Սեմյոն Օրդույան
Սեմյոն Լյուդվիգի Օրդույան (մարտի 4, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1996): Բժշկական ծառայության մայոր (2001): Հայկական բանակի գլխավոր վիրաբույժ (1999-2001):
Ծնվել է | մարտի 4, 1951 (73 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1973) |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1990) |
Կենսագրություն
խմբագրելՍեմյոն Օրդույանը ծնվել է 1951 թվականի մարտի 4-ին, Երևան քաղաքում։ 1957-1967 թվականներին սովորել է Երևանի թիվ 12 միջնակարգ դպրոցում։ 1973 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1973-1976 թվականներին եղել է Մոսկվայի օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ինստիտուտի ասպիրանտ։ 1976-1978 թվականներին եղել է Համամիութենական գիտական վիրաբուժության կենտրոնի Երևանյան մասնաճյուղի կրտսեր գիտաշխատող, 1978-1987 թվականներին՝ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ, միաժամանակ՝ թիվ 3 բուժմիավորման բժիշկ-օրդինատոր, 1987-1990 թվականներին՝ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի ավագ գիտաշխատող, միաժամանակ դոկտորանտուրա է անցել Մոսկվայի Ն. Ի. Պիրոգովի անվան բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում։ 1990-1991 թվականներին եղել է ընդհանուր վիրաբուժության ամբիոնի ավագ գիտաշխատող և ամբիոնի ասիստենտ։ 1991-1994 թվականներին եղել է վիրաբուժության թիվ 3 ամբիոնի պրոֆեսոր, միաժամանակ՝ թիվ 6 բուժմիավորման վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, 1994 թվականին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի վիրահատական վիրաբուժության և տեղագրական անատոմիայի անբիոնի վարիչ, 1996-1998 թվականներին՝ թիվ 8 բուժմիավորման վիրաբուժական կլինիկայի ղեկավար, 1999-2001 թվականներին՝ ՀՀ ԶՈւ ԿԿԶՀ-ի վիրաբուժական ծառայության ղեկավար, առաջատար վիրաբույժ, բանակի գլխավոր վիրաբույժ։ 2002-2008 թվականներին եղել է «Հայք» բժշկական կենտրոնի վիրաբուժական ծառայության ղեկավար, 2008-2011 թվականներին՝ Համալսարանական թիվ 1 հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայի պատասխանատու[1]։
Աշխատանքները վերաբերում են ստամոքսաղիքային համակարգի օրգանների հիվանդությունների վիրահատական բուժման հարցերին։ Առաջարկել է լյարդի լեղուղիների սուր և քրոնիկական բորբոքային հիվանդությունների և հետվիրահատական թարախային բարդությունների պատճառագիտության, ախտածագման ու բուժման ժամանակակից վիրաբուժական եղանակներ։ Հեղինակ և համահեղինակ է ավելի քան 100 տպագիր աշխատանքների, համահեղինակ է 20 ուսումնական ձեռնարկի և 1 մենագրության։ Եղել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների կազմակերպչական խմբի անդամ և մասնակից, հանդես է ունեցել զեկուցումներով[2]։
Պարգևներ
խմբագրել- ՀՀ առողջապահության նախարարության պատվոգիր
- ՀՀ գիտության և կրթության նախարարության շնորհակալագիր
- ՀՀ ԱՆ պատվոգիր
- ԵՊԲՀ-ի ոսկե կրծքանշան (ԵՊԲՀ-ի 70-ամյակի կապակցությամբ)
- ԵՊԲՀ-ի ոսկե կրծքանշան (ԵՊԲՀ-ի 90-ամյակի կապակցությամբ)
Անդամակցություն
խմբագրել- ՌԴ «Հերնիոլոգիա» գիտամսագրի խմբագրական խորհրդի անդամ (2005 թվականից)
- ՀՀ Վիրաբուժական գիտական ընկերության ղեկավար մարմնի անդամ (2003 թվականից)
- ԵՊԲՀ-ի վիրաբուժական հիվանդություններ ցիկլային մեթոդական հանձնաժողովի նախագահ
- ԵՊԲՀ-ի վիրաբուժական հիվանդությունների փորձագիտական հանձնաժողովի նախագահ
- ԵՊԲՀ-ի բազային ծրագրի Վիրաբուժական մասի համակարգող
- ՀՀ ԲՈՀ-ի Գիտական աստիճաններ շնորհող «Բժշկական Գիտություններ» 027 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար
- ԵՊԲՀ-ի Գիտական խորհրդի անդամ
- ԵՊԲՀ-ի բուժական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
- ԵՊԲՀ-ի գաղտնի տեղեկություններ պարունակող գիտական նախագծերի փորձաքննության հանձնաժողովի անդամ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 688։
Գրականություն
խմբագրել- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.