Սեզ սողացող
Սեզ սողացող | |
![]() Սեզ սողացող | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Դաշտավլուկայիններ (Pooideae) |
Տրիբա | Triticeae |
Ցեղ | Elymus |
Տեսակ | Սեզ սողացող (E. repens) |
Միջազգային անվանում | |
Elymus repens |
Սեզ սողացող (լատին․՝ Elytrigia repens), ջղախոտազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
խմբագրելՍողացող ճյուղավոր երկար կոճղարմատով (որի հանգույցներից դուրս են գալիս փնջաձև արմատները և միամյա ցողունները), բազմամյա միաշաքիլավոր խոտաբույս է, որի բարձրությունը 60-100 սմ է։ Բազմանում է մեծ արագությամբ և տալիս է շատ սերմեր։ Ծղոտաձև ցողուններն ունեն սնամեջ միջհանգույցային տարածություններ և լայն-գծային հերթադիր տերևներ։ 7-8 ծաղիկներից կազմված երկար հասկում հավաքված են երկու սրածայր հասկիկային թեփուկներով պարզ ծաղիկները։ Պտուղը հատիկ է[1]։
Տարածվածություն
խմբագրելԱճում է թփուտներում, այգիներում, ցանքսերում և խոտածածկ լանջերին։ Հանդիպում է Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզերում, Երևանում։ Լավ անասնակեր է[1]։
Նշանակություն
խմբագրելԲուժական նպատակներով օգտագործում են սեզի՝ գարնանը և աշնանը հավաքվող կոճղարմատները, որոնք պարունակում են շաքարներ, ինուլին, կարոտին, վիտամին C, սապոնիններ, լորձային նյութեր, սպիտակուցներ, օրգանական թթուներ, եթերային յուղեր, գլիկոզիդներ և այլն[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեզ սողացող» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեզ սողացող» հոդվածին։ |