Սարոնիկոս, հայտնի է նաև, որպես Սարոնիկի կամ Աթենքի ծոց (հուն․՝ Σαρωνικός κόλπος), ծովածոց Հունաստանում։ Համարվում է Եգեյան ծովի խոշորագույն ծովածոցը։

Սարոնիկոս
Տեսակծովախորշ
Երկիր Հունաստան
ՎարչատարածքՊելոպոնես, Ատիկա, Piraeus Regional Unit?, Կղզիներ, Արգոլիդա և Corinthia?
Կազմված էPhaleron Bay?
Մասն էԵգեյան ծով
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն

խմբագրել

Աթենական կամ Սարոնիկի ծովածոցը խոշորագույնն է Միջերկրական ծովի մաս կազմող Եգեյան ծովում։ Աշխարհագրորեն այն տեղակայված է Կորնթոսի պարանոցի արևելքում և ընկած է Հունաստանի երկու խոշորագույն թերակղզիների՝ Ատտիկեի և Պելոպոնեսի միջև։

Կորինթոսի ջրանցքով Սարոնիկոսը կապվում է Հոնիական ծովի հետ։ Սարոնիկոսի ծովեզրին տեղակայված է Հունաստանի Հանրապետության խոշորագույն ծովային նավահանգիստը՝ Պիրեյոսը, որը վարչականորեն մտնում է մայրաքաղաք Աթենքի տարածաշրջանային միավորի մեջ։ Սարոնիկոսի ծովափնյա եզրին են գտնվում նաև հունական այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Մեգարան, Էլեֆսիսը և Պալեա-Էպիդավրոսը։

Սարոնիկոսի ափերրն օգտագործվում են նավարկությությունների համար, ինչպես նաև զբոսաշրջային կարևոր օբյեկտներ են։ Հույն-պարսկական պատերազմների շրջանակներում մ․թ․ա․ 490 թվականին տեղի է ունեցել Սալամինի ծովային ճակատամարտը։

Տես նաև

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարոնիկոս» հոդվածին։