Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամվել Մամիկոնյան (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), Սասանյան Պարսկաստանի նվաճողական քաղաքականության դեմ հայ ազատագրական պայքարի գործիչ IV դարի 2-րդ կեսին։ Իշխան Վահան Մամիկոնյանի և Տաճատուհու (Մերուժան Արծրունու քույրը) որդին։

Սամվել Մամիկոնյան
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Ծնողներհայր՝ Վահան Մամիկոնյան[2][3][1], մայր՝ Տաճատուհի Արծրունի[1]

Պարսկական կողմնորոշման և Մերուժան Արծրունուն զինակցելու համար սպանել է հորը և մորը (ըստ Փավստոս Բուզանդի, խորթ մորը՝ պարսից Շապուհ II-ի քույր Որմիզդուխտին)։ Եղել է Արշակ Գ-ի մերձավոր զինակիցներից։ Երբ հայ նախարարները հպատակության թուղթ են հղել Սասանյանների գերիշխանությունն ընդունած Խոսրով Դ-ին, վերջինիս պատասխան թուղթը Սամվել Մամիկոնյանը հափշտակել և փախել է Բյուզանդիա։

Սամվել Մամիկոնյանի կերպարի շուրջ է հյուսված Րաֆֆու «Սամվել» պատմավեպը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 161.
  2. 2,0 2,1 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 329—330.
  3. 3,0 3,1 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 132. — ISBN 978-2-7018-0226-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 161