Սարդուրի Ա
Սարդուրի Ա (ծննդ. թվ. անհայտ մ.թ.ա. 910-900 - մ.թ.ա. 824 թվական), Վանի թագավորության մ.թ.ա. մոտ 835-825 թվականներին։ Շարունակելով նախորդների՝ Արամեի և իր հոր՝ Լուտիպրիի քաղաքականությունը, հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել թագավորության սահմանները։ Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկրները», արևմտյան սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։ Ասորեստանում Սալմանասար Գ-ի դեմ ապստամբություններն ու գահակալական կռիվները (մ.թ.ա. 827-825) զգալիորեն հեշտացրել են Սարդուրի Ա-ի առաջխաղացումը դեպի հարավ, որտեղ նա պետության սահմաններն ընդարձակել է մինչև Հայկական Տավրոսի լեռնաշղթան և հսկողության ենթարկել կապանները։ Նույն ժամանակաշրջանում Սարդուրի Ա միավորել է Վանա լճի ավազանի երկրները և հիմնադրել արքունի նոր բերդաքաղաք Տուշպան (Տոսպավան), որն այնուհետև դարձել է Արարատյան (աքադերեն՝ Ուրարտու) թագավորության ռազմական գլխավոր հենակայանը հարավում՝ ընդդեմ Ասորեստանի։
Սարդուրի Ա | |
---|---|
«մեծ արքա», «տիեզերքի արքա», «Նաիրի երկրների արքա», «բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա», «ճակատամարտերից չերկնչող զարմանահրաշ քուրմ», «Բիայնա երկրի արքա» | |
Իշխանություն | մ.թ.ա. 835 թ.-մ.թ.ա. 825 թ. |
Լրիվ անուն | Սարդուրի Ա |
Ծնվել է՝ | 910-900 մ.թ.ա. |
Մահացել է՝ | մ.թ.ա. 824 |
Թաղվել է՝ | Մուսասիր |
Ազգություն | հայ |
Հաջորդող | Իշպուինի |
Հայր | Լուտիպրի |
Երեխաներ | Իշպուինի |
Շինարարական աշխատանքների մասին Սարդուրի Ա-ի արձանագրությունը աքադերեն պահպանվել է բերդապարսպին։ Ըստ այդ արձանագրության՝ նա մեծարվել է «մեծ արքա», «տիեզերքի արքա», «Նաիրի երկրների արքա», «բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա», «ճակատամարտերից չերկնչող զարմանահրաշ քուրմ» և այլ տիտղոսներով։ Իր գահաժառանգ որդի Իշպուինիին թողել է ընդարձակ և կայուն սահմաններով թագավորություն։ Հավանաբար թաղվել է Մուսասիրի (Արդինի) տաճարում։
Գրականություն
խմբագրելՏես նաև
խմբագրելՆախորդող Լուտիպրի |
Ուրարտական արքա Սարդուրի Ա մ.թ.ա. 844-828 |
Հաջորդող Իշպուինի |