Սավանտի համախտանիշ երբեմն կրճատ՝ սավանտիզմ (ֆր.՝ savant — «գիտնական»), հազվադեպ հանդիպող իրավիճակ է, որի դեպքում անձն ունի աչքի ըկնող, նորմայից գերազանցող կարողություններ՝ մեկ կամ մի քանի ոլորտներում, հաճախ ունենում է նաև այլ ոլորտներում ուղեղի գործունեության զգալի դեֆիցիտ[1][2][3][4]։ Հանդիպում է շատ հազվադեպ և ուղեկցվում է զարգացման ձևի որոշակի խանգարմամբ, օրինակ՝ մանկական աուտիզմ, կամ Ասպերգերի համախտանիշ կամ մտավոր հետամնացություն։ Առավել հազվադեպ կարող է լինել ուղեղի վրա ազդող գանգուղեղային վնասվածքի կամ հիվանդության հետևանք։

Սավանտի համախտանիշ
Տեսակհամախտանիշ
ՀՄԴ-9315.8

Ոլորտները, որտեղ առավել հաճախ են ի հայտ գալիս ընդունակությունները հետևյալն են՝ երաժշտություն, կերպարվեստ, թվաբանական հաշվարկներ, քարտեզագրություն, բարդ եռաչափ մոդելների կառուցում։

Չնայած նրան, որ այս վիճակը անվանվում է համախտանիշ, նա ընդգրծված չէ բժշկական դասակարգման մեջ[5][6]։

Սավանտի համախտանիշով մարդը կարող է կրկնել մի անգամ լսած տեքստի մի քանի էջ, անսխալ ասել բազմանիշ թվերի բազմապատկման արդյունքը կամ ասել, թե շաբաթվա ինչ օր է, օրինակ, 3001 թվականի հունվարի 1-ը։ Հանդիպում են սավանտներ, ովքեր ունակ են երգել իրենց լսած բոլոր արիաները կամ Լոնդոնի վրա թռիչք կատարելուց հետո նկարել տարածքի քարտեզը, ինչն արեց 29 ամյա Սթիվեն Ուիլթշիրը։ Դրա հետ մեկտեղ, սավանտի համախտանիշի գրանցված դեպքերի մեջ, կան մարդիկ, ովքեր ունեն հատուկ ընդունակություններ՝ ուսումնասիրել օտար լեզուներ, ժամանակի սուր ընկալում և այլն։ Սակայն մնացած ոլորտներում, որտեղ համախտանիշն ի հայտ չի գալիս, այդպիսի մարդը կարող է ցուցադրել ակնհայտ զարգացման հապաղում, մինչև՝ մտավոր հետամնացություն։ Ամենատարածվածը «օրացույցային» սավանտիզմն է, հազվադեպ հանդիպում են ֆենոմենալ հիշողություն ունեցող սավանտներ։ Հանդիպում են նաև հիպերհաշվիչ սավանտներ, ովքեր ունեն գերզարգացած մաթեմատիկական ընդունակություններ[7]։

Հոգեբանական գրականության մեջ, օլիգոֆրեն հիվանդների իմբեցիլ աստիճանում նկարագրվում են բացառիկ հիշողության և «օրացուցային» սավանտիզմի դեպքեր[8]։

Մեխանիզմ

խմբագրել

Հոգեբանական

խմբագրել

Ոչ մի համընդհանուր կոգնիտիվ տեսություն չի բացատրում տաղանդի և դեֆիցիտի համատեղությունը[9]։ Ենթադրություններից մեկի համաձայն աուտիզմով տառապող մարդիկ հակված են դետալային վերլուծության, ինչը նրանց կոգնիտիվ մտածողության ոճն է[10]։ Ըստ վարկածներից մեկի սավանտները գերհամակարգված են, ինչը տաղանդի տպավորություն է ստեղծում։ Նաև ապացուցված է, որ որոշ գիտնականների համար հասանելի է ցածր մակարդակի, ավելի քիչ վերամշակված ինֆորմացիայի օգտագործումը, որը կա բոլոր մարդկանց գլխուղեղում, բայց որը, սովորաբար, հասանելի չէ գիտակցված գիտակցության համար[11]։

Պատմություն

խմբագրել

1887 թվականին Լենգդոն Դաունը, ով հայտնի է Դաունի համախտանիշի նկարագրմամբ, այդ վիճակի նկարագրության համար առաջին անգամ օգտագործեց ֆր.՝ idiot savant տերմինը։ Ապուշ-սավանտ տերմինը հետագայում համարվեց սխալ բնորոշում, քանի որ ոչ բոլոր դեպքերն էին բնորոշ ապուշությանը։ Խանգարման նկարագրության համար օգտագործվել է նաև աուտիկ գիտնական տերմինը։ Ինչպես նախորդը, սա նույնպես սխալ էր, քանի որ այս համախտանիշն ունեցողների միայն կեսն էին աուտիկ։ Անհրաժեշտ ճշգրիտ ախտորոշում իրականացնելուց հետո միայն առաջ քաշվեց սավանտի համախտանիշ տերմինը, որը դարձավ լայնորեն ընդունելի տերմին[12]։

Հայտնի սավանտներ

խմբագրել
 
Սթիվեն Ուիլթշիր
 
Թեմփլ Գրանդին
  • Քիմ Փիք (անգլ.՝ Kim Peek), արտակարգ հիշողություն ունեցող ամերիկացի, որը հիշում էր կարդացած տեղեկատվության 98 %-ը։ ԱՄՆ-ում 1988 թվականին նկարահանված «Անձրևի մարդը» կինոնկարում Դասթին Հոֆմանի խաղացած հերոսի նախատիպն է։
  • Սթիվեն Ուիլթշիր (անգլ.՝ Stephen Wiltshire), բրիտանացի ճարտարապետական նկարիչ։
  • Թեմփլ Գրանդին (անգլ.՝ Temple Grandin), կենդանիների վարքագծի փորձագետ, Կոլորադո նահանգի Համալսարանի անասնաբուծության պրոֆեսոր, մի քանի հանրահայտ գրքերի հեղինակ[13]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Darold A. Treffert, MD. [1]Արխիվացված 2014-08-23 Wayback Machine Արխիվացված 2014-08-23 Wayback Machine անգլ.՝ «The savant syndrome: an extraordinary condition. A synopsis: past, present, future». Wisconsin Medical Society. Архивировано 4 марта 2012 года.
  2. Treffert, D. A. (2009). "The savant syndrome: An extraordinary condition A synopsis: Past, present, future". Philosophical Transactions of the Royal Society B: Biological Sciences. 364 (1522): 1351–7.
  3. Miller, LK (1999). "The savant syndrome: Intellectual impairment and exceptional skill". Psychological Bulletin. 125 (1): 31–46. doi:10.1037/0033-2909.125.1.31. PMID 9990844.
  4. Bolte, S (2004). "Comparing the intelligence profiles of savant and nonsavant individuals with autistic disorder". Intelligence. 32 (2): 121–131. doi:10.1016/j.intell.2003.11.002.
  5. "ICD 10". priory.com.
  6. "APA Diagnostic Classification DSM-IV-TR". BehaveNet. BehaveNet Inc. Retrieved 13 October 2012.
  7. González-Garrido A. A., Ruiz-Sandoval J. L., Gómez-Velázquez F. R., de Alba J. L., Villaseñor-Cabrera T. (2002). «Hypercalculia in savant syndrome: central executive failure?». Arch Med Res 33 (6): 586—589. PMID 12505107.
  8. В. П. Самохвалов. Психиатрическая клиника: Учебное пособие для студентов и врачей-интернов. — Симферополь, 2003. — С. 372. — 608 с. — ISBN 966-7348-06-7.
  9. Pring, Linda (2005). "Savant talent". Developmental Medicine & Child Neurology. 47 (7): 500–503. doi:10.1017/S0012162205000976.
  10. Happe, F.; Vital, P. (2009). "What aspects of autism predispose to talent?". Philosophical Transactions of the Royal Society B: Biological Sciences. 364 (1522): 1369–1375. doi:10.1098/rstb.2008.0332. PMC 2677590 Freely accessible. PMID 19528019. Lay summary – The Economist (April 16, 2009).
  11. Snyder, A. (2009). "Explaining and inducing savant skills: Privileged access to lower level, less-processed information". Philosophical Transactions of the Royal Society B: Biological Sciences. 364 (1522): 1399–1405. doi:10.1098/rstb.2008.0290. PMC 2677578 Freely accessible. PMID 19528023. Lay summary – The Economist (April 16, 2009).
  12. http://www.psy.dmu.ac.uk/drhiles/Savant%20Syndrome.htm[full(չաշխատող հղում) citation needed] Jump up ^ Howlin, P.; Goode, S.; Hutton, J.; Rutter, M. (2009). "Savant skills in
  13. Savant Temple Grandin coming to Fond du Lac".