Սանոտ Արծրունի
Սանոտ Արծրունի (ծնված՝ Սանոտ Բագրատունի, ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 1-ին դար), Արծրունյաց իշխանուհի, Մեծ Հայքի արքա Սանատրուկի դայակը, Աշոտ Արծրունու մայրը, Բյուրատ Բագրատունու քույրը, Խուրեն Արծրունու ամուսինը, Բագրատունիների նախարարական տոհմից։
Սանոտ Արծրունի (Բագրատունի) Սանոտ Արծրունի (Բագրատունի) | ||
Արծրունիների զինանշանը | ||
| ||
---|---|---|
1-ին դար | ||
Մասնագիտություն՝ | դայակ | |
Ազգություն | հայ | |
Ծննդավայր | Մեծ Հայք | |
Դինաստիա | Բագրատունիներ | |
Քաղաքացիություն | Օսրոյենե և Մեծ Հայք | |
Ամուսին | Խուրեն Արծրունի | |
Զավակներ | Աշոտ Արծրունի |
Կենսագրություն
խմբագրելԽուրեն Արծրունու կինը և Բյուրատ Բագրատունու քույրը` Սանոտը, որը Աբգար թագավորի քրոջ՝ Ավդեի որդու՝ Սանատրուկի դայակն էր, ձմռանը դեպի Հայաստան ճանապարհորդելիս բքարգել է լինում Կորդվաց լեռներում։ Ըստ Մովսես Խորենացու նրանց որոնող մարդկանց հետ եղել է սպիտակ շուն, որն էլ, պատահել է երեխային և դայակին։ Այս պատճառով էլ Ավդեի որդին կոչվել է Սանատրուկ, անունը դայակից ստանալով, իբրև թե Սանոտի տված[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, 1961, Երևան, Բ. Լզ (էջ 193)
Աղբյուրներ
խմբագրել- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 396
- «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, 1961, Երևան, Բ. Լզ (Էջ 193)
- «Պատմություն», Մխիթար Անեցի, 1879, Ս. Պետերբուրգ, ի. (էջ 29)