Սառա Բաբիշ ղիզի Ղադիմովա (ադրբ.՝ Sara Bəbiş qızı Qədimova, մայիսի 31, 1922(1922-05-31), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - մայիսի 12, 2005(2005-05-12), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի խանենդե, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ[1]։

Սառա Ղադիմովա
Բնօրինակ անունSara Qədimova
Ի ծնե անունՍառա Բեբիշ կըզը Կեդիմովա
Ծնվել էմայիսի 31, 1922(1922-05-31)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Երկիր ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մահացել էմայիսի 12, 2005(2005-05-12) (82 տարեկան)
Բաքու, Ադրբեջան
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ և Q12837653?
ԺանրերԺողովրդական երգեր
Մասնագիտություներգիչ, Խանենդե
Գործիքներվոկալ
Գործունեություն1941–2005
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «Փառքի» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ
 Sara Gadimova Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սառա Ղադիմովան ծնվել է 1922 թվականի մայիսի 31-ին Բաքվում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1941 թվականին, որպես Մուսլիմ Մագոմաևի անվան Ադրբեջանի Պետական Ֆիլհարմոնիայի մենակատար։ Հուսեյնկուլի Սարաբսկին, Խան Շուշինսկին և Սեիդ Շուշինսկին Սառա Ղադիմովայի ուսուցիչներն էին։ 1978-2003 թվականներին եղել է «Ազկոնցերտ» ասոցիացիայի մենակատար։ Ղադիմովան հանդես է եկել նաև Ադրբեջանի օպերայի և բալետի թատրոնում։ Նա կատարել է Լեյլիի (Լեյլի և Մեջնուն օպերա) և Ասլիի (Ասլի և Քերեմ օպերա) դերերը։

Սառա Ղադիմովայի երգացանկում եղել են «Մահուր-Հինդի», «Բայաթի-Քաջար», «Կատար», «Ղարաբաղյան շիկաստե», «Բայաթի-Շիրազ», «Շուռ» մուղամները[2]։ Մուղամներից բացի, Սառա Ղադիմովան կատարել է նաև ժողովրդական երգեր[3]։

Նա մահացել է 2005 թվականի մայիսի 12-ին երկարատև հիվանդությունից հետո։

Կոչումներ և Պարգևներ

խմբագրել
  • Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1954),
  • Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1963),
  • «Փառքի» շքանշան,
  • «Պատվի» օրդեն;

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Sara Qədimova». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  2. Сара Гадимова была единственной женщиной-ханенде, которая знала много газелей" - конкурс мугама
  3. «ГОЛОС И МЕЧТА САРЫ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.