Սեմ Սիմոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեմ Սիմոնյան, ամերիկահայ էլեկտրական ճարտարագետ և ՏՏ ձեռներեց է, ով նաև կրթական բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում։ Նաև ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչական ժողովի անդամ է։
Սեմ Սիմոնյան | |
---|---|
Ի ծնե | Սեմ Սիմոնյան |
Ծննդավայր | Լիբանան |
Ազգություն | հայ |
Գործունեություն | ճարտարագետ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Լիբանանում և միջնակարգի կրթությունը ստացել Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան միջնակարգ դպրոցում։ 1975 թվականին սովորում է Բեյրութի ամերիկյան համալսարանում, երբ սկսվում է Լիբանանի քաղաքացիական պատերազմը։ Ավարտելով[1] համալսարանը, 19 տարեկանում տեղափոխվում է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալաս քաղաք։ Սովորել և ավարտել է էլեկտրական ճարտարագիտություն Տեխասի համալսարան Արլինգթոնում, ՀԲԸՄ-ի կրթաթոշակի օգնությամբ։
Գործունեություն
խմբագրելՀամալսարանն ավարտելուց հետո, գործի է ընդունվել «Էլեկտրատիեզերական համակարգեր» ընկերությունում (Electrospace Systems Inc.), որտեղ ընկերներ՝ Աքիլյան և Վայնզիերլի հետ հեռահաղորդակցման սարքեր էին մշակում։ 1989 թվականի հունվարին, երկու ընկերների հետ միասին դուրս են գալիս ընկերությունից, և ամեն մեկը 6000 դոլար ներդրում անելով՝ հիմնում են ԻՆԵԹ ընկերությունը։ Նրանց առաջին արտադրությունը միջազգային փոխանջատման կենտրոններ ունեցող ընկերությունների համար «Տուրբո-6» անունով մի համակարգ էր, որպեսզի փորձարկեն և ախտորոշեն իրենց ցանցերը։ Բոլոր սկզբնական ներդրումները հետ էին սրսկվում ձեռներեցության մեջ ներդրումներով, որպեսզի ընկերությունն առավել աճի և բարգավաճի։ 1993 թվականին ընկերությունը Դալասում ամենաարագ աճող մասնավոր ընկերությունն էր, որի եկամուտը կազմում էր 13 միլիոն դոլար[1]։ Նույն տարում Սիմոնյանը Ինք (Inc.) ամսագրի և Էռնստ և Յանգ (Ernest & Young) ընկերության կողմից որպես տարվա լավագույն ձեռներեց ճանաչվեց։ 1996 թվականին արտադրվեց նրանց «Սփայդեր» ծրագիրը[2]։
Սիմոնյանը նաև ԱՄՆ-ի «Էփիջի Լէբս ԷյԷմ» (Epygi Labs AM) ընկերության հիմնադիրն է, որը 1997 թվականից նաև մասնաճյուղ ունի Հայաստանում։
Բարեգործություն
խմբագրելԲարեգործական աշխատանքներ է կատարել ՀԲԸՄ-ում, և ծառայում է իր կենտրոնական վարչական ժողովում։
Սիմոնյան կրթական հիմնադրամի հիմնադիրներից և նախագահն է, որի նախաձեռնությամբ 2011 թվականին Երևանում բացվեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։
Պարգևներ
խմբագրել- Անանիա Շիրակացու մեդալ (2011)[3]
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Անուններ.քոմ՝ Սեմ Սիմոնյան». Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23–ին-ին.
- ↑ «ՀԲԸՄ.օրգ՝ Ծանոթացեք Սեմ Սիմոնյանի հետ. ԻՆԵԹ-ի նախագահ և գլխավոր կառավարիչ». 1996 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23–ին-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին