Սասեն
Սասեն (կոր.՝ 사생팬, 私生, անգլ.՝ fan, sasaengpaen), կորեական նորաբանություն, որը բնութագրում է քեյ փոփ արտիստների երկրպագուներին, հատկապես իրենց կուռքերին ֆանատիկորեն սիրողներին, որոնք պատրաստ են որոշ դեպքերում խախտել օրենքը «հանուն նրանց»[1]։ Կորեացի պաշտոնյաները ընդունել են այս խնդրի յուրահատկությունը, ինչպես նաև հայտնել են իրենց մտահոգությունը[1][2]։ Չնայած այս տերմինը կարելի է նաև անվանել պարզապես շատ մեծ խանդավառություն որոշ կատարողների հանդեպ, հենց ագրեսիվությունը և կուռքի կյանքը լարվածորեն հետևելու փորձերը համարվում են սասենների բնորոշ[3]։ Սասեններին բացասաբար են ընդունվում քեյ փոփ կատարողների կողմից, օրինակ՝ հայտնի է մի դեպք, երբ JYJ խմբի անդամ Կիմ Ջե Ջունգը հարվածել է սասեն երկրպագուին, մեղադրելով նրան անձնական կյանք ներխուժելու մեջ, որից հետո նա հայց է ներկայացրել նրա դեմ՝ նրա խոսակցությունները անօրինական ձայնագրելու համար[4]։
Պատճառներ և ապրելակերպ
խմբագրելՍովորաբար այն բացատրվում է նրանով, որ իրական կյանքում երկրպագուները գրեթե չունեն երաժիշտների հետ շփվելու հնարավորություն կամ պարզապես տեսնել նրանց բեմից դուրս, հիմնականում մենեջերների, թիկնապահների կամ այլ երկրպագուների պատճառով։ Ի սկզբանե երկրպագուները սահմանափակվում էին կուռքի հետ մի քանի բառ փոխանակելով, նրան նվեր տալով, բայց դա շուտով վերացավ՝ չարաշահության մի շարք դեպքերից հետո[5]։ Որոշ կանադական հրատարակչություններ, բնութագրելով Վաշինգտոնում կորեացի կատարողների համերգները, զուգահեռներ են տարել սասենների հետ և նշել են, որ «երիտասարդ աղջիկները նյարդայնորեն թռչկոտել են հեռախոսները ձեռքներին, առավելագույն ճշգրտված ուշադրության կենտրոնով՝ գոռալով և կատարողներին անվանելով գրավիչ աստվածներ։ Այդ ամենը ստեղծել է տենդային մթնոլորտ՝ հագեցած հորմոններով»[6]։
Ըստ կորեական «Չունան իլբո» (կորեերեն՝ 중앙일보) հրատարակության հայտարարության, քեյ փոփի երկրպագուներից մեկը, Լի Ջի Սուն անունով, վատնել է մոտ 1 միլիոն վոն (մոտ 900 դոլար)՝ իր կուռքին ամեն օր հետևելու համար՝ հաճախ օգտագործելով տաքսիստների «հատուկ սասեն» ծառայություններից։ Որպեսզի վճարի այդ ծախսերի համար, նա պարբերաբար աշխատում է խանութում և գրում է ծնողներին, որ սովորում է մասնավոր դպրոցում, որպեսզի նրանցից գումար ստանա։ Նրա խոսքերով, որոշ աղջիկներ նույնիսկ մարմնավաճառությամբ են զբաղվում, որպեսզի գումար աշխատեն իրենց կուռքերին հետևելու հնարավորության համար[2]։
Հայտնի դեպքեր
խմբագրելՏեսանյությում Յու Չխոնը դուրս է գալիս շենքից և գնում է երկրպագուների բազմության միջով, երբ հանկարծ մի աղջիկ ձգում է ձեռքը և հարվածում է նրա դեմքին։ Երգիչը, կարծես թե, զարմացած էր, ինչպես նաև ամբոխի մեջ գտնվող այլ երկրպագուները։ Երկրպագուհին հարվածել է, որովհետև կարծում էր, որ նա հաստատ կհիշի ինձ, եթե ես նրան հարվածեմ։ - ShowAsia[7]
|
Մամլո ասուլիսներից մեկի ժամանակ JYJ խմբի անդամները հաստատել են նման հետապնդման դեպքը, ինչպես նաև իրենց անձնական կյանքը միջամտելու փորձերը։ Երգիչների խոսքերով, եղել են իրենց տուն ներթափանցելու պարբերաբար կրկնվող դեպքեր, որի ընթացքում լուսանկարել են տարածքը և գողացել են անձնական իրեր[8]։ Խմբի անդամները նման դեպքի հետ բախվել էին դեռևս 2003 թվականին, երբ թողարկվել է իրենց նախկին խմբի դեբյուտային ալբոմը։ Խմբի անդամներից մեկի՝ Փաք Յու Չխոնի տան մոտակայքում երկրպագուները տեղադրել էին մի շարք թաքնված տեսախցիկներ[9]։
Անհատական վնասվածքներ
խմբագրելԿորեական մի քանի ամսագրերի տվյալների համաձայն, մի 40 ամյա կին գրեթե կուրացել է, այն բանից հետո, երբ մի շնչով դիտել է սիրելի կուռքի մասնակցությամբ դորաման, ընդամենը երեք օրում՝ քնելով միայն երկու ժամ։ Նա նկատել է, որ տեսողությունը սկսել է միանգամից վատանալ և դիմել է բժիշկներին, որտեղ նրան ախտորոշել են «վնասված գլաուկոմա»։ Բժիշկի խոսքերով, իր քսան տարվա աշխատանքային գործունեության ընթացքում նա առաջին անգամ է տեսել հիվանդի, որը իրեն հասցրել է գլաուկոմայի դորամայի պատճառով[10][11]։
Նկարագրելով B2ST խմբի առաջին ելույթը Բեռլինում, գերմանական ԶԼՄ-ները ուշադրություն են դարձրել այն բանին, որ մի շարք երկրպագուներ, հաշվի չառնելով ցուրտ եղանակը, քնել են փողոցում, որպեսզի տեսնեն իրենց կուռքերին, իսկ մի երկրպագու, ցրտից դողալով, խոստովանել է, որ սպասել է այս համերգին «մի ամբողջ տարի»[12][13]
Super Junior խմբի Սինգապուրում ունեցած շրջագայության ժամանակ, սասեն երկրպագուների մոտ ութ ավտոմեքենա փորձել է հետևել տղաների մեքենային։ Խմբի ներկայացուցիչը պատմել է երկրպագուներին որ, «երգիչները սկսել են անհանգստանալ, երբ այդ մեքենաները մոտեցել են նրանց։ Բայց վերջ ի վերջո, երկրպագուների մեքենաներից մեկը հարվածել է մեկ այլ մեքենայի, և այն հանգեցրել է վթարի մյուսների հետ»[14]։
Սա առաջին դեպքը չէ, երբ երկրպագուները, փորձելով հետապնդել կուռքերին իրենց մեքենաներով, դառնում են ճանապարհային պատահարների պատճառ՝ արագությունը գերազանցելու պատճառով[15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ‘Sasaeng Stalkers’ (Part 1): K-pop fans turn to blood, poison for attention | Singapore Showbiz — Yahoo! Entertainment Singapore
- ↑ 2,0 2,1 When an autograph isn’t enough-INSIDE Korea JoongAng Daily
- ↑ «Sasaeng fans: "$400 on a taxi is not a waste"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Corea: JYJ demanda a "Dispatch" por $100,000 debido a difamación | Peru.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ "택시비 40만원, 아깝지 않아"…스타 쫓는 사생팬의 두 얼굴 : 네이트 뉴스
- ↑ «K-pop craze: The K Factor». The Independent. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ В Интернете появилось видео с нападением фанатки на Ючхона из JYJ(չաշխատող հղում)
- ↑ «JYJ members confirm invasion of privacy, surveillance by stalker fans | The Manila Bulletin Newspaper Online». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ JYJ 박유천, 사생팬들이 주차장에 CCTV까지? ‘충격’ : 네이트 뉴스
- ↑ «Taiwanese Woman Almost Loses Eyesight Watching Korean Dramas | Soompi». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ SBS PopAsia(չաշխատող հղում)
- ↑ B2ST on german tv channel kika 12/2/14 (with eng subs) — YouTube
- ↑ «Beast» — erfolgreicher Pop aus Südkorea — ZDF heute — ZDFmediathek — ZDF Mediathek(չաշխատող հղում)
- ↑ Korean boyband in 6-vehicle pile-up on ECP
- ↑ Super Junior′s Heechul Rants about Sasaeng Fans and Corrupt Taxi Drivers Before Deactivating Twitter — MNET(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Когда автографа недостаточно — статья Korea JoongAng Daily.
- K-Pop помешательство — статья в издании The Independent.
- Фотография «сасэн» фанатов ЧжунСу из JYJ шокировала интернет-пользователей Արխիվացված 2017-07-26 Wayback Machine на портале ShowAsia.