Սարվանդիքար

բերդ Կիլիկիայում

Սարվանդիքար, Սարվանդի Քար, Սարվանի Քար, Սարվան, Սարվանդավ, բերդ Կիլիկյան Հայաստանում, Ամանոսի լեռնանցքում, դժվարամատույց ժայռի գագաթին։

Սարվանդիքար
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՏեղագրությունԹուրքիա Օսմանիեի մարզ, Թուրքիա
Վարչական միավորԿիլիկիա և Օսմանիեի մարզ
ԵրկիրԹուրքիա
ԿառուցողՀեթումյաններ
Ընթացիկ վիճակավերակներ
Քարտեզ
Քարտեզ
 Servantikar Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Ուներ բնական ամուր դիրք և հզոր կուրտինա-պարիսպներ։ 12-րդ դարում եղել է Ռուբինյանների իշխանապետության կարևոր ռազմակայան և բաժտուն[1] (մաքսատուն) երկրի հարավարևելյան սահմանում։ 1185 թվականին Սարվանդիքարը խարդախությամբ զավթել է Անտիոքի դուքսը։ Սակայն Լևոն Բ Մեծագործը 1187-ին այն ազատագրել[2] և պարգևել է իր քեռու՝ Պապեռոնի բերդատեր իշխան Վասակ Հեթումյանի որդի Սմբատին։ Վերջինիս հաջորդել է ավագ որդին՝ Ժոֆրի Հեթումյանը, որն աղբյուրներում հիշվում է «քաջամարտիկ զինվոր»։ Ժոֆրի Հեթումյանի մահից (1261) հետո Սարվանդիքարում իշխել է նրա ավագ որդի Կոստանդինը, որն ամուսնացած էր Հեթում Ա թագավորի դուստր Ռիթայի հետ։ Նա վերանորոգել է 1266 թվականի երկրաշարժից ավերված Սարվանդիքարը, առևտրական պայմանագիր կնքել (1271) դրացի խաչակիր ասպետների հետ։ 1276 թվականին Սարվանդիքարի մոտ տեղի ունեցած ճակաատամարտում հայկական զորաբանակը՝ Սմբատ Սպարապետի առաջնորդությամբ, ջախջախել է Կիլիկիա ներխուժած Մամլուքների սուլթանության զորքերին և մատնել խուճապահար փախուստի։ 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին Սարվանդիքարում իշխել են Կոստանդին Հեթումյանի եղբայրներ Օշինն ու Սմբատը։ 1337 թվականին Սարվանդիքարը զավթել է Մամլուքների սուլթանությունը, իսկ 16-րդ դարում՝ օսմանյան թուրքերը։ Բերդն ավերել են նվաճողները։

Բերդի ղեկավարները

խմբագրել
 
 
 
 
 
 
 
 
 
Պապեռոնի իշխան Հեթումյաններ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սմբատ
Սարվանդիքարցի
(?- 1199)
--------------
կինը
անհայտ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ժոֆրի
(?-1262)
--------------
կինը։
1. Ալիս
(?- 1274 հետո)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կոստանդին
(?- 1274 հետո)
--------------
Կինը
Ռիթա I
արքայադուստր
(?—?)
 
 
 
 
Սմբատ
(? - 1298 հետո)
--------------
Կինը
Իզաբելլա Իբելին
(1250- 1298 հետո)
 
 
 
Օշին
(? - ?)
--------------
կինը
Անհայտ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Օշին Բ
(?—?)
 
 
Իզաբելլա
--------------
ամուսին
Լևոն Մոնս
(?—?)
 
Մարիա
--------------
ամուսին
Ֆիլիպ Իբելին
(?—?)
 
Զաբել Հեթումյան
(?—?)
--------------
ամուսին
Թորոս Իբելին
(?— 1307 հետո)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Տես Իբելիններ
 
Տես Իբելիններ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Կլոդ Մութաֆյան // հայկական վերջին թագավորություն // ISBN 978-5-9901129-5-7
  2. Vahan M. Kurkjian (2005 թ․ ապրիլի 5). «A History of Armenia». Website. Bill Thayer. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին. архив Արխիվացված 2014-04-08 Wayback Machine

Գրականություն

խմբագրել
  • Unknown crusader castles by Kristian Molin, Hambledon Continuum, 2001
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 242