Սանտի Ապոստոլի
Սանտի Ապոստոլի (Տասներկու առաքյալների եկեղեցի, իտալ.՝ Santi Dodici Apostoli, լատին․՝ SS. Duodecim Apostolorum), 6-րդ դարի կաթոլիկ և տիտղոսակիր եկեղեցի Հռոմում։ Սկզբնապես նվիրված է եղել Սուրբ Հակոբոս Ալփյանին և Փիլիպպոս առաքյալին, որոնց մասունքները պահպանվում են այստեղ, իսկ ավելի ուշ՝ բոլոր առաքյալներին։ Այսօր բազիլիկը գտնվում է Կոնվենտուալ ֆրանցիսկյանների հոգածության ներքո։ Վերջիններիս կենտրոնը գտնվում է եկեղեցու հարակից շինությունում։
Սանտի Ապոստոլի Santi Dodici Apostoli | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և փոքր բազիլիկ |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Հռոմ[1] |
Հասցե | piazza dei Santi Apostoli - Roma[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 6-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Նվիրված | առաքյալ |
Անվանված | առաքյալ |
Ճարտարապետ | Բաչիո Պոնտելլի |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Հիմնադրված | 6-րդ դար |
18 մետր և 40 մետր | |
Երկարություն | 75 մետր |
Լայնություն | 18 մետր և 40 մետր |
Շինանյութ | աղյուս, բետոն |
Basilica dei Santi Apostoli (Rome) Վիքիպահեստում | |
santiapostoli.it(իտալ.) |
Եկեղեցու կարդինալ քահանան Անջելո Սկոլան է։
Պատմություն
խմբագրելՊեղագիոս I պապը կառուցել է եկեղեցին ի պատիվ Նարսեսի օստգոթերի նկատմամբ տարած հաղթանակի։ Հովհաննես III պապը եկեղեցին նվիրել է Հակոբոս Ալփյանին և Փիլիպպոս առաքյալին։ Եկեղեցին ավերվել է 1348 թվականի երկրաշարժից և լքված մնացել։
1417 թվականին Մարտինոս V պապը, որի Կոլոննա ընտանիքը դարձավ հարակից Կոլոննա պալատի սեփականատերը, վերակառուցվեց եկեղեցին, իսկ ճակատամասը կառուցվեց միևնույն դարի վերջում Բակիո Պոնտելիի կողմից։ Այն ֆրեսկոներով պատկերեց Մելոցցո դա Ֆորլին, որի որմնանկարները համարվում են գլուխգործոցներ։
Կղեմես XI պապը եկեղեցում իրականացրել է «դրամատիկ» վերանորոգումներ։ Մելոցցոյի վերանորոգումները ոչնչացվել են և մի մասը տեղափոխվել Կվիրինալ, իսկ մյուս մասը՝ Վատիկանի թանգարաններ։ Նոր ինտերիերըբարոկկո ոճով ձևավորել են Կառլո Ֆոնտանան և Ֆրանչեսկո Ֆոնտանան։ Աշխատանքներն ավարտվել են 1714 թվականին։ Եկեղեցին ավելի ուշ կրկին վերանորոգվել է, և ճակատամասի կառուցումը ավարտվել է 1827թվականին Ջուզեպպե Վալադիեի կողմից։
Սանտի Ապոստոլի եկեղեցում գտնված արձանագրությունները արժեքավոր աղբյուներ են, որոնք արտացոլում են եկեղեցու պատմությունը։ Դրանք հավաքագրվել և հրապարակվել են Վինչենցո Ֆորչելայի կողմից[2]։
Ինտերիեր
խմբագրելԵկեղեցին ունի 3 նավ, որոնք բաժանված են կորնթոսյան սյուներով։ Առաստաղի կենտրոնում պատկերված է Սուրբ Ֆրանսիսի հաղթանակը։ Հեղինակն է Բակիկկոն, և աշխատանքն արվել է 1707 թվականին։ Կան նաև ավետարանիչների ֆրեսկոներ, որոնք Լուիջի Ֆոնտանայի աշխատանքներն են։ Սրբավայրի վերևում Ջիովաննի Օդացցիի ֆրեսկոն է (1709 թ․), որը ներկայացնում է «Լուցիֆերի և իր հրեշտակերի անկումը»։
Բարձր բեմի աջ կողմում Giraud de Caprières և Ռաֆայել Ռիառիոյի գերեզմաններն են։ Ձախ կողմուոմ Կարդինալ Ռիառիոյի արձանն է, հեղինակ՝ Անդրեա Բրեգնո, ինչպես նաև Մինո դա Ֆիեսոլի "Տիրամայրը"․
Նավի աջ թևում, առաջին կապելլայի մոտ պահված է Մարիա Կլեմենտինա Սոբիեսկաի սիրտը։ Նրա գերեզմանը Սուրբ Պետրոսի տաճարում է։ Իսկ արձանը Ֆիլիպպո դելլա Վալլեի աշխատանքն է։ Նրա ամուսինը ամեն առավոտ աղոթում էր այստեղ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Եկեղեցու պաշտոնական կայքը
- Santi Apostoli, in Mariano Armellini, Le chiese di Roma dal secolo IV al XIX
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտի Ապոստոլի» հոդվածին։ |