977 թթ. - Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի տնօրեն։
- 1977-1983 թթ. - «Հայոսկի» ոսկու արդյունահանման հայկական արտադրական միավորման պետ։
- 1983-1986 թթ. - Հայկական ԽՍՀ գազաֆիկացման պետական կոմիտեի նախագահ։
- 1987 թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 11-րդ գումարման ժողովրդական պատգամավոր։
- 1986-1991 թթ. - Հայկական ԽՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի (Պետմատ) նախագահ, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահության անդամ։
- 1988 թ. դեկտեմբերի 8-ից - Երկրաշարժի հետևանքների վերացման հանձնաժողովի անդամ։
- 1991-1992 թթ. - Թուրքիայում ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչի տեղակալ։
- 1993-1998 թթ. - Ռուսաստանի էկոնոմիկայի մինիստրության բաժնի պետ, Հայաստանին աջակցության ցուցաբերման հանձնաժողովի նախագահի տեղակալ։
- 1998-2002 թթ. - «Հայոսկի» ոսկու արդյունահանման հայկական արտադրական միավորման գլխավոր տնօրեն։
- 2002-2004 թթ. - «Արմենալ» (ԿանԱԶ) ԲԲԸ ապահովման գծով տնօրեն։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Հայկական ԽՍՀ վաստակավոր երկրաբան (1969)։
- Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշան (1971, 1977)։
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1989)։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012)[1]։
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ ներսես Շնորհալի» պատվո շքանշան (2012)։
- Մեդալներ։
- Ագարակի պատվավոր քաղաքացի։
- Հրազդանի պատվավոր քաղաքացի։
- Հայաստանի Հանրապետության ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ։
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2013)։