Սախալինի մարզ (ռուս.՝ Сахалинская область), մարզ Ռուսաստանի կազմում[3], Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր։ Մայրաքաղաքն է Յուժնո-Սախալինսկ քաղաքը։

Սախալինի մարզ
Սախալինի մարզի դրոշ Զինանշան


ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Մասն էՀեռավորարևելյան դաշնային շրջան
ԿարգավիճակՄարզ
Մտնում էՌուսաստան[1]
ՎարչկենտրոնՅուժնո-Սախալինսկ
Օրենսդրական մարմինSakhalin Oblast Duma?
Բնակչություն457 590 մարդ (2024)
Տարածք87 101 կմ²
Հիմնադրված է2 հունվարի 1947 թ. թ.
Սահմանակցում էԽաբարովսկի երկրամաս, Կամչատկայի երկրամաս և Հոկայդո
Ժամային գոտիՄագադանի ժամանակ և Ասիա/Սահալին[2]
ISO 3166-2 կոդRU-SAK
Ավտոմոբիլային կոդ65
sakhalin.gov.ru(ռուս.)

Կազմավորվել է 1932-ի հոկտեմբերի 20-ին և մտել Հեռավորարևելյան, իսկ 1938-ից Խաբարովսկի երկրամասի կազմի մեջ։ 1947-ի հունվարից 2-ից ինքնուրույն մարզ է։

Ընդգրկում է Սախալին, Մոներոն, Տյուլենի ու Կուրիլյան կղզիները։ Գտնվում է Ռուսաստանի արևելյան ծայրամասում։ Ողողվում է Օխոտի ու Ճապոնական ծովերով և Խաղաղ օվկիանոսով։ Տարածությունը 87,1 հզ․ կմ², բնակչությունը՝ 457 590 մարդ (2024)։ Բաժանվում է 17 վարչական շրջանի։ Ունի 19 քաղաք, 34 քտա։ Վարչական կենտրոնը՝ Յուժնո-Մախալինսկ։ 1967-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Բնության և պատմության մասին տես Սախալին և Կուրիլյան կղզիներ հոդվածները։

Բնակչություն

խմբագրել

Մարզում բնակվում են ռուսներ (ավելի քան 80%–ը), ուկրաինացիներ, կորեացիներ, բելոռուսներ, թաթարներ, մորդվաներ, նիվխեր, օրոչներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ² վրա մոտ 7,8 մարդ Է, քաղաքային բն․՝ ավելի քան 83%։ Խոշոր քաղաքներն են Յուժնո–Մախալինսկը, Խոլմսկը, Կորսակովը, Օխան, Պորոնայսկը, Նևելսկը, Սախալինի Ալսքսանդրովսկը, Ուգլեգորսկը, Դոլինսկը։

Տնտեսություն

խմբագրել

Սախալինի մարզի տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն Է, հատկապես ձկնարդյունաբերությունը (տալիս է մարզի արդյունաբերության արտադրանքի 38%–ը)։ Զարգացած են նաև անտառանյութի, փայտամշակման, թղթի–թաղանթանյութի արդյունաբերության ճյուղերը (Պորոնայսկ, Ուգլեգորսկ, Դոլինսկ, Խոլմսկ, Մակարով քաղաքներում)։ Կղզու հյուսիսում արդյունահանվում է նավթ և գազ։ Նավթը նավթամուղով մղվում է Ամուրի Կոմսոմոլսկ։ Արդյունահանվում է ածուխ (Ուգլեգորսկ, Շախտյորսկ)։ Կան ՋԷԿ–եր (ամենախոշորը Սախալինի ՊՇԷԿ–ն է)։ Մեքենաշինական, մետաղամշակման (հիմնականում վերանորոգման բնույթի, առաջատարը նավանորոգումն է) ձեռնարկություններ կան Նևելսկ, Խոլմսկ, Օխա, Ցուժնո–Սախալինսկ և Դոլինսկ քաղաքներում։ Կա շինանյութերի, թեթև և սննդի արդյունաբերությ ուն։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնապահությունն է։ Մշակում են կարտոֆիլ, բանջարեղեն, կերային կուլտուրաներ, մրգահատապտուղ։ Կարևոր նշանակություն ունի գազանաբուծությունը (գլխավորապես՝ ջրաքիս)։

Արտաքին բեռնափոխադրումները հիմնականում կատարվում են ծովային, Սախալին կղզում՝ երկաթուղային Կուրիլյան կղզիների հետ կապված է ծովային և օդային տրանսպորտով, մայր ցամաքի հետ՝ Վանինո Խոլմսկ երկաթուղակիր լաստանավով։

1980–81 ուսումնական տարում մարզում կար 278 հանրակրթական դպրոց, 15 պրոֆտեխնիկական ուսումնարան. 10 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, մանկավարժական ինստ․ (Յուժնո–Սախալինսկում)։ 1980-ին Սախալինի մարզում կար 300 մասսայական գրադարան, 302 ակումբային հիմնարկ. 468 կինոսարք, ԳՀԻ–ներ։ Ունի մարզային դրամատիկ թատրոն։ Լույս է տեսնում մարզային 3 թերթ։ 1980-ին մարզի 95 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 3183 բժիշկ։ Կան առողջարաններ և ջերմուկաբուժ առողջավայրեր։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սախալինի մարզ» հոդվածին։