Սատանայի այգիներ, տարածքներ ամազոնյան անտառներում, որտեղ աճում են միայն մեկ տեսակի ծառեր (Duroia hirsuta) և ուրիշ ոչ մի այլ տեսակի ծառեր չեն հանդիպում։ Անվանումը գալիս է բնիկների հավատալիքներից, որոնք համարում էին, որ այդ վայրերում ապրում է Չուլյաչակիի (կեչուա՝ Chullachaki) չար անտառային ոգին։

Ավելի վաղ ենթադրվում էր, որ «այգիների» ձևավորումը կապված է այլ բույսերի տեսակների Duroia hirsuta-ի ալերոպաթիկ ազդեցության հետ։ Սակայն 2005 թվականին Սթենֆորդի համալսարանի կենսաբանները հաստատեցին, որ «այգիների» ձևավորումը հիմնված է Duroia hirsuta-ի և մրջյունների սիմբիոզի հիման վրա[1]։ Ինչպես ցույց տվեցին սատանայի այգիերում այլ բույսեր տնկելու փորձերը, այդտեղ տնկած մրցակցային բույսերը Myrmelachista schumanni («լիմոնային մրջյուններ») տեսակի աշխատող մրջյունները ոչնչացնում են այլ տեսակի կանաչ ծիլերը՝ թողնելով միայն Duroia hirsuta-ն, որմ արձակում է մրջնաթթու, որպես հերբիցիդ։ Այս եղանակով մրջյունները իրենց սիրելի ծառերին հնարավորություն են տալիս աճելու ազատ աառանց մրցակցության։ Մրջյուններն օգտագործում են Duroia hirsuta-ի խոռոչները բներ պատրաստելու համար։ Արդյունքները ցույց են տվել, որ «այգիների» մակերեսը մեծանում է տարեկան մոտավորապես 0,7 %-ով։ Աշխատող մրջյունների քանակը մեծ գաղութներում հասնում է մոտավորապես 3 000 000-ի, իսկ մայրերի քանակը՝ 15 000-ի։ Մեզ հայտնի ամենամեծ «Սատանայի այգիները», որտեղ կան թվով 328 ծառեր, կենսաբանների գնահատմամբ ունի 800 տարվա պատմություն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Frederickson, M. E., Greene, M. J., & Gordon, D. (2005). Ecology: 'Devil’s gardens' bedevilled by ants. Արխիվացված 2015-02-22 Wayback Machine Nature 437: 495-6.

Արտաքին հղումներ

խմբագրել