Սավաննա (Ջորջիա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սավաննա (այլ կիրառումներ)
Սավաննա[1] (անգլ.՝ Savannah), քաղաք ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Նավահանգիստ Սավաննա գետի գետաբերանին։
Սավաննա | |||
Savannah | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
---|---|---|---|
Համայնք | Չաթհամ շրջան | ||
Հիմնադրված է | 1733 թ. | ||
Մակերես | 202,3 կմ² | ||
ԲԾՄ | 15 մետր | ||
Բնակչություն | 136 286 մարդ (2010 թվական) | ||
Ժամային գոտի | UTC-5, ամառը UTC-4 | ||
Հեռախոսային կոդ | +1 912 | ||
Փոստային դասիչ | 31401–31499 | ||
Պաշտոնական կայք | savannahga.gov(անգլ.) | ||
| |||
Աշխարհագրություն
խմբագրելԸստ ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի տվյալների Սավաննան ունի 202,3 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածք, որից 193,5 քառակուսի կիլոմետրը՝ ցամաքային, իսկ 8,8 քառակուսի կիլոմետրը՝ ջրային մակերես (4,31 %)։ Սավաննան հանդիսանում է Սավաննա գետի հիմնական նավահանգիստը և ամենամեծը՝ Ջորջիա նահանգում։ Քաղաքը ենթակա է հեղեղումների։ Հինգ ջրանցքներ և մի շարք պոմպակայաններ են կառուցվել, որպեսզի օգնեն նվազեցնել ջրհեղեղների հետևանքները։ Ջրանցք՝ Fell փողոցում, ջրանցք՝ Pipemaker’s, ջրանցք՝ Kayton, ջրանցքներ՝ Springfield և Casey, որոնցից առաջին չորսը ելնում են Սավաննա գետը։
Կլիմա
խմբագրելՍավաննայի կլիման՝ մերձարևադարձային օվկիանոսային է, բնութագրվում է երկար և գրեթե արևադարձային ամառներով և մեղմ ձմեռներով, ողջ ձմռանը ջերմաստիճանը 0°С-ից ցածր է լինում մի քանի անգամ (կարող են լինել ձյան տեղումներ, բայց որպես կանոն հազվադեպ)։ Ամենաբարձր ջեմաստիճանը (41°С) արձանագրվել է 1986 թվականին, իսկ ամենացածրը (-16°С)՝ 1985 թվականին։
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է 1733 թվականին գեներալ Ջեյմս Օգլտորպի կողմից։ Անկախության համար մղվող պատերազմի ընթացքում վերահսկվել է բրիտանացիների կողմից, 1779 թվականին պաշարվեց ֆրանսիական և ամերիկյան զորքերի կողմից, որոնց թվում էին՝ «ամերիկյան հեծելազորի հայրը» Կազիմիր Պուլավսկին և Հայիթիի ապագա թագավոր՝ Հանրի Քրիստը։ Տեղի ունեցավ արյունոտ ճակատամարտ, որի ընթացքում Պուլավսկին մահացու վիրավորվեց, որից հետո ամերիկացիները նահանջեցին։ Անգլիացիները քաղաքը պահել են մինչև 1782 թվականը։
Մեկ այլ արշավանք տեղի է ունեցել Սավաննայի պատերի տակ՝ 1864 թվականին, երբ Ատլանտայի գրավումից հետո գեներալ Շերմանը նվաճեց նաև այդ քաղաքը։ Այդ արշավանքը հայտնի է որպես «Շերմանի երթը դեպի ծով»։ Այս անգամ հարձակումը հաջող էր և գեներալը կարողացավ Սուրբ Ծննդին քաղաքը «նվիրել» Աբրահամ Լինքոլնին։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Առանձնատներ Телфэр-հրապարակում (19-րդ դարի ճարտարապետություն)։
- Պատմական թանգարան։
- Նեգրական ժառանգության թանգարան։
- Թանգարան-ագարակ գաղութային ժամանակաշրջանում։
Քույր քաղաքներ
խմբագրելՍպորտ
խմբագրել1996 թվականին քաղաքի մոտակայքում տեղի ունեցավ ծովագնացության մրցակցություն՝ 26-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 310.
Արտաքին հղումներ
խմբագրել- Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- (недоступная ссылка — история) // Словарь современных географических названий
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սավաննա (Ջորջիա)» հոդվածին։ |