Սարդոստայն, որոշ հոդվածոտանիների (սարդեր, սարդատզեր, կեղծ կարիճներ և այլն) ոստայնագեղձերի հեղուկ արտազատուկ, որը ձգվելով առաջացնում է օդում արագ պնդացող բարակ թելեր։ Կազմությամբ նման է շերամի մետաքսին, հիմնականում կազմված է ջրում չլուծվող, ամուր ֆիբրոինից։ Կենդանիներն իրենց սարդոստայնն օգտագործում են որսացանցեր, բներ և ձվաբոժոժներ պատրաստելու, որսին խճճելու համար։

Սարդոստայն


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 229
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարդոստայն» հոդվածին։