Սալվատոր մունդի (նկար, դա Վինչի)
Սալվատոր մունդի, նկար, որում պատկերված է Քրիստոսը՝ որպես աշխարհի փրկիչ։ Այն համարվում է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործություն։ Նկարը համարվում էր կորած, իսկ ավելի ուշ հայտնաբերվել և վերականգնվել է, իսկ 2011 թվականին ցուցադրվել։ Նկարում պատկերված է Քրիստոսը վերածննդի զգեստավորմամբ, ով բարձրացրած աջ ձեռքով ու խաչված մատերով օրհնություն է տալիս, իսկ ձախ ձեռքով պահել է բյուրեղյա գունդ։ 2017 թվականի նոյեմբերին կտավը վաճառվել է ռեկորդային 450,3 միլիոն ԱՄՆ դոլարով՝ դառնալով պատմության ամենաթանկ վաճառված կտավը։ Ընդ որում, 50,3 միլիոնը գանձվել է որպես հարկ։
Սալվատոր մունդի | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Լեոնարդո դա Վինչի[1][2] |
տարի | 1490 |
բարձրություն | 65,6 սանտիմետր |
լայնություն | 45,4 սանտիմետր |
ուղղություն | Իտալական Վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և ընկույզի փայտի վահանակ |
գտնվում է | անհայտ[3] և Քաջարի տուն[4] |
հավաքածու | Աբու Դաբիի Լուվր |
սեփականատեր | Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդ |
հիմնական թեմա | Աշխարհի փրկիչ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Salvator Mundi by Leonardo Da Vinci Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԱյն Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունն է, որը պատկերվել է Ֆրանսիայի Լուի 12-րդի համար 1506 -1513 թվականների ընթացքում։ Վերջերս վավերացված գործը մի ժամանակ պատկանել է Անգլիայի Չարլզ 1-ին և արձանագրվել է արվեստի իր ժողովածուում 1649 թվականին, մինչ Բուքինգեմի և Նորմանդիայի դուքսն այն 1763 թվականին աճուրդի կներկայացներ։ 1900 թվականին է այն գտնվել է, երբ բրիտանացի կոլեկցիոներ Ֆրանսիս Քուկն այն գնել է մոնսերատի առաջին վիկոնտի կողմից։
Նկարը նախկինում վնասվել է ռեստավրացիոն փորձերի հետևանքով, իսկ հեղինակի անունը ջնջվել։ Քուկի հետնորդները 1958 թվականին այն վաճառել են 45 ֆունտով։ 2005 թվականին նկարը ձեռք է բերվել արտ դիլերների մի կոնսորցիումի կողմից, որոնց մեջ էր նաև հին վարպետների գործերի ուսումնասիրող Ռոբերտ Սիմոնը։ Այն բազմաթիվ անգամներ կեղծվել է, ուստի կրկնօրինակման տեսք ունի ու նկարագարվում է որպես «աղավաղված, մութ ու մռայլ»[5]։ Հետագայում այն վերականգնվել ու համարվել է Լեոնարդո դա Վինչիի կտավ։ Այն 2011 թվականի նոյեմբերից մինչև 2012 թվականի փետրվարը ցուցադրվել է Լոնդոնի ազգային պատկերասրահում «Լեոնարդո դա Վինչի․Միլանի պալատական նկարիչ» ցուցադրության ժամանակ[5][6][7]։ 2013 թվականին կտավը գնվել է ռուս հավաքորդ Դմիտրի Ռիբոլովլևի կողմից 127․5 միլիոն դոլարով շվեյցարացի դիլեր Իվս Բուվիերի միջոցով[8][9][10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.christies.com/lot/lot-6110563/?intObjectID=6110563
- ↑ https://www.openscience.fr/Internal-geometry-of-Salvator-Mundi-so-called-Cook-version-attributed-to
- ↑ https://edition.cnn.com/style/article/salvator-mundi-leonardo-da-vinci-whereabouts/index.html
- ↑ https://archive.org/details/gri_33125001303847/page/n288
- ↑ 5,0 5,1 Esterow, Milton (June 2011). «A Long Lost Leonardo». ARTnews. ARTnews. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին.
- ↑ BBC News (2011 թ․ հուլիսի 12). «Lost Leonardo Da Vinci painting to go on show». BBC. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Scholars authenticate a painting that was missing for centuries». En.99ys.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Reyburn, Scott. Recently Attributed Leonardo Painting Was Sold Privately for Over $75 Million. New York Times. 3 March 2014. [1]
- ↑ Grosvenor, Bendor. «Salvator Mundi at heart of art fraud case». arthistory.com. Bendor Grosvenor. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
- ↑ Clémençon, Gilles. Accusé d’escroquerie, le "roi des ports francs" Yves Bouvier riposte. RTS Info. 22 March 2015. [2]