Սապորո` (ճապ.՝ 札幌市Սապպորո-սի, լսել(օգնություն • ինֆո)), քաղաք է Ճապոնիայի հյուսիսային մասում, Հոկայդո պրեֆեկտուրայում։ Իր մեծությամբ Ճապոնիայում չորրորդն է։ Մշակութային, քաղաքական և տնտեսական առումով շատ կարևոր քաղաք է։
Սապորոն Հոկայդոյի նահանգային կենտրոնն է։ Տարածքը 1121.12 կմ² է, բնակչությունը՝ 1 896 207 մարդ (2010 թ-ի տվյալներով)։ 1972 թ-ին այստեղ տեղի են ունեցել Ձմեռային XI Օլիմպիական խաղերը։
Ամեն տարի այստեղ անց է կացվում Ձյան փառատոն, որը հավաքում է ավելի քան երկու միլիոն զբոսաշրջիկ՝ ամբողջ աշխարհից։