Սամվել Գասպարյան (ծանրամարտիկ)

Սամվել Ավետիսի Գասպարյան (նոյեմբերի 24, 1997(1997-11-24), Հայաստան), հայ ծանրամարտիկ, 2021 և 2023 թվականների Եվրոպայի չեմպիոն, 2019 և 2022 թվականների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի պատանեկան և 23 տարեկանների կրկնակի չեմպիոն (2015, 2019), 2023 թվականի Եվրոպայի չեմպիոն[1]։

Սամվել Գասպարյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 24, 1997(1997-11-24) (27 տարեկան)
Ծննդավայր՝Հայաստան

Կենսագրություն

խմբագրել

2013 թվականից հանդես է եկել միջազգային պատանեկան մրցաշարերում։ 2015 թվականին Լիտվայի Կլայպեդա քաղաքում տեղի ունեցած մինչև 20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը երկամարտում ցույց է տվել 350 կգ արդյունք և դարձել Եվրոպայի չեմպիոն[2]։

2019 թվականին Վրաստանի Բաթում քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը երկամարտում գրանցել է 377 կգ (168+209) արդյունք։ Պոկում վարժությունում նա հաջող է կատարել միայն երրորդ մոտեցումը և ցուցադրել 5-րդ արդյունքը, իսկ հրում վարժությունում նվաճել փոքր արծաթե մեդալ[3][4]։

2019 թվականի սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդի Պատտայա քաղաքում տեղի ունեցած Ծանրամարտի աշխարհի առաջնությանը Սամվել Գասպարյանը 102 կգ քաշային կարգում պոկում առաջին մոտեցմամբ բարձրացրել 171 կգ, երկրորդին` 175 կգ և երրորդին` 178 կգ և այս ձևում նվաճել փոքր բրոնզե մեդալ։ Հրում վարժությանը Գասպարյանը գլխավերևում պահել է 212 կգ, սակայն 216 կգ մոտեցման ժամանակ վնասել է ոտքի մկանը և չի բարձրացրել պատվիրված քաշը։ Երկամարտի 390 կգ արդյունքով Սամվել Գասպարյանն աշխարհի առաջնությունում գրավել է 5-րդ տեղը։

2019 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 109 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն՝ երկամարտի 390 կգ արդյունքով։ Նա պոկել է 176 կգ ծանրաձողն ու փոքր արծաթ նվաճել, իսկ հրումում փոքր ոսկի է ապահովել՝ գլխավերևում պահելով 214 կգ կշռող ծանրաձողը[5]։

2021 թվականին Մոսկվայում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությունում մինչև 102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը երկամարտի 390 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Նա պոկել է 176 կգ ծանրաձողն ու փոքր արծաթ նվաճել, իսկ հրումում 214 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ[6]։

2023 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 109 կգ քաշային կարգում Սամվելը ոսկե մեդալ է նվաճել։ Հայազգի ծանրորդը երկու վարժությունների հանրագումարով՝ 395 կգ քաշով նվաճել է ոսկե մեդալ։ Նա նաև փոքր ոսկե մեդալի է արժանացել պոկում վարժությունում։

2024 թվականի սեպտեմբերին Սամվել Գասպարյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: Պատճառը ծնկների կրկնվող վնասվածքներն են[7]։

Նվաճումներ

խմբագրել
Ծանրամարտի աշխարհի առաջնություն։
Արդյուն Քաշ Թվական Մրցաշարի վայր Հրում Պոկում Ընդհանուր քաշ
  Բրոնզ մինչև 102 կգ 2022 Բոգոտա, Կոլումբիա 175,0 214,0 389,0
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն։
Արդյուն Քաշ Թվական Մրցաշարի վայր Հրում Պոկում Ընդհանուր քաշ
  Արծաթ մինչև 102 կգ 2019 Բաթում, Վրաստան 168,0 209,0 377,0
  Ոսկի մինչև 102 կգ 2021 Մոսկվա, Ռուսաստան 176,0 214,0 390,0
  Արծաթ մինչև 102 կգ 2022 Տիրանա, Ալբանիա 176,0 214,0 390,0
  Ոսկի մինչև 109 կգ 2023 Երևան, Հայաստան 175,0 220,0 395,0

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
  2. «Ապացուցելու բան ունեի ինքս ինձ. Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյան».
  3. Կաղապար:Citweb
  4. «"Светлой памяти Юрия Варданяна посвящается": штангист Самвел Гаспарян взял серебро на ЧЕ». Sputnik Армения (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  5. «Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  6. «2021 Senior European Championships - Moscow (RUS) Men 102 kg Group A - Apr, 10th @ 10:53». easywl.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  7. «Ծանրորդ Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան». ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն. 2024-09-23. Վերցված է 2024-09-23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Գասպարյան (ծանրամարտիկ)» հոդվածին։