Սայֆիյաթ (ալ-Մութանաբբի)
Սայֆիյաթ, (արաբ․՝ سيفيات) խոշորագույն արաբ բանաստեղծ ալ-Մութանաբբիի պոեզիայի 4 շրջաններից մեկը։
948-956 թվականներին ալ-Մութանաբբին ապրում էր Հալեպի իշխան Սեյֆ ադ-Դաուլայի պալատում։ Այնտեղ գրված բանաստեղծությունները ամփոփված են «Սայֆիյաթ» դիվանում։ Այս ստեղծագործություններիում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դրանք գրվել են ոչ միայն որպես պալատական ձոներգուի պարտավորություն, այլև նրանք արտահայտում են նաև պոետի հիացմունքը իր՝ պոետի նկատմամբ։ Սեյֆ ադ-Դաուլային ուղղված ձոներում նա միշտ շեշտում է, որ միայն այնպիսի պոետը, ինչպիսին ինքն է, կարող է գտնել համապատասխան խոսքեր, որ արժանի կերպով գովերգի իշխանին։ Իր գերազանցությունը մյուսների նկատմամբ նա բացատրում է ոչ միայն իր յուրահատուկ տաղանդով, այլև իր մաքուր պարսկական ծագմամբ։ Ալ-Մութանաբիի ձոները գրվում էին ինչ-որ իրադարձությունների հետ կապված, որոնցից էին արշավանքները, նրա հիվանդությունը, հարազատներից մեկի մահը կամ էլ աննշան մի դեպք նրա կյանքից։
Սայֆիյաթ դիվանում առավել ցայտուն է արտահայտվել արաբամուսուլմանական գերազանցությունը, որը պայմանավորում է այս ստեղծագործություններում իդեալական արաբական կառավարչի թեմայի գերակայությունը։ Սա «քաղաքական պոեզիա» է, քնարաէպիկական ստեղծագործություններ, որոնք արտահայտում կամ էլ արդարացնում են հովանավորի քաղաքական ձգտումները։ Գրված են ճոխ լեզվով, իդեալական հանգավորումով և պարունակում են գովասանքներ ամիրի նախնիների, արարքների և սխրանքների մասին։ Սայֆի արշավանքների մեծ մասը ավարտվում էին անհաջողությամբ, բայց հավատարիմ մնալով ժանրին՝ ալ-Մութանաբբին ամեն անգամ, նույնիսկ անհաջող արշավանքը ներկայացնում է որպես մեծ հաղթանակ։ Նրա ներկայութոյւնը Սեյֆ ադ-Դաուլայի բոլոր արշավանքներին պարտադիր չէր, քանի որ դա չէր խանգարում նրան վառ կերպով ներկայացնել այդ իրադարձությունները՝ հիմնվելով նրա բանավոր պատմածի վրա։ Հալեպի ամիրը օգտագործում էր ալ-Մութանաբբիի ազդեցությունը՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար։ Նրա հրամանով երբեմն ալ-Մութանաբբիի ձոները վերափոխում էր ռազմաքաղաքական կոչերի, որոնցով ոգևորում էր զինվորներին։
Գրականություն
խմբագրել- Фильштинский И.М. - История арабской литературы
- Крачковский И. Ю. Аль-Мутанабби и Абу-л-Ала, Избр. соч., т. 2, М. — Л., 1956
- Диван ал-Мутанабби, т. 1—4, Каир, 1936.
Արտաքին հղումներ
խմբագրել- ալ-Մութանաբբի՝ արաբ մեծագույն բանաստեղծ, անգլերեն
- ալ-Մութանաբբիի պոեզիան Սամար Տրաբուլզիի կողմից մեկնաբանված, անգլերեն
- Բանաստեղծության հրաշք, անգլերեն Արխիվացված 2009-02-23 Wayback Machine
- ալ-Մութանաբբիի բանաստեղծությունների ամբողջությունը՝ բացատրություններով, արաբերեն
- ալ-Մութանաբբիի դիվան, արաբերեն Արխիվացված 2013-08-05 Wayback Machine
- Ալ-Մութանաբբիի բանաստեղծություններ. Փրինսթոնի համալսարան