Սահակ Խաչատրյան
Սահակ Հայրիկի Խաչատրյան (ապրիլի 1, 1929, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 16, 2016, Երևան, Հայաստան), հայ ախտաբան-ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1990)։ ՀՀ ԲԳԱ փոխնախագահ (1995 թվականից)։ Հայկական բժշկական ինստիտուտի պաթոֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ (2004-2016)։ Առաջին անգամ իր մեթոդը (ինսուլինը գլյուկոզայի հետ միասին) կիրառվել է հետռեանիմացիոն թերապիայում[1]։
Սահակ Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1929 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 16, 2016 (86 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1951) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1968) |
Մասնագիտություն | ախտաբան և ֆիզիոլոգ |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՍահակ Խաչատրյանը ծնվել է 1929 թվականի ապրիլի 1-ին, Երևանում։ 1951 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1954 թվականից աշխատում է նույն ինստիտուտի (1995 թվականից՝ ԵՊԲՀ) ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնում (1970-1994 թվականներին՝ վարիչ)[2]։
ՀՀ ախտաբան-ֆիզիոլոգների գիտական ընկերության նախագահ (1970 թվականից), ՀՀ առողջապահության նախարարության գիտության գլխավոր վարչության պետական և բժշկական գիտության խորհրդի նախագահ (1989-1994):
Աշխատանքները վերաբերում են օրգանիզմի մահացման և վերակենդանացման հարցերին։ Ուսումնասիրել է բարձր մթնոլորտային ճնշման (նաև՝ երկարատև) համախտանիշի ազդեցությունն օրգանիզմի վրա։ Հեղինակ է «Պաթոլոգիական ֆիզիոլոգիա» (2003) դասագրքի։
Անդամակցություն
խմբագրել- Ախտաբան-ֆիզիոլոգների միջազգային ընկերակցության նախագահության անդամ (1998 թվականից)։
Պարգևներ
խմբագրել- Յան Պուրկինեի (1972), Հ. Սելյեի (1976), Ի. Ջանելիձեի (1985) մեդալներ։
- ԱՄՆ կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1997)։
Երկեր
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մեր երախտավորները | ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ». Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Խաչատրյան, Սահակ Հայրիկի (2007). Կլինիկական պաթոֆիզիոլոգիա ։ Դասագիրք. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան. Երեւան ։: Հեղ. հրատ. ISBN 9789993047087.
- ↑ Սարգսյան, Ասատուր Աղայի; Խաչատրյան, Սահակ Հայրիկի (1963). Մահը և օրգանիզմի վերակենդանացումը. Առողջապահության մինիստրություն Սանլուստուն ՀՍՍՌ. Երևան: Հայպետհրատ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահակ Խաչատրյան» հոդվածին։ |