Սանտ Անդրեա ալ Քուիրինալե
Սանտ Անդրեա ալ Քուիրինալե (իտալ.՝ Sant’Andrea al Quirinale, լատին․՝ S. Andreae in Quirinali), կաթոլիկ եկեղեցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Կվիրինալ բլրի վրա։ Եկեղեցին նվիրված է Անդրեա առաքյալին։
Սանտ Անդրեա ալ Քուիրինալե Sant’Andrea al Quirinale | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Jesuit church?, cardinal title? և եկեղեցի |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Իտալիա, Հռոմ |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1567[1] |
Մասն է | Noviciate of Sant'Andrea, Rome? |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[2] |
Նվիրված | Անդրեաս առաքյալ |
Անվանված | Անդրեաս առաքյալ |
Ճարտարապետ | Լորենցո Բերնինի |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | բարոկկո |
Կառուցման սկիզբ | 1658 |
Կառուցման ավարտ | 1670 |
Հիմնադրված | 1567[1] |
Շինանյութ | աղյուս, բետոն |
Sant'Andrea al Quirinale Վիքիպահեստում | |
chiese.gesuiti.it/sant-andrea-al-quirinale/ |
Սանտ Անդրեա եկեղեցին հռոմեական բարոկկո ճարտարապետության կարևոր օրինակներից մեկն է։ Եկեղեցին կառուցվել է ճարտարապետներ Լորենցո Բերնինիի և Ջովաննի դե Ռոսիի կողմից։ 1658 թվականին Բերնինին ստանում է կառուցման պատվերը, և 1661 թվականին կառուցում այն։ Ինտերիերի ձևավորումը ավարտվել է 1670 թվականին։ Նախկինում այդ վայրում եղել է 16-րդ դարում կառուցված եկեղեցի՝ Սան Անդրեա ա Մոնտեկավալլոն։ Նախկին կարդինալ Կամիլլո Ֆրանչեսկո Մարիա Պամֆիլիի պատվերով, և Ալեքսանդր VII Պապի հավանությամբ կառուցվում է Սանտ Անդրեա եկեղեցին, որը հանդիսանում էր Հռոմի երրորդ Ճիզվիտների միաբանության եկեղեցին՝ Ջեզուից և Սանտ Ինյացիոյից հետո։ Բերնինին համարել է, որ Սանտ Անդրեա ալ Քուիրինալե եկեղեցին իր կատարյալ աշխատանքներից մեկն է եղել, և նրա որդին՝ Դոմենիկոն հավաստել է, որ նա իր կյանքի վերջին տարիներին ժամեր է անցկացրել անտեղ՝ հիանալով իր նվաճումով[3]։
Էքստերիեր
խմբագրելԵկեղեցու ճակատամասՆ ուղղված է դեպի Վիա դել Քուիրինալե փողոց (նախկին Վիա Պիա), ինչպես և Բորոմինիի Սան Կառլո ալե Քուատրո Ֆոնտանե եկեղեցին։ Ի տարբերություն վերջինի, Սանտ Անդրեան չի գտնվում փողոցի վրա, և շրջափակված է ցածր պարսպապատ բակով։ Եկեղեցու մուտքը ձևավորված է կիսաշրջանաձև աստիճաններով։ Նրանց վրա վեր են խոյանում երկու հոնիական սյուներ, որոնց զարդարում են եկեղեցու գլխավոր մուտքը։ Սյուներից վերևում, վերնախարսխի վրա Պամֆիլիների զինանշանն է։
Ինտերիեր
խմբագրելՆերսում, գլխավոր մուտքի մոտ տեղադրված է եկեղեցու առանցքը, որն ուղղված է դեպի Ավագ խորան։ Եկեղեցու հիմնական տարածքը օվալաձև է, որն ամբողջանում են վերնախարսխով և որմնասյուներով, իսկ վերջիններս շրջափակում են կողմնային կապելլաները և վերևում՝ ոսկե գմբեթը։ Հսկայական զուգավորված սյուները քողարկում են Ավագ խորանը ընդհանուր տարածքից։
Ի հակադրություն կողմնային կապելլաների, Ավագ խորանը լավ լուսավորված է, ինչն էլ դառնում է ինտերիերի հիմնական վիզուալ կենտրոնը։ Ավագ խորանի վերևում ֆրանսիացի նկարիչ Գուլիելմո Կորտեզեի «Սանտ Անդրեայի նահատակությունը» կտավն է (1668թ․), որում պատկերված է Անդրեան՝ խաչին գամված։ Խորանի վրա ևս Անդրեայի ճերմակ մարմարից կերտված արձանն է, որը Անտոնիո Ռաջիի աշխատանքն է։ Բերնինին համադրել է նկարները, արձաններն ու ճարտարապետությունն այնպիսի սինթեզով, որպեսզի ստեղծի վիզուալ պատկերացում, որով և փառաբանել է Սուրբ Անդրեային այս հոգևոր վայրում։
Տիտղոսակիր եկեղեցի
խմբագրելՍանտ Անդրեա ալ Քուիրինալեն տիտղոսակիր եկեղեցի է։ 2007 թվականի նոյեմբերի 24-ից եկեղեցու կարդինալ քահանան բրազիլիացի Օդիլիու Պեդրու Շերերն է։
Պատկերասրահ
խմբագրել-
Սուրբ Անդրեա առաքյալը
-
Գուլիելմո Կորտեզեի «Սանտ Անդրեայի նահատակությունը» կտավը
-
Եկեղեցու գմբեթը
-
Առաստաղի ձևավորումը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bailey G. A. Between Renaissance and Baroque: Jesuit Art in Rome, 1565–1610 — UTP, 2016. — ISBN 978-1-4426-8629-8
- ↑ dati.beniculturali.it — 2014.
- ↑ Hibbard, Howard.1986 edn. Bernini, Pelican, p.148
Գրականություն
խմբագրել- Heinz-Joachim Fischer: Rom. Zweieinhalb Jahrtausende Geschichte, Kunst und Kultur der Ewigen Stadt. DuMont Buchverlag, Köln 2001, S. 316—317, ISBN 3-7701-5607-2.
Աղբյուրներ
խմբագրել- Gizzi, Federico (1994), Le chiese barocche di Roma, Newton Compton, ISBN 88-7983-514-9
- Hibbard, Howard (1974), Bernini, Harmondsworth Eng.: Penguin, ISBN 0-14-013598-7
- Lavin, Irving (1980), Bernini and the Unity of the Visual Arts, New York: Oxford University Press, ISBN 0-19-520184-1
- Bissell, Gerhard (1997), Pierre Le Gros 1666-1719, Reading: Si Vede, ISBN 0-9529925-0-7
Արտաքին հղումներ
խմբագրել- Bernini's Sant'Andrea al Quirinale Արխիվացված 2014-10-09 Wayback Machine, Smarthistory at the Khan Academy, video
- Sant'Andrea al Quirinale, Bluffton College
- Sant'Andrea al Quirinale, Great Buildings
- Sant'Andrea al Quirinale, Virtual Reality Tour, Williams College
- Diocese of Rome
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտ Անդրեա ալ Քուիրինալե» հոդվածին։ |