Սեդրիկ Պիոլին
Սեդրիկ Ադրիեն Պիոլին (ֆր.՝ Cedric Adrien Pioline, ծնվել է 1969 թվականի հունիսի 15-ին, Նյուի սյուր Սեն, Օ-դը-Սեն, Ֆրանսիա), ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ։
Սեդրիկ Պիոլին ֆր.՝ Cédric Pioline | |
---|---|
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Բնակվելու վայր | Ժնև |
Ծննդյան ամսաթիվ | 1969 թվական հունիսի 15 |
Ծննդավայր | Նյուի սյուր Սեն, Օ-դը-Սեն, Ֆրանսիա |
Հասակ | 188 սմ |
Քաշ | 79 կգ |
Կարիերայի սկիզբ | 1989 թվական |
Կարիերայի ավարտ | 2002 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | մեկձեռքանի |
Պարգևավճար, USD | 6 921 029 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 389–318[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 5 (2000 թվական մայիսի 8) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 4-րդ շրջան (1998) |
Ֆրանսիա | 1/2 եզրափակիչ (1998) |
Ուիմբլդոն | Եզրափակիչ (1997) |
ԱՄՆ | Եզրափակիչ (1993) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 41–50[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 93 (2003 թվական հունվարի 13) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1-րդ շրջան (1990) |
Ֆրանսիա | 1/4 եզրափակիչ (1989) |
Ավարտել է կարիերան |
Ընդհանուր տեղեկություն
խմբագրելՍեդրիկը ծնվել է մարզական ընտանիքում։ Նրա հայր Մորիսը և մայր Ադրիանան զբաղվում էին վոլեյբոլով և ծանոթացել էին Փարիզում խաղի ժամանակ, որտեղ Սեդրիկի մայրը ժամանել էր Ռումինիայի հավաքականի կազմում։
Կինը՝ Միրել Բերկոտ, որդին՝ Անդրեա (ծնվել է 1993 թվականին)։
Սիրում է ստորջրյա լողը և հանգիստը ծովափին։
Մարզական կարիերա
խմբագրելՍեդրիկ Պիոլինը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1989 թվականին։ Նույն թվականին նորամուտում է Մեծ Սաղավարտի իր համար տնային մրցաշարին՝ Ֆրանսիայի բաց առաջնությանը։ 1991 թվականին առաջին անգամ մրցաշրջանն ավարտում է առաջին հարյուրյակում՝ 51-րդ հորիզոնականում։ 1992 թվականի Լիոնի ATP մրցաշարում առաջին անգամ դուրս է գալիս եզրափակիչ, որտեղ պարտություն է կրում ամերիկացի Փիթ Սամփրասից՝ 4-6, 2-6։ Իր տաղանդը առավել հաջող նա կարողանում է բացահայտել հաջորդ մրցաշրջանում։ Մոնտե Կարլոյի «Մասթերս» շարքի հեղինակավոր գրունտային մրցաշարում Սեդրիկը կարողանում է դուրս գալ եզրափակիչ, որտեղ նա պարտվում է 1993 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության ապագա հաղթող Սերխի Բրուգերին՝ 6-7(2), 0-6։ Այնուհետև, Ուիմբլդոնի մրցաշարում, Սեդրիկը հասնում է մինչև քառորդ եզրափակիչ։ Սակայն տարվա ամենանշանակալից իրադարձությունը տեղի է ունենում ԱՄՆ բաց առաջնությունում։ Չորրորդ շրջանի խաղում առավելության հասնելով այդ պահին աշխարհի առաջին ռակետ ամերիկացի Ջիմ Կուրիեի նկատմամբ՝ 7-5, 6-7(4), 6-4, 6-4, Պիոլինն արդյունքում կարողանում է դուրս գալ այդ նշանավոր մրցաշարի եզրափակիչ։ Սակայն հաղթանակի ճանապարհին կանգնում է Փիթ Սամփրասը, ով երեք սեթում հաղթում է Պիոլինին՝ 4-6, 4-6, 3-6։ Դրանից հետո Սեդրիկը կարողանում է եզրափակիչ դուրս գալ ևս երեք մրցաշարերում՝ Թուլուզում, Բոլցանոյում և Լիոնում, սակայն այդպես էլ չի կարողանում հասնել ATP մրցաշարերում իր համար առաջին հաղթանակին։ Մրցաշրջանը Պիոլինը եզրափակում է 10-րդ հորիզոնականում։
1994 թվականը դառնում է քիչ հաջողակ և Սեդրիկի արդյունքներն անկում են ապրում։ Նա կարողանում է եզրափակիչ դուրս գալ միայն մեկ մրցաշարում՝ Լոնգ Այլենդում, ինչն անդրադառնում է վարկանիշի ամփոփիչ արդյունքի վրա՝ 51-րդ հորիզոնական։ Հաջորդ տարի նա կարիերայում երկրորդ անգամ կարողանում է դուրս գալ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 1996 թվականի փետրվարին նրան հաջորղվում է հերթականությամբ դուրս գալ եզրափակիչ Զագրեբի և Մարսելի մրցաշարերում, սակայն, ինչպես և նախկինում, կրկին պարտություն է կրում այդ փուլում։ Նույն թվականի մարտին, ATP մրցաշարերի իր համար տասներորդ եզրափակիչում, նրան հաջողվում է շահել առաջին տիտղոսը։ Դա տեղի է ունենում Կոպենհագենի մրցաշարում։ Մրցաշրջանի վերջում նա օգնում է Ֆրանսիայի թենիսի հավաքականին հաղթանակ տանել Դևիսի Գավաթում, եզրափակիչում առավելության հասնելով Շվեդիայի հավաքականի նկատմամբ՝ 3-2։ Հաջորդ հաղթանակին Պիոլինին հաջողվում է հասնել 1997 թվականին Պրահայի մրցաշարում։ Այդ նույն թվականի Ուիմբլդոնի մրցաշարում նա կարիերայում երկրորդ անգամ կարողանում է դուրս գալ Մեծ Սաղամարտի շարքի մրցաշարերի եզրափակիչ։ Ինչպես և 1993 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում, նա զիջում է Փիթ Սամփրասին՝ 4-6, 2-6, 4-6։ 1998 թվականի մրցաշրջանում նա եզրափակիչ է դուրս գալիս երկու մրցաշարում՝ Լոնդոնում և Մոնտե Կարլոյում, ինչպես նաև Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։
1999 թվականին Սեդրիկը հաղթանակ է տանում իր համար երրորդ ATP մրցաշարում՝ Նոթինգհեմում։ Ուիմբլդոնի մրցաշարում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, իսկ ԱՄՆ բաց առաջնությունում՝ մինչև կիսաեզրափակիչ։ 2000 թվականի փետրվարին նա հաղթանակի է հասնում Ռոտերդամի մրցաշարում։ Ապրիլին Սեդրիկին հաջողվում է տիտղոս նվաճել Մոնտե Կարլոյի «Մասթերս» շարքի մրցաշարում, եզրափակիչում առավելության հասնելով Դոմինիկ Հրբաթիի նկատմամբ՝ 6-4, 7-6(3), 7-6(6), շնորհիվ որի բարձրանում է դասակարգման աղյուսակի իր կարիերայում ամենաբարձր հինգերորդ աստիճանին։ 2001 թվականին Ֆրանսիայի հավաքականի կազմում կարիերայում երկրորդ անգամ հաղթում է Դևիսի Գավաթում։ 2002 թվականին ավարտում է պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերան։
Նվաճումներ
խմբագրել- Մեծ Սաղավարտի երկու մրցաշարերի եզրափակիչի մասնակից մենախաղում։
- ATP մենախաղի 5 և զուգախաղի 1 տիտղոսների տիրակալ։
- Աշխարհի նախկին թիվ 5 ռակետ մենախաղում։
Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ
խմբագրելՄենախաղ (2)
խմբագրելՊարտություններ (2)
խմբագրել№ | Թվական | Մրցաշար | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|
1. | 1993 | ԱՄՆ բաց առաջնություն | Փիթ Սամփրաս | 4-6, 4-6, 3-6 |
2. | 1997 | Ուիմբլդոնի մրցաշար | Փիթ Սամփրաս | 4-6, 2-6, 4-6 |
Ելույթները ATP մրցաշարերում
խմբագրելՄրցաշար |
---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր |
Մասթերս Գավաթ / АТР-տուրի եզրափակիչ |
ATP Մասթերս / ATP Մասթերս 1000 |
АТР Gold / АТР 500 |
АТР International/ АТР 250 |
Տիտղոսներ կարիերայի ընթացքում (8)
խմբագրելՄենախաղ (5)
խմբագրել№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
1. | 1996 թվականի մարտի 11 | Կոպենհագեն | Գորգ(i) | Քեննեթ Կարլսեն | 6-2, 7-6(7) |
2. | 1997 թվականի ապրիլի 28 | Tento Czech Open Պրահա |
Գրունտ | Բոգդան Ուլիգրախ | 6-2, 5-7, 7-6(4) |
3. | 1999 թվականի հունիսի 14 | Նոթինգհեմ | Խոտածածկ | Քևին Ուլիետ | 6-3, 7-5 |
4. | 2000 թվականի փետրվարի 14 | ABN AMRO World Tennis Tournament Ռոտերդամ |
Հարդ(i) | Թիմ Հենմեն | 6-7(3), 6-4, 7-6(4) |
5. | 2000 թվականի ապրիլի 17 | Monte-Carlo Rolex Masters Մոնտե Կարլո |
Գրունտ | Դոմինիկ Հրբաթի | 6-4, 7-6(3), 7-6(6) |
Զուգախաղ (1)
խմբագրել№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
1. | 1993 թվականի հուլիսի 5 | Allianz Suisse Open Gstaad Գշտադ |
Գրունտ | Մարկ Ռոսե | Հենդրիկ-Յան Դավիդս Պիտ Նորվալ |
6-3, 3-6, 7-6 |
Թիմային մրցաշարեր (2)
խմբագրել№ | Թվական | Մրցաշար | Թիմ | Մրցակից | Հաշիվ |
1. | 1996 | Դևիսի Գավաթ | Ֆրանսիա Ա. Բյոչ, Ս. Պիոլին, Գ. Ռաու, Գ. Ֆորժե |
Շվեդիա Յ. Բյորկման, Ն. Կուլտի, Ս. Էդբերգ, Թ. Էնկվիստ |
3-2 |
2. | 2001 | Դոսիսի Գավաթ | Ֆրանսիա Ս. Գրոժան,Ս. Պիոլին, Ֆ. Սանտորո, Ն. Էսկյուդե |
Ավստրալիա Ու. Արտուրս, Պ. Ռաֆտեր, Լ. Հյուիթ |
3-2 |
Պարտություններ եզրափակիչներում (14)
խմբագրելОдиночный разряд (12)
խմբագրել№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
1. | 1992 թվական հոկտեմբերի 26 | Grand Prix de Tennis de Lyon Լիոն |
Գորգ(i) | Փիթ Սամփրաս | 4-6, 2-6 |
2. | 1993 թվական ապրիլի 26 | Monte-Carlo Rolex Masters Մոնտե Կարլո |
Գրունտ | Սերխի Բրուգերա | 6-7(2), 0-6 |
3. | 1993 թվական սեպտեմբերի 13 | ԱՄՆ բաց առաջնություն | Հարդ | Փիթ Սամփրաս | 4-6, 4-6, 3-6 |
4. | 1993 թվական հոկտեմբերի 11 | Թուլուզ | Հարդ | Առնո Բյոչ | 6-7(5), 6-3, 3-6 |
5. | 1993 թվական հոկտեմբերի 18 | Բոլցանո | Գորգ(i) | Ջոնաթան Սթարկ | 3-6, 2-6 |
6. | 1993 թվական հոկտեմբերի 25 | Grand Prix de Tennis de Lyon Լիոն |
Գորգ(i) | Փիթ Սամփրաս | 6-7(5), 6-1, 5-7 |
7. | 1994 թվական օգոստոսի 29 | Waldbaum's Hamlet Cup Լոնգ Այլենդ |
Հարդ | Եվգենի Կաֆելնիկով | 7-5, 1-6, 2-6 |
8. | 1996 թվական փետրվարի 5 | PBZ Zagreb Indoors Զագրեբ |
Գորգ(i) | Գորան Իվանիշևիչ | 6-3, 3-6, 2-6 |
9. | 1996 թվական փետրվարի 19 | Մարսել | Հարդ(i) | Գի Ֆորժե | 5-7, 4-6 |
10. | 1993 թվական սեպտեմբերի 13 | Уимблдонский турнир | Խոտածածկ | Փիթ Սամփրաս | 4-6, 2-6, 4-6 |
11. | 1998 թվական մարտի 2 | Milan Indoor Լոնդոն |
Գորգ(i) | Եվգենի Կաֆելնիկով | 5-7, 4-6 |
12. | 1998 թվական ապրիլի 27 | Monte-Carlo Rolex Masters Մոնտե Կարլո |
Գրունտ | Կառլոս Մոյա | 3-6, 0-6, 5-7 |
Զուգախաղ (1)
խմբագրել№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
1. | 2002 թվական հոկտեմբերի 28 | BNP Paribas Masters Փարիզ |
Հարդ | Գուստավո Կուերտեն | Ֆաբրիս Սանտորո Նիկոլա Էսկյուդե |
3-6, 6-7(6) |
Թիմային մրցաշարեր (1)
խմբագրել№ | Թվական | Մրցաշար | Թիմ | Մրցակից | Հաշիվ |
1. | 1999 | Դևիսի Գավաթ | Ֆրանսիա Ս. Գրոժան, Օ. Դելատր, Ս. Պիոլին, Ֆ. Սանտորո |
Ավստրալիա Պ. Ռաֆտեր, Մ. Ֆիլիպուսիս, Լ. Հյուիթ |
2-3 |
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդրիկ Պիոլին» հոդվածին։ |