Սառնաղբյուրի ջրամբար, արհեստական լիճ Հայաստանի Շիրակի մարզում՝ Սառնաղբյուր գյուղից 2 կմ արևմուտք՝ Ճլկան գետի վերին հոսանքում՝ մոտ 1000 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1972 թվականին։ Երկարությունը 3,5 կմ Է, լայնությունը՝ մինչև 160 մ։ Մակերեսը 0,56 կմ² է[1], խորությունը՝ 25 մ, ջրատարողությունը՝ 4,85 միլիոն մ³, որից օգտակար ծավալը կազմում է 4, 55 միլիոն մ³։ Պատվարը հողային է՝ ավազակավային միջուկով, երկարությունը՝ 190 մ, առավելագույն բարձրությունը՝ 29 մ։ Ջուրը բաց է թողնվում աշտարակային ջրթող կառույցով։ Պատվարի ձախ թևում կառուցվել է ցեմենտային հակազտիչ վարագույր։ Ջրամբարը ոռոգում է ավելի քան 2000 հա հողատարածք[2]։ Սնումը խառն Է։ Ձմռանը սառցակալում Է։

Սառնաղբյուրի ջրամբար

Սառնաղբյուրի ջրամբար
Գտնվում է Ճլկան գետի վրա
Վարչատարածքային բաժանում Շիրակի մարզ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 105 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 502 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 883  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։