Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտումյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամսոն Մովսեսի Մկրտումյան (Մկրտումով) (հուլիսի 15 (28), 1910, Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 1, 1943(1943-11-01)[1], Գոմել, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային զինվորական, ավիացիայի կապիտան, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս (1942

Սամսոն Մկրտումյան
հուլիսի 15 (28), 1910 - նոյեմբերի 1, 1943(1943-11-01)[1] (33 տարեկան)
ԾննդավայրԲռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԳոմել, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակԽՍՀՄ ռազմաօդային ուժեր[1]
Կոչումկապիտան[1]
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
և Լենինի շքանշան

Ավարտել է Ստալինգրադի օդաչուական դպրոցը (1935), Մոսկվայի գնդի հրամանատարների դասընթացները (1943)։ Մասնակցել է Խորհրդա-ֆիննական ռազմաճակատին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, որպես էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ, ապա հրամանատար, գրոհային ավիագնդի հրամանատարի տեղակալ, մասնակցել է Կովկասի պաշտպանության, Ուկրաինայի և Բելառուսիայի ազատագրման համար մարտերին։ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացել է 1942 թվականի աշնանը՝ Օրջոնիկիձեի շրջանում օդային մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Զոհվել է Գոմելի մարզի ազատագրման մարտերում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 645.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 645