Սաթենիկ Ադամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սաթենիկ Արտեմի Ադամյան (սեպտեմբերի 17, 1875[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 17, 1915[1][2], Բաքու, Ռուսական կայսրություն[1][2]), հայ դերասանուհի։
Սաթենիկ Ադամյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1875[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հուլիսի 17, 1915[1][2] (39 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ռուսական կայսրություն[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Նարոդնիկ Թամար Ադամյանի (1862-1888) քույրն է։
Կենսագրություն
խմբագրելԿրթությունն ստացել է Թիֆլիսի Սուրբ Նունեի դպրոցում և իգական առաջին գիմնազիայում։ Բեմ է բարձրացել 1897 թվականին Բաթումիում։ 1898 թվականին հրավիրվել է Բաքվի հայկական թատերախումբ։ 1901-1903 թվականներին սովորել է Պետերբուրգի դրամատիկ դասընթացներում։ 1908 թվականին Թիֆլիսում Գ. Ավետյանի հետ կազմակերպել է թատերախումբ։ Տարբեր թատերախմբերի հետ շրջանցել է Կովկասի հայաշատ քաղաքներում, Թուրքիայում, Բուլղարիայում։ Վերջին 1914-1915 թվականների թատերաշրջանում խաղացել է Բաքվում։ Քնարադրամատիկ դերերի լավագույն կատարողներից էր, օժտված կերպարը հոգեբանորեն վերլուծելու հակումով։ Բանաստեղծական ներշնչանքով է կերտել Սեդայի կերպարը («Հին աստվածներ»)։ Դերերից են Սուսան, Սոնա («Նամուս», «Չար ոգի»), Լարիսա («Անօժիտը»), Նատաշա («Հատակում»), Օֆելյա («Համլետ»), Լիգիա («Յո՞ երթաս») և այլն։ Մահացել է 1915 թվականին 40 տարեկանում[3][4]։
Գրականություն
խմբագրել- Քալանթար Ե., Սաթենիկ Ադամյան, Ե., 1970։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 11-12։
- ↑ Ով ով է. Հայեր, կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 65)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաթենիկ Ադամյան» հոդվածին։ |