Սանասար Սևոյան
Սևոյան Սանասար Սիմոնի (փետրվարի 22, 1922, Հայաստան - նոյեմբերի 25, 1962, Հայաստան, Մեծ Մանթաշ (այժմ՝ Արթիկի շրջանում)—1962, Մեծ Մանթաշ), Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (2․6․1944, 22․1․1945, 15․5․1946), սերժանտ։
Սանասար Սևոյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1922 |
Ծննդավայր | Հայաստան |
Մահացել է | նոյեմբերի 25, 1962 (40 տարեկան) |
Մահվան վայր | Հայաստան |
Պարգևներ և մրցանակներ |
1941 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Կռվել է Հայկական 89-րդ (Թամանյան) դիվիզիայի 390-րդ գնդի շարքերում։ Եղել է ականանետային հաշվարկի հրամանատար։ Փառքի շքանշանների արժանացել է Ղրիմի ազատագրման, Վիսլայի գետանցման և Ֆրանկֆուրտի գրավման մարտերում ցուցաբերած խիզախության համար։ 1945 թվականին զորացրվել է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |