Սարգիս Նաջարյան
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Սարգիս Անուշավանի Նաջարյան (հուլիսի 12, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, դերասան, թարգմանիչ, ասմունքող։ ՀՀ վաստակավոր լրագրող (2005)։
Սարգիս Նաջարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ |
Քաղաքացիություն | |
Ազգություն | Հայ |
Կրոն | Քրիստոնեություն |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Մասնագիտություն | Հաղորդավար, մեկնաբան |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՍարգիս Նաջարյանը ծնվել է 1950 թվականի հուլիսի 12-ին, Երևանում։ Նախնիները գաղթել են Բայազետից (Արևմտյան Հայաստան)։ Ավարտել է Վ. Տերյանի անվան N 60 միջնակարգ դպրոցը, այնուհետև` Երևանի օտար լեզուների ինստիտուտի անգլիական ֆակուլտետը և Մոսկվայի արվեստի համալսարանի թատերական ֆակուլտետի դերասանի վարպետության հեռակա բաժինը (1969-1971)։ Երկրորդ կուրսում մասնակցել է Հեռուստառադիոպետկոմի հաղորդավարների մրցույթին և ընդունվել աշխատանքի որպես հաղորդավար։ Խոսքարվեստի երեքամյա հատուկ դասընթացներ է անցել Մոսկվայի ռադիոհեռուստատեսությանը կից խոսքարվեստի ստուդիայում (1973)։ Խոսքարվեստի ուսուցիչներն են եղել հանրապետության վաստակավոր արտիստներ Մարատ Հալաջյանը, Ջոն Հակոբյանը, Լիա Կարապետյանը, Վերա Հակոբյանը, Հայկուհի Գարագաշը, ժողովրդական արտիստ Հրաչուհի Ջինանյանը։ Կարճ ժամանակ անց Սարգիս Նաջարյանը հրավիրվել է հեռուստատեսություն՝ վարելու «Համայնապատկեր», «Կինոյի աշխարհում», «Լինում է չի լինում», «Մարդը և օրենքը», «Երևանը և երևանցիները», «Գրական կամուրջներ» հաղորդաշարերը։
Ռադիո և հեռուստահաղորդումներ
խմբագրելՇուրջ հինգ տարի Նաջարյանն անընդմեջ եղել է արտասահմանի հայության համար տրվող հաղորդումների խմբագրության մշտական հաղորդավար-խմբագիրը։ Երկար տարիներ մասնակցել է «Հայֆիլմ» կինոստուդիայի Երևան կինոմիավորման բազմաթիվ ֆիլմերի կրկնօրինակումներին, թարգմանական և խմբագրական աշխատանքներին Հայֆիլհարմոնիայի «Ոսկե աշուն» տոնահանդեսներին և համերգներին։
1980-ական թվականներ
խմբագրել1985 թվականին երեք ամիս ուսումնասիրել է Կոմիտասի կյանքը։ Ռադիո աշխատանքին զուգահեռ պատրաստել է նաև հեռուստատեսային հաղորդումներ, որոնցից հիշարժան են Անտուան Դը Սենտ Էքզուպերիի «Փոքրիկ իշխանը» բեմադրությունը, «Հեռուստաթատրոն»-ում՝ «Պարոնյանի Մեծապատիվ Մուրացկաններ»-ում՝ պոետի դերը, Կոմիտասին նվիրված տասներկու ֆիլմ-ներկայացում և երեք տեսաֆիլմ՝ «Կոմիտասական» ընդհանուր խորագրով[1]։
1984 թվականից Հայաստանի թատերական ընկերության անդամ է։ 1984 թվականին անգլերենից թարգմանել և 13 օր շարունակ «Ռոսիա» կինոթատրոնում ներկայացրել է շվեդ կինոռեժիսոր Փեո Հոմքվեստի «Վերադարձ դեպի Արարատ» գեղարվեստական ֆիլմի հայերեն տարբերակը` նվիրված Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ 1986 թվականից պատրաստում և վարում է «Կեսգիշերից առաջ» գրական գեղարվեստական, այժմ՝ հոգևոր ծրագիրը։
1990-ական թվականներ
խմբագրել1992 թվականից մոտ երեք ամիս հրավիրվել է Հանովեր հայկական համայնքի կողմից, ելույթներ ունցել Բրեմեն և Քյոլն քաղաքներում (Գերմանիա)։
Շուրջ ութ տարի եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և երգչախմբի մենակատար (հոգևոր համերգների ասմունքող-խմբագիր, դիրիժոր՝ Լորիս Ճգնավորյան)։ Հինգ տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դաստիարակության կենտրոնի պատվերով պատրաստել, խմբագրել և ընթերցել է «Եւ ասէ Աստված» հոգևոր ծրագիրը (Հանրային ռադիո), հաճախակի մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանում կազմակերպվող հանդիսություններին և միջոցառումներին։
1993 թվականին Հայաստանի հեռուստատեսության երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրության հետ նկարահանվել է «Արամ խաչատրյան» հինգմասանոց հեռուստատեսային ֆիլմում՝ որպես պատմիչ, խմբագիր և թարգմանիչ (ռեժիսոր Լ. Զիգարջյան)։ Փարիզի «ԱՅԲ», Մոնտեվիդեոյի «Կոմիտաս» ռադիոկայանների և Աբովյան քաղաքի «Աբովյան» հեռուստաընկերության համար պատրաստել է հոգևոր, գրական-երաժշտական կոմպոզիցիաներ որոնք առ այսօր հնչում են վերոհիշյալ հեռուստաընկերության եթերում։ 1993-1999 թվականներին դասավանդել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանում և եղել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, Մոնթե Մելքոնյան հումանիտար համալսարանում մոտ յոթ տարի դասավանդել է «Հռետորական արվեստ», «Խոսքը եթերում», «Ռադիոժուռնալիստիկա» առարկաները։ Դասավանդել է նաև ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում։ 1996 թվականին «Քինգ ընդ ֆեմիլի-301» ձայնագրման ստուդիայի պատվերով պատրաստել է մանկական Աստվածաշունչ գրքի ձայներիզային տարերակը (ութ ձայներիզ) և «Եղիշե Չարենց- 1897, 1937, 1997» գիրք ձայներիզը (չորս ձայներիզ)։ 1994-2000 թվականներին ղեկավարել է Ավետիք Իսահակյանի հանրային գրադարանի ասմունքի խմբակը, որի սաները ասմունքի մրցութներում արժանացել են մրցանակների և դիպլոմների։ 1996 թվականին Նաջարյանի սցենարով և Կոմիտասի դերակատարմամբ Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնում բեմադրվել է «Կոմիտասը մեր աչքերով» ներկայացումը, որի հիման վրա նկարահանվել է նաև ֆիլմ-ներկայացում (ռեժիսոր` Գառնիկ Մակարյան)։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը աշխատել ու տասը տարիների ընթացքում (1987-1997) որպես սցենարիստ-ռեժիսոր կազմակերպել է շուրջ ութսուն շնորհալի երեխաների ցուցահանդեսներ, մրցույթներ, մեծարման երեկոներ, գրական երաժշտական համերգներ։ 2002 թվականից «Վեմ» ռադիոկայանում վարում է «Գանձասար» հոգևոր ծրագիրը և այլ հաղորդումներ։
2000-ական թվականներ
խմբագրել2002-2004 թվականներին Նաջարյանի ընթերցմամբ թողարկվել է Հովհաննես Թումանյանի «քսանչորս հեքիաթները», Էքզուպերիի «Փոքրիկ իշխանը» «Անդերսենի հեքիաթները» ձայնասկավառակները, «Մակար Եկմալյան՝ պատարագ և պատմական հուշարձաններ», «Սա Հայաստանն է» երկլեզու տեսաերիզները, «Այբբենարան», հայ մանուկների համար գիրք-ձայներիզները, Առակաց գիրքը, «Հայկական պոեզիան հինգերորդ դարից մինչև մեր օրերը» հայերեն անգլերեն ձայնասկվառակը (1-ին մաս), «Նոր կտակարան», իսկ Հայաստանի պարի պետական անսամբլի հետ պատրաստել է Մեծ Եղեռնի 90-ամյակին նվիրված, «Հայոց աշխարհիկ» պարային-գրական կոմպոզիցիան դասական պոեզիան (Հովհաննես Թումանյան, Համո Սահյան, Եղիշե Չարենց, Վահան Տերյան), Արևմտահայ պոեզիա, Դավթի սաղմոսները ձայներիզները։
2009 թվականին անձնական միջոցներով թողարկել է «Պարույր Սևակ անկեղծ ասած», Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ընտրանին, Սայաթ Նովայի «տաղեր և երգեր» հայկական պոեզիայի անթոլոգիա հայերեն և անգլերեն տարբերակներով, և Կոմիտաս «հավերժի Ճամբորդը» ձայներիզները։ 2009 թվականին ընթերցել է ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի «Մատենադարան» ֆիլմի անգլերեն տարբերակը(ձայներիզ, 30 մաս)։ 2014 թվականին նկարահանել է «Կարոտի կռունկ» գողտրիկ ներկայացում-ֆիլմ նվիրված մեծն Կոմիտասին։ 2014 թվականին «Կոմիտաս՝ հավերժի ճամփորդը» մոնոներկայացմամբ հանդես է եկել Գերմանիայում, Հունաստանում, Մոսկվայում, Տուլայում, Կալուգայում, Հորդանանում, Արաբական Էմիրություններում, Ավստրալիայում, Արցախում, Երևանում, Գավառում։
2015 թվականից դասավանդում է ԵՊՀ-ի «Մաս Մեդիա» գիտակրթական կենտրոնում։ 2016 թվականից Հայաստանի ազգային պարարվեստի միության անդամ է (նախագահ՝ Կարեն Գևորգյան)։ 2017 թվականին պատրաստել է Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի ձայներիզը ամբողջությամբ (տասնչորսուկես ժամ)։
Հեռուստաֆիլմ
խմբագրել- 1993 թվականին նկարահանվել է «Արամ Խաչատրյան» հեռուստաֆիլմում։
- Նկարահանվել է «Տաճար» ֆիլմում,«Սուրբ Էջմիածին» ֆիլմում՝ գլխավոր դեր։
- Մասնակցել է «Հիսուսը Նազարեթից» ֆիլմի կրկնօրինակմանը «Հայֆիլմ» կինոստուդիայում։
- Խաղացել է «Նեմեսիս» ներկայացման մեջ։
- 2003 թ. Փարիզի «Նարեկ Դուրյան» թատերախմբի կազմում, Թեհրանում «Նեմեսիս» ներկայացման մեջ խաղացել է դատավոր պատմիչի դերը։
- Նկարահանվել է Գևորգ Էմինի Էսսեի հիման վրա նկարահանված «Հավերժի ճամփորդը» ֆիլմի գլխավոր դերում։
Պարգևներ
խմբագրել- 1993 թվականին արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի անհատական արծաթե մեդալին։
- «Սայաթ Նովա-2000» համահայկական երգի փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի և դրամական պարգևի, որպես «Ելիր, ով հայ» հայրենասիրական երգի խոսքերի հեղինակ (կոմպոզիտոր Ավետիս Բերբերյան),
- 2002 թվականին հոգևոր աշխարհում մատուցած ծառայությունների համար արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հատուկ շնորհակալագրին։
- 2005 թվականին՝ տարվա լավագույն հաղորդավար-լրագրող
- 2005 թվականին՝ «Սայաթ-Նովա» մշակութային միության դիպլոմ
- 2005 թվականին՝ Տարվա լավագույն հաղորդավար-լրագրող
- 2006 թվականին՝ ՀՀ վաստակավոր արտիստ և լրագրող
- 2011 թվականին՝ Երևանի քաղաքապետի շնորհակալագիր
- 2012 թվականին՝ ՀՀ վարչապետի հուշամեդալ
- 2013 թվականին՝ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ
- 2013 թվականին՝ ՀՀ Սփուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալ
- 2014 թվականին նկարահանել է «Կարոտի կռունկ» գողտրիկ ներկայացում-ֆիլմ նվիրված մեծն Կոմիտասին
- 2014 թվականին՝ ՀՀ սփուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնի հավաստագիր
- 2015 թվականին՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգիր
- 2015 թվականին՝ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունո պատվոգիր
- 2015 թվականին՝ «Համազգային վստահություն» խորհուրդ-Տարվա լավագույն հանրային ծառայող
- 2016 թվականին՝ ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն «Գարեգին Նժդեհ» մեդալ
- 2016 թվականին՝ Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության պատվոգիր
- «Քրիստոնեական Հայաստան-1700» միջոցառումների հանձնաժողովի կողմից արժանացել է առաջին կարգի դիպլոմի «Կոմիտաս՝ հավերժի ճամփորդը»- համերգ ներկայացման համար (սցենար երաժշտական և բեմի ձևավորում և Կոմիտասի դերակատարում)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Ռադիոն դարձել է զվարճանքի լրատվամիջոց». Սարգիս Նաջարյան». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.