Սարգիս Կարապետյան (ֆուտբոլիստ)
Սարգիս Կարենի Կարապետյան (ապրիլի 24, 1990[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կիսապաշտպան։ Հանդես է գալիս հայկական լիգայում։ «Բանանց» ֆուտբոլային ակումբի խաղացող։
Անձնական տվյալներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Սարգիս Կարենի Կարապետյան | ||||||||
Քաղաքացիությունը | Հայաստան | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 24, 1990[1] (34 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||
Հասակ | 182 | ||||||||
Քաշ | 70 | ||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Արարատ | ||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելՍարգիսը «Բանանց» ֆուտբոլային ակումբի սան է։ 2006 թվականից հանդես է գալիս հիմնական կազմում։ 2 տարի անց ֆուտբոլիստը նշել է իր նորամուտը դեպի եվրոգավաթ, որտեղ ՈՒԵՖԱ-յի գավաթի խաղերում հայտնվել է «Բանանցի» ակումբի հիմնական կազմում։ 2009 թվականին Սարգիսը վնասվածք է ստացել, որի պատճառով բաց թողեց առաջնության որոշ խաղեր։ Այդ ժամանակ նրան հրավիրեցին ազգային հավաքական։ 2010 թվականի մրցաշրջանում, Հայաստանի սուպերգավաթի առաջնությունում Սարգիսը դարձել է Հեթ թրիքի հեղինակ։
Կարիերան ազգային հավաքականում
խմբագրելՆորամուտը նշել է 2009 թվականի փետրվարի 11-ին, Լատվիայի դեմ ընկերական խաղում։ Խաղը տեղի է ունեցել Կիպրոսում և ավարտվել է 0:0 հաշվով[2]։
Ձեռքբերումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Պրոֆիլը armfootball.tripod.com կայքում (անգլ.)