Սարգիս Յուխանյան
հայ քանդակագործ
Սարգիս Արիստակեսի Յուխանյան (մայիսի 20, 1931, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 27, 2010, Երևան, Հայաստան[1]), հայ քանդակագործ։
Սարգիս Յուխանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1931 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 27, 2010 (79 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1958) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1965) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Կենսագրություն
խմբագրել1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1965 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը, 1965-1974 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[2]։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Հաղթանակ» (1989, Գյումրու երկաթուղային կայարանի ճակատի հարթաքանդակներ, Երեմ Վարդանյանի հետ, ճարտարապետ՝ Ռաֆիկ Եղոյան)
- «Մայր Հայաստան» (1992, Այրում) հարթաքանդակ
- Երևանի օպերայի և բալետի թատրոնի ֆրիզներ (1990)
- Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան ֆրեսկոներ (1994)
Քանդակի միջազգային ցուցահանդեսի 1-ին մրցանակակիր (1975, Մոսկվա)։ Գործերից պահվում են Ժամանակակից արվեստի թանգարանում, Սուրբ էջմիածնի Գանձարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և այլուր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Zarkfoundation - Սարգիս Յուխանյան». zarkfoundation.com.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.