Սաքո Սուքիասյան

հայ գրականագետ, թարգմանիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սուքիասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սաքո Գրիգորի Սուքիասյան (օգոստոսի 22, 1896(1896-08-22), Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 16, 1965(1965-07-16), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ գրականագետ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1941 թվականից։

Սաքո Սուքիասյան
Ծնվել էօգոստոսի 22, 1896(1896-08-22)
ԾննդավայրԱխալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 16, 1965(1965-07-16) (68 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԱխալքալաք
Մասնագիտությունգրականագետ և թարգմանիչ
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան (1915)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Սաքո Սուքիասյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Ախալքալաք քաղաքում։ 1910 թվականին ընդունվել և 1915 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1918-1923 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Թիֆլիսի հայկական դպրոցներում։ 1923-1965 թվականներին ապրել է Մոսկվայում։ Աշխատել է տարբեր հրատարակչություններում ու գերատեսչություններում։ Թարգմանել է հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն։ Նրա թարգմանությամբ ռուսերեն լույս են տեսել Վահան Տերյանի, Արազու, Ստեփան Զորյանի մի շարք ստեղծագործություններ։ Մահացել է Մոսկվայում, թաղվել է Ախալքալաքում[1]։

Երկերի մատենագրություն

խմբագրել
  • Էջեր Վահան Տերյանի կյանքից, Երևան, Հայպետհրատ, 1959, 307 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)

խմբագրել
  • Պուշկին Ա. Ս., Կիրջալի (պատմվածք), Երևան, Պետհրատ, 1936, 20 էջ։
  • Պուշկին Ա. Ս., Կապիտանի աղջիկը, Երևան-Մոսկվա, 1936, 148 էջ։
  • Պուշկին Ա. Ս., Պուգաչովի պատմությունը, Երևան, Պետհրատ, 1936, 127 էջ։
  • Պուշկին Ա. Ս., Հեքիաթներ, բանաստեղծություններ, արձակ էջեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ս. Սուքիասյանը), Երևան, 1937, 214 էջ։
  • Պուշկին Ա. Ս., Պիկովայա դամա, Երևան, Պետհրատ, 1937, 91 էջ։
  • Օստրավսկի Ն., Ինչպես էր կոփվում պողպատը, մաս 1, Երևան, Պետհրատ, 1939, 228 էջ։
  • Գորկի Մ., Չարլի Մենը, Երևան, Պետհրատ, 1940, 20 էջ։
  • Մանտեյֆիլ Պ., Բնագետի պատմածները, Երևան, Պետհրատ, 1940, 201 էջ։
  • Միկլուխո Մակլայ Ն. Ն., Ճանապարհորդություններ, Երևան, Հայպետհրատ, 1950, 400 էջ։
  • Ռադիշչև Ա. Ն., Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա, Երևան, Հայպետհրատ, 1950, 243 էջ։
  • Նեկրասով Ն., Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ս. Սուքիասյանը), Երևան, Հայպետհրատ, 1962, 108 էջ։
  • Նեկրասով Ն., Բանաստողծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ս. Սուքիասյանը), Երևան, «Հայաստան, 1971, 127 էջ։
  • «Թարգմանչաց արվեստ» շտեմարան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 522-523.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաքո Սուքիասյան» հոդվածին։