Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամվել Մինասի Մաթևոսյան (օգոստոսի 24, 1912(1912-08-24), Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - հունվարի 15, 2003(2003-01-15), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդահայ երկրաբան։ Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի լեյտենանտ, Բրեստի ամրոցի պաշտպանության մասնակից, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971)։

Սամվել Մաթևոսյան
Ծնվել էօգոստոսի 24, 1912(1912-08-24)
ԾննդավայրԿարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 15, 2003(2003-01-15) (90 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմետաղագործ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Ժուկովի մեդալ «Աշխատանքային արիության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «Բեռլինի գրավման համար» մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Սամվել Մաթևոսյանը ծնվել է 1912 թվականի օգոստոսի 11-ին [օգոստոսի 24], Ռուսական կայսրության Կարսի մարզի Ղարաբաղ գյուղում։ 1918 թվականին, փրկվելով թուրքական զորքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից, Մաթևոսյանների ընտանիքը փախել է Վլադիկավկազ։ 1935 թվականին Մաթևոսյանը գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի գունավոր մետաղների և ոսկու ինստիտուտը և ստացել հանքարդյունաբերության ինժեների որակավորում։ Աշխատել է Ղազախական ԽՍՀ Կարագանդայի մարզի գունավոր մետաղների Ատբասար տրեստում, այնուհետև որպես հանքարդյունաբերության ինժեներ տեղափոխվել է ՀԽՍՀ Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատ և շուտով դարձել կոմբինատի հանքերի խմբի ղեկավար[1]։

Կոմերիտմիության կոչով Մաթևոսյանն ինքնակամ մեկնել է ծառայելու բանվորա-գյուղացիական կարմիր բանակում։ 1939 թվականի փետրվարի 23-ին Հայկական ԽՍՀ Կապանի շրջանային զինկոմիսարիատի կողմից զորակոչվել է բանակ։ Մաթևոսյանին ուղարկել են Բրեստում տեղակայված 6-րդ հրաձգային դիվիզիայի 84-րդ հրաձգային գունդ։ 1940 թվականին անդամագրվել է ՀաՄԿ(բ)Կ-ին։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում ավագ Սամվել Մաթևոսյանը Բրեստի ամրոցում քաղղեկի տեղակալն է եղել և ջոկի հրամանատար[1]։

Հայրենական մեծ պատերազմ

խմբագրել

Երբ 1941 թվականի հունիսի 22-ին գերմանական զորքերը հարձակվել են Խորհրդային Միության տարածքի վրա, սահմանային Բրեստ ամրոցն առաջիններից է եղել, որ ենթարկվել է հարձակման։ Մաթևոսյանը ղեկավարել է առաջին հակագրոհը, որի ընթացքում նրա ջոկը ոչնչացրել է գերմանական ավտոմատավորներին, որոնք ճեղքելով հասել են բերդի կենտրոն։ Պատերազմի երրորդ օրը Մաթևոսյանը ազդրի վիրավորվում է ստացել արկի բեկորից և մնացած վիրավորների հետ տեղափոխվել նկուղ, որտեղ էլ գերի է ընկել 1941 թվականի հուլիսի 5-ին[1]։

Նրան պահել են Բրեստի հարավային ռազմական քաղաքի ռազմագերիների ճամբարում։ Աշնանը, երբ վերքը լավացել է, Մաթևոսյանը փախել է ճամբարից և միացել պարտիզանական ջոկատին։ Մարտերից մեկի ժամանակ նա ծանր վիրավորվել է, և պարտիզանները նրան թողել են գյուղացիական ընտանիքում՝ մինչև ապաքինվելը։ Երբ որոշ ժամանակ անց տեղի ոստիկանները հայտնաբերել են Մաթևոսյանին, նա ստիպված է եղել փախչել Ուկրաինական ԽՍՀ Վոլինի մարզի Լուցկ քաղաք և այնտեղ աշխատանքի անցնել կոշկակարների արտելում։ Նրան հաջողվել է կապ հաստատել տեղի ընդհատակյա կոմունիստների հետ[1]։

1944 թվականի փետրվարին Լուցկի ազատագրումից անմիջապես հետո կրկին զորակոչվել է բանակ ծառայության և ուղարկվել սպայական դասընթացների, որից հետո լեյտենանտի կոչումով ստանձնել է գվարդիական գրոհային վաշտի հրամանատարությունը, մասնակցել Բեռլինի գրոհին։ Ռազմական գործողություններին մասնակցելու ընթացքում ևս երեք անգամ վիրավորվել է։ Բեռլինում Մաթևոսյանը Ռայխստագի պատին գրել է․ «Ես Բրեստից եմ։ Սամվել Մաթևոսյան»[1]։

Հետպատերազմական կյանք

խմբագրել

Զորացրվելուց հետո Մաթևոսյանը որոշ ժամանակ չի կարողացել աշխատանքի անցնել գերության մեջ և օկուպացված տարածքում գտնվելու պատճառով։ Չնայած հաշմանդամությանը, նրան հաջողվել է ընդունվել երկրաբանական հետախուզական արշավախումբ և վերադառնալ իր նախապատերազմական մասնագիտությանը։ 1954 թվականին նրա առջև խնդիր է դրվել փակել և կոնսերվացնել Զոդի ոսկու հանքերի շահագործումը, սակայն Մաթևոսյանի ջանքերի շնորհիվ դրանք հեռանկարային են ճանաչվել, և նա նշանակվել է հանքերի շահագործման տրեստի կառավարիչի պաշտոնում[1]։

1954 թվականին, երբ գրող Սերգեյ Սմիռնովը սկսել է ուսումնասիրել Բրեստի ամրոցի պաշտպանության պատմությունը, առաջինը, ում հաջողվել է գտնել ամրոցի պաշտպաններից Սամվել Մաթևոսյանն է եղել։ Նույն թվականի օգոստոսին կայացել է ամրոցի պաշտպանության մասնակիցների առաջին հանդիպումը։ 1955 թվականին Սմիրնովի միջնորդության շնորհիվ Մաթևոսյանը վերականգնվել է ԽՄԿԿ-ում՝ պահպանելով իր կուսակցական ստաժը։ Նրան շնորհվել  է Խորհրդային Միության հերոսի կոչում, սակայն շնորհանդեսը չի կայացել՝ նրա  գերության մեջ և օկուպացված տարածքում գտնվելու պատճառով[1]։

1970-ական թվականների սկզբին եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի գունավոր մետալուրգիայի արտադրական երկրաբանահետախուզական վարչության պետ։ 1971 թվականին «գունավոր մետալուրգիայի զարգացման գործում ձեռք բերված ակնառու հաջողությունների համար» ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Սամվել Մաթևոսյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի  կոչում, նրան հանձնվել է նաև  Լենինի շքանշան և Մուրճ և մանգաղ ոսկե մեդալ[1]։ Երբ 1971 թվականին լույս է տեսել Սովետական մեծ հանրագիտարանի նոր հրատարակության երկրորդ հատորը, Բրեստի ամրոցի մասին հոդվածում ասվել է․

  Խորհրդային  ժողովուրդը հարգում է Բրեստի ամրոցի քաջարի պաշտպանների հիշատակը և բարձր է գնահատում կապիտան Վլադիմիր Շաբլովսկու, ավագ քաղղեկ Ն. Վ. Նեստերչուկի, լեյտենանտներ Ի. Ֆ. Ակիմոչկինի, Անդրեյ Կիժևատովի, Ա. Ֆ. Նագանովի, կրտսեր քաղղեկ Ա.Պ.Կալանդաձեի, քաղղեկի տեղակալ Մաթևոսյանի ներդրումը ամրոցի պաշտպանության գործում  

Այսպիսով, հանրագիտարանում Մաթևոսյանին մահացած են ներկայացրել, ինչը թույլ է տվել լուրեր տարածել, թե նա յուրացրել է իսկական Մաթևոսյանի փաստաթղթերը։ Երբ ԽՄԿԿ Կենտկոմ է հասել անանուն նամակ, կուսակցական վերահսկողական հանձնաժողովը հարուցել է անհատական գործ, որը անձնական հսկողության տակ է վերցրել հանձնաժողովի նախագահ Արվիդ Պելշեն, ով թռել է Հայաստան՝ հետաքննություն իրականացնելու և ՀԽՍՀ Կենտկոմի առաջին քարտուղար Դեմիրճյանին հանդիպելու նպատակով։ Բոլոր հանգամանքները պարզելուց հետո գործը կարճվել է։ Սակայն հետաքննության ընթացքում պարզվել է, որ Մաթևոսյանն իր անձնական ամառանոցը կառուցելիս շինանյութը ձեռք է բերել մեծածախ գներով՝ 641 ռուբլի 19 կոպեկ ընդհանուր գումարով։ Դրա համար նա ազատվել է աշխատանքից և դատապարտվել ազատազրկման՝ 6 ամիս պայմանական ժամկետով։ Ամառանոցն առգրավվել է, 1974 թվականին նա հեռացվել է ԽՄԿԿ շարքերից, իսկ հաջորդ տարի զրկվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումից։ Անգամ ընկերներն ու ծանոթները երես են թեքել նրանից։

Երբ գրող Սերգեյ Սմիռնովից պահանջել են հեռացնել մի քանի գլուխ, այդ թվում՝ Մաթևոսյանի մասին գլուխը, նա հրաժարվել է դա անել, ինչի հետևանքով ոչնչացվել է «Բրեստի ամրոցը» գրքի ողջ տպաքանակը (մոտ 130.000 օրինակ)։ 1987 թվականին Մաթևոսյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։ 1990 թվականին նա կրկին վերականգնվել է ԽՄԿԿ-ում։ ԽՍՀՄ փլուզումից հետո նա մշտական բնակության է տեղափոխվել Ռուսաստան։ 1996 թվականին Ռուսաստանի նախագահի հրամանագրով Մաթևոսյանին վերադարձվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը։

Մաթևոսյանը մահացել է 2003 թվականի հունվարի 15-ին,  թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը[2]։

Պարգևատրվել է նաև Հայրենական պատերազմի 1-ին[3] և 2-րդ աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով, ինչպես նաև մի շարք մեդալներով[1]։

Գրականություն

խմբագրել
  • Звягинцев В. Трибунал для академиков — М. Терра, 2009. / Զվյագինցև  Վ. Տրիբունալ ակադեմիկների համար - Մ. Տերրա, 2009։
  • Смирнов С. С. Брестская крепость. Москва.: Раритет. 2000. / Սմիրնով Ս. Ս. Բրեստի ամրոց։  Մոսկվա։ Պարիտետ  2000։
  • Трудное золото Самвела Матевосяна //«Красная Звезда» 31 августа 1996 года / Սամվել Մաթևոսյանի դժվար ոսկին // «Կարմիր աստղ» 31 օգոստոսի 1996։

Կինոյում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել