Սեդա Դոլուխանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դոլուխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեդա Կարենի Դոլուխանյան (հունիսի 4, 1939[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզքիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1993): Միջազգային գիտական-տեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) կողմից ֆինանսավորված և բարեհաջող իրականացված երկու նախագծերի (1999-2001, 2006-2008) հեղինակ և ղեկավար[2]։
Սեդա Դոլուխանյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1939[1] (85 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1961) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1985) |
Լոլա Դոլուխանյանի քույրը։
Կենսագրություն
խմբագրելՍեդա Դոլուխանյանը ծնվել է 1939 թվականի հունիսի 4-ին, Երևան քաղաքում։ 1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը։ 1971 թվականից աշխատում է ՀԽՍՀ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, 1975 թվականից՝ անօրգանական միացությունների բարձրջերմաստիճանային սինթեզի և տեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ[3][4]։
Աշխատանքները վերաբերում են անցումային մետաղների հիդրիդների և ջրածին պարունակող միացությունների ու համաձուլվածքների ինքնատարածվող բարձրջերմաստիճանային սինթեզի, արագացված էլեկտրոնների փնջի տակ ճառագայթաջերմային սինթեզի, ինչպես նաև վակուումում մետաղների ու համաձուլվածքների ճառագայթահարման ժամանակ հիդրիդների ստացման (կոչվել է «սառը սինթեզ») խնդիրներին։ Մշակել է տիտանի և ցիրկոնիումի հիդրիդների, ինչպես նաև մոլիբդենի երկսիլիցիդի ստացման արդյունաբերական եղանակներ։ Վերջինս ներդրվել է Վանաձորի բարձրջերմաստիճանային տաքացուցիչների գործարանում։ Անցումային մետաղների կոմպակտ հիդրիդների ստացման եղանակի արտոնագրի հեղինակ[5]։
Պարգևներ
խմբագրելԱշխատություններ
խմբագրել- Долуханян Седа Кареновна. Исследование процесса взаимодействия науки и техники [Текст]: (На примере развития техники высоких давлений и получения алмаза и других материалов): Автореферат дис. на соискание ученой степени кандидата технических наук. (580) / АН СССР. Ин-т физики высоких давлений. Ин-т истории естествознания и техники. - Москва, [б. и.], 1971. - 21 с.
Հրապարակումներ մամուլում
խմբագրել- Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիան բիզնեսին համաձուլվածքների արտադրման բացառիկ տեխնոլոգիա է առաջարկում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=4241
- ↑ «Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիան բիզնեսին համաձուլվածքների արտադրման բացառիկ տեխնոլոգիա է առաջարկում». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 353։
- ↑ «Մտավոր Սեփականության Գործակալություն։ Տեղեկություններ տրված արտոնագրերի մասին» (PDF).
Արտաքին հղումներ
խմբագրել- «ТЕХНОЛОГИИ НУЖНО ОСТАВЛЯТЬ В АРМЕНИИ». golosarmenii.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.