Սաղմոսավան
Սաղմոսավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]։ Սաղմոսավանը նաև ճանաչված է եղել որպես Սագմոսավան, Սագմոսավանկ, Սաղմոսավանք[3]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Սաղմոսավան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Էջմիածնի գավառ, Աշտարակի շրջան և Հայկական մարզ | ||
Այլ անվանումներ | Սագմոսավան, Սագմոսավանկ, Սաղմոսավանք | ||
ԲԾՄ | 1620 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 158[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 378413 | ||
Փոստային դասիչ | 02093029 | ||
| |||
Գյուղը գտնվում է Քասաղ գետի աջափնյա մասում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 8 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1620 մ։ Հիմնադրվել է 1830-ական թվականներին։
Բնակչություն
խմբագրելՍաղմոսավանի բնակչության նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Պարսկահայաստանից։
Սաղմոսավանի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 1831 | 1873 | 1886 | 1931 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 131 | 166 | 238 | 155 | 194 | 133 | 78 | 87 | 198 | 158[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմական վայրեր
խմբագրելԳյուղում է գտնվում Սաղմոսավանքի համալիրը, որի մի մասը կառուցվել է 1215 թվականին Վաչե Վաչուտյան իշխանի և նրա կին՝ Մամախաթունի կողմից[5]։ Գյուղում է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի անապատը (13-14-րդ դդ.), Սուրբ Աստվածածին (1225) և Սուրբ Սիոն (1215) եկեղեցիները։
Պատկերասրահ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը (01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 174» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 51. ISBN 9994101218.