Սավալան
լեռ Իրանում
Սաբալան, Սահվարզան (պարս.՝ سبلان), Հայկական լեռնաշխարհի՝ բարձրությամբ երկրորդ գագաթը՝ Արարատից հետո, Իրանի տարածքում։ Գտնվում է բարձրավանդակի ծայր արևելքում՝ Ղարադաղի կամ Հայկական լեռներում։ Իրանական Ատրպատականի ամենաբարձր գագաթն է, հանգած հրաբուխ։ Բարձրությունը 4 811 մետր է։
Սավալան | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Իրան |
Վարչատարածքային միավոր | Արդաբիլի նահանգ |
Լեռնաշղթա | Էլբուրս |
Բարձրությունը ծովի մակարդակից | 4811 մետր |
Հարաբերական բարձրություն | 3283 մետր |
Սմիթսոնիան կոդ | 232002 |
Կազմված է անդեզիտներից, տրախիտներից, տուֆերից։ Հնագույն խառնարանի եզրերը մասնատված են կառերով, նրա հյուսիսային լանջին կան սառցադաշտ, հատակին՝ լիճ, հարավային լանջին՝ ծծմբային տաք աղբյուրներ։ Գագաթը ամբողջ տարին ծածկված է ձնով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սավալան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 261)։ |